Վիկտոր Դմիտրենկո
| ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 4, 1991[1] (33 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պրիմորսկո-Ախտարսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 190 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիկտոր Նիկոլաևիչ Դմիտրենկո (ռուս.՝ Ви́ктор Никола́евич Дмитре́нко , ապրիլի 4, 1991[1], Պրիմորսկո-Ախտարսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական և ղազախական[2] ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Ղազախստանի հավաքականի կազմում։
Դմիտրենկոն Ղազախստանի չեմպիոն (2014) և Ղազախստանի գավաթակիր (2012) է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել 11 տարեկան հասակում՝ «Ազովեց» ակումբում, առաջին մարզիչը եղել է Սերգեյ Ռոգոզինը, որը այնուհետև Վիկտորին խորհուրդ է տվել տեղափոխվել «Կուբանի» գիշերօթիկ, որտեղ էլ նա 2005 թվականին շարունակել է ֆուտբոլային կրթությունը[3]։ «Կուբանի» գիշերօթիկում նրան մարզել է Իգոր Կալեշինը[4]։ 2007 թվականին հայտավորվել է ակումբի կազմում, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։ 2008 թվականին «Կուբանի» այն ժամանակվա մարզիչ Ալեքսանդր Տարխանովի հրավերով[4] կրկին հայտավորվել է թիմի կազմում, այս անգամ արդեն առաջին դիվիզիոնի մրցաշարում[5]։
2008 թվականի նոյեմբերի 3-ին Վիկտորն իր նորամուտն է կատարել ակումբի հիմնական կազմում՝ փոխարինելով Գեորգի Ջիոևին առաջնության 43-րդ խաղաշրջանի «Մաշուկ-ԿՄՎ» ակումբի դեմ խաղի 75-րդ րոպեին[6]։ Նոյեմբերի 6-ին երկրորդ անգամ հանդես է եկել ակումբի հիմնական կազմում՝ 44-րդ խաղաշրջանի Վլադիկավկազի «Ալանիայի» դեմ խաղի 84-րդ րոպեին՝ փոխարինելով Ռոման Լենգիելին[7]։ 2009 թվականի միջսեզոնի ընթացքում «Կուբանը» գլխավորող Սերգեյ Օվչինիկովը նրան ընդգրկել է խաղի հիմնական հայտացուցակում[4], սակայն, պաշտոնակն խաղերում «Շեֆը» այդպես էլ չի հայտնվել խաղադաշտում։ Պրեմիեր լիգայում նորամուտը կատարել է 2009 թվականի նոյեմբերի 29-ին՝ 30-րդ խաղաշրջանի Ղազախստանի «Ռուբինի» դեմ խաղի 86-րդ րոպեին փոխարինելով Անդրեյ Մուրեշանին[8]։ Բացի այդ, այդ մրցաշրջանում երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ խփելով մեկ գնդակ։
2010 թվականի մրցաշրջանում նա հիմնական կազմում չի խաղացել, օգոստոսի 25-ին հայտարարվել է, որ Վիկտորը երկարաձգել է պայմանագիրը «Կուբանի» հետ և անմիջապես վարձավճարային հիմունքներով տեղափոխվել Քիշնևի «Զիմբրու»՝ լրացուցիչ խաղային պրակտիկա ստանալու համար[9]։ «Զիմբրուի» կազմում նորամուտը կատարել է սեպտեմբերի 11-ին Քիշնևի մեկ այլ ակումբի՝ «Դաչիայի» դեմ խաղում։ Սեպտեմբեր ամսին մասնակցել է թիմի երեք հանդիպումների՝ բոլոր խաղերում խաղադաշտ դուրս գալով ակումբի հիմնական կազմում, այդ հանդիպումներում ակումբը տարել է 2 հաղթանակ և 1 անգամ խաղացել է ոչ-ոքի[10]։ Վարձակալության ընթացքում «զուբրովի» կազմում անցկացրել է 10 հանդիպում առաջնությունում և 1 հանդիպում Մոլդովայի գավաթի խաղարկությունում, բացի այդ, 7 անգամ լրագրողների կողմից ընդգրկվել է խորհրդանշական խաղաշրջանների հավաքականներում։ Նոյեմբերին՝ վարձակալության ավարտից հետո, վերադարձել է «Կուբան»[11]։ 2011 թվականին կրկին վարձակալության է տրվել, այս անգամ Արմավիրի «Տորպեդոյում»։ Երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 14 խաղի և թիմի հետ զբաղեցրել է աղյուսակում երկրորդ տեղը, սակայն դա չի օգնել «Տորպեդոյին» բարձրանալ դասակարգման աղյուսակում։
2012 թվականին ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Աստանա»։ Որպեսզի չհամարվի լեգիոներ,անմիջապես ղազախական անձնագիր է ստացել[12]։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման և խփել է 2 գնդակ։ 2013 թվականիի մրցաշրջանում Դմիտրենկոն համարվել է հիմնական կազմի ամուր խաղացող և օգնել է թիմին նվաճել առաջնության արծաթե մեդալները։ 2013 թվականի հուլիսի 4-ին նորամուտ է կատարել եվրագավաթներում՝ առաջին որակավորման փուլում բուլղարական «Բոտև» ակումբի հետ։ 2014 թվականի փետրվարի 11-ին «Աստանայի» հետ պայմանագիրը երկարաձգվել է երեք տարով[13]։ 2014 թվականի մրցաշրջանում Դմիտրենկոն առաջին անգամ դարձել է Ղազախստանի առաջնության հաղթող և թիմի հետ հասել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ[14]։

2015 թվականի հունվարի 11-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է «Ակտոբե»[15]։ Ծնկահոդի ցավերի պատճառով բաց է թողել թիմի ամբողջ երկրորդ հավաքը, սակայն կարողացել է վերականգնվել մինչև առաջնության մեկնարկը[16]։ 2015 թվականի մարտի 15-ին «Տարազի» հետ արտագնա խաղում նորամուտ է կատարել ակումբի կազմում՝ 90-րդ րոպեին փոխարինելով Դանիլո Նեկոյին։ Առաջնության ավարտից հետո «Ակտոբեն» գրավել է երրորդ տեղը՝ ձախողելով մրցաշրջանին առաջադրած խնդիրները։ Դմիտրենկոն չի կարողացել տեղ գրավել թիմի հիմնական կազմում՝ անցկացնելով 16 խաղ։
2016 թվականի ձմեռային մրցաշրջանում համալրել է Կոստանայի «Տոբոլ» ակումբի կազմը[17]։ Ապրիլի 17-ին «Աստանայի» հետ