Վիկտոր Թուտելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Թուտելյան
Ծնվել էփետրվարի 8, 1942(1942-02-08) (78 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունթունաբան
Հաստատություն(ներ)Սննդի գիտահետազոտական ինստիտուտ
Գործունեության ոլորտբժշկություն
ԱնդամակցությունՌուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ՊարգևներՊատվո շքանշան ՌԴ գիտության վաստակավոր գործիչ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Վիկտոր Թուտելյան (ռուս.՝ Тутельян Виктор Александрович, փետրվարի 8, 1942(1942-02-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ տոքսիկոլոգ, բժշկագիտության դոկտոր, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ (1993), ՌԴ ԳԱԱ իսկական անդամ (1997) և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[1][2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ալեքսանդրի Թուտելյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 8-ին Մոսկվա քաղաքում[4]: Նախնական կրթություն ստանալուց հետո երիտասարդ տարիքում ապագա պրոֆեսորը 1959 թվականին ընդունվում է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիա, որը այդ ժամանակ կոչվել է Սեչենովի անվան 1-ին բժշկական ինստիտուտը։ Ուսման ընթացքում Վիկտորը ցուցաբերել է բարձր առաջադիմություն բժշկագիտության ասպարեզում և այդ իսկ պատճառով որոշում է հետագայում ևս զբաղվել բժշկությամբ։ Երկարաժամկետ ուսումից հետո՝ վեց տարի անց՝ 1965 թվականին, ընդունվում է ԽՍՀՄ-ի բժշկական գիտություների ակադեմիայի սննդի ինստիտուտի ասպիրանտուրա՝ ուսումնական վերապատրաստում ստանալու նպատակով[5]:

Առաջին ատենախոսություն և աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Թուտելյանը հրապարակեց կենսաքիմիայի ոլորտի մասնագիտական իր ատենախոսությունը։ Նույն թվականի փետրվարին նա աշխատանքի անցավ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ Լավ աշխատանքի համար 1971 թվականին Թատելյանի կոչումը բարձրացվում է, և նա դառնում է ավագ գիտաշխատող։ 1976 թվականին խորհրդային իշխանությունները, գնահատելով նրա գիտական մեծ հնարավորությունները և ներդրումը գիտության մեջ, Թուտելյանին վստահում են բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտում ֆերմենտաբանության (էնզիամոլոգիայի) լաբորատորիայի ղեկավարումը։ 1977 թվականին Թուտելյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ ավելի մասնագիտանալով կենսաքիմիայի ոլորտում։

Շուտով նրա համբավը տարածվեց ամբողջ ԽՍՀՄ-ում։ 1980-ական թվականներին նա «Միկոտոքսիններ»-ի տարածաշրջանի ամենախոշոր մասնագետն էր։

1980 թվականին զբաղեցնում է Սննդի ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը[6][7]:

Միջազգային ասպարեզ, ակադեմիական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեությունը նվիրված է սննդամթերքների տոքսիկոլոգիայի և հիմնական աղտոտիչների հիգիենիկ կարգորոշման հարցերին[7]։

ԽՍՀՄ-ի մասշտամբով նվաճումներից և բազմաթիվ պաշտոններից հետո Վիկտոր Թուտելյանը կազմակերպում է թունաբանության ոլորտին նվիրված միջազգային կոնֆերանսներ, սեմինարներ, ինչպես Խորհրդային հանրապետություններում (Հայկական ԽՍՀ, Վրացական ԽՍՀ, Ուկրաինական ԽՍՀ), այնպես էլ այլ երկրներում (Չեխոսլովակիա, Գերմանիա

1980 թվականին նրա միջնորդությամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Երևան և Խորհրդային Ռուսաստանի Մոսկվա քաղաքներում բացվում են գիտական դպրոցներ։

Դպրոցների բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հայ և ռուս վաստակաշատ գիտնականներ։

1993 թվականին նա դարձավ Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիայի թղթակից անդամ (թունաբանության մասնագիտությամբ), իսկ մեկ տարի անց՝ 1994 թվականին նա գլխավորեց Ի. Մ. Սեչենովի անվան մոսկովյան բժշկական ակադեմիայի սննդի հիգիենայի և տոքսիկոլոգիայի բաժինը, որտեղ վերջինս կրթություն էր ստացել։

1997 թվականից սկսած Վիկտորին վստահվել է մի նոր պաշտոն՝ Բժշկական գիտությունների խորհրդային, իսկ ավելի ուշ՝ 1991 թվականից սկսած, ռուսական ակադեմիայի ակադեմիկոս[8]:

2000 թվականին հեռակա կերպով զբաղեցնում է ՌԲԳԱ Սննդի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը։

21-րդ դարում նա նաև սկսեց բուռն գործունեություն ծավալել հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Հաշվի առնելով Վիկտոր Թուտելյան գիտնականի համաշխարհային ճանաչումը ու սերտ կապերը Հայաստանի հետ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Իմանալով այս մասին, նա ասաց որ մեծ հպարտությամբ կկրի իրեն վստահված պաշտոնը։ 2009 թվականին հրավիրված համաժողովի ժամանակ նա ասաց.

Aquote1.png Երբ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայից ես ստացա առաջին նամակը, իմ մտքում ասացի՝ եկել է ժամանակը, որ վճարեմ պարտքերս, դա արյան կանչ էր, որ գալիս էր հայրենիքից։
- Վիկտոր Թուտելյան
Aquote2.png


Գիտական գործունեություն և աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 15 գիտական ընկերություններ ներկայումս համագործակցում են հայկական արմատներով այս բժշկի հետ։ Նշանավոր պաշտոններից է այն, որ նա Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ է[9], ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) միասնական հանձնաժողովի անդամ։

Նա նաև հեղինակել է բազմաթիվ գիտական մենագրություններ և ատենախոսություններ։ 2005 թվականի տվյալներով, նա վեց հանդեսի գլխավոր խմբագիր է, 20 ամսագրի խմբագրական խորհրդի անդամ էր, 25 մենագրությունների հեղինակ[10][11]:

Նրա գլխավոր աշխատությունը՝ «Սելենը մարդու օրգանիզմում», կարևոր նշանակություն ունի Հայաստանում քիմիայի զարգացման գործում։ Այն մանրամասն ներկայացնում է սելեն տարրի կենսաբանական և քիմիական նշանակությունը արտաքին միջավայրի և մարդու կյանքում։

Aquote1.png Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ։ Բայց երբ եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա և հիասթափություն ապրեցի։
- Վիկտոր Թուտելյան[12]
Aquote2.png


2000 թվականին այս աշխատությունը Մոսկվայի բժշկական ակադեմիան հայտարարեց տարվա լավագույն մենագրություն։ Վիկտորը դարձավ նախագահի մրցանակակիրը։

Հիմնական գործունեությունը եղել է սննդաբանության ասպարեզում։ Թունավորումների ուսումնասիրությունները հանգեցրեցին Թուտելյանի համաշխարհային հռչակի ճանաչման։ Նա ուսումնասիրել է հիմնականում քսենոբիմոիների թունավոր ազդեցությունների և սնման բնույթի փոփոխությունների հանդեպ օրգանիզմի հարմարվողականության (ադապտացիայի) գործընթացներում միկրոսոմալ և լիզոսոմալ ֆերմենտների դերի հետազոտման բնագավառում։

Այդ ուսումնասիրությունների արդյունքում 2005 թվականին Թուտելյանը հեղինակել է 4 հայտնի աշխատություններ, որոնցից «Լիզոսոմը» «Աֆլատոքսին» և այլն։

Թուտելյանը մինչ օրս մեծ ուշադրություն է դարձնում նաև մանկավարժական գործունեությանը։

Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանել են 12 դոկտորներ և 38 գիտության թեկնածուներ։

Նրա հովանավորությամբ 2007 թվականին որոշ թվով հայ ուսանողներ տեղափոխվեցին Մոսկվա՝ բժշկական կրթություն ստանալու նպատակով։

Նա մշտապես դժգոհություն է հայտնել մարդկանց սննդառության վերաբերյալ։ 2008-2010 թվականներին Թուտելյանն իրականացնում է մշակումներ Ռուսաստանի պետական քաղաքականության ոլորտում բնակչության առողջ սննդի շրջանակներում։

Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Առողջ սննդի քաղաքականություն» աշխատությունում։ Նրա և մի շարք աշխատակիցների աշխատանքի ջանքերով Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունում ընդունվեց «Որակյալ և անվտանգ սննդային ապրանքների մասին» ՌԴ №29 օրենքը[13]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆ. Ֆ. Էրիսմանի անվան հիգիենայի գիտահետազոտական մրցանակ
  • Ա. Ա. Պոկրովսկու անվան փառահեղ մրցանակ
  • Թ. Ի. Երոշևսկու անվան պատվո մրցանակ
  • Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշան
  • «Անձնվեր աշխատանքի» մեդալ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Биогенез и механизм действия микотоксинов / В. А. Тутельян, 26 с. 21 см, М. Центр междунар. проектов ГКНТ 1984
  • Вредные вещества пищевых продуктов и степень их опасности для здоровья человека / В. А. Тутельян, 51 с. 21 см, М. Центр междунар. проектов ГКНТ 1984
  • Микотоксины : (Мед. и биол. аспекты) / В. А. Тутельян, Л. В. Кравченко, 319 с. ил. 22 см, М. Медицина 1985
  • Микотоксины: исторические аспекты и современные представления / В. А. Тутельян, 29 с. 21 см, М. Центр междунар. проектов ГКНТ 1984
  • Микронутриенты в питании здорового и больного человека Учебники и учебные пособия для студентов высших учебных заведений, , Колос. 2002
  • Национальные и международные системы контроля за загрязнением пищевых продуктов микотоксинами / В. А. Тутельян, 32 с. 21 см, М. Центр междунар. проектов ГКНТ 1984
  • Б.Т. Величковский, В.А. Тутельян, В.Р. Кучма, А. А. Баранов. Новые возможности профилактической медицины в решении проблем здоровья детей и подростков России. ГЭОТАР-Медиа 2009

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Виктор Тутельян: у россиян всегда дилемма: ожирение или авитаминоз»։ РИА Новости։ Վերցված է 2015-12-21 
  2. «Վիկտոր Թուտելյանը բժշկագիտության դոկտոր, ԳԱԱ արտասահմանյան անդամ և Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս»։ Виктор Александрович — один из разработчиков методической базы безопасности пищи, автор концепции оптимального питания։ Վերցված է 21 Դեկտեմբեր 2015 
  3. «Виктор Тутельян: «В России с ГМО допустили огромную ошибку: ничего не объяснили людям!» :: Частный Корреспондент»։ Частный Корреспондент։ Վերցված է 2015-12-21 
  4. «Վիկտոր Թուտելյան` հայ բժիշկ. ծնունդը և ընդհանուր կենսագրական տվյալներ. աշխատությունները և կոչումները»։ проблемы токсикологии продуктов питания и гигиенической регламентации основных загрязнителей продовольственного сырья и пищевых продуктов։ Վերցված է 21 Դեկտեմբեր 2015 (ռուս.)
  5. «Международный мультимедийный пресс-центр МИА «Россия сегодня»»։ Международный мультимедийный пресс-центр МИА «Россия сегодня»։ Վերցված է 2015-12-21 
  6. «Թուտելյան Վիկտոր Ալեքսանդրի (1942-): Վ. Ա. ԹՈԻՏԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2015-12-21 
  7. 7,0 7,1 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 38։ ISBN 99930-1-001-7 
  8. «Ռուսաստանի Բժշկական գիտությունների խորհրդի և Մեչնիկովի անվան բժշկական ակադեմիայի տվյալները»։ www.ion.ru։ Վերցված է 2015-12-21 
  9. «Հարձազրույց ռուս փորձագետ և ատենախոս Վիկտոր Թուտելյանի հետ:»։ Կարևոր հարցեր առողջապահության վերաբերյալ.։ Վերցված է 21 Դեկտեմբեր 2015 
  10. «Тутельян Виктор Александрович»։ www.naturoprof.ru։ Վերցված է 2015-12-21 
  11. «Ակադեմիկոս Թուտելյանին զարմացնում է, որ Հայաստանում ալյուրի հարստացման ծրագիրն ընդդիմախոսներ ունի»։ Աշխարհում մեծ ճանաչում ունեցող գիտնական, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր դիետոլոգ, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Վիկտոր Թուտելյանը զարմացած է նրանով, որ ալյուրի հարստացման ծրագիրը Հայաստանում ընդդիմախոսներ ունի:։ Վերցված է 21 Դեկտեմբեր 2015 
  12. «Վ. Թուտելյան. «Հայաստանն` ընդիմանալով կարող է կորցնել ազգի առողջությունը».»։ ՀՀ առողջապահության նախարարություն։ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից։ Վերցված է 21 Դեկտեմբեր 2015 
  13. «Глава 2. Права и свободы человека и гражданина | Конституция Российской Федерации»։ www.constitution.ru։ Վերցված է 2015-12-21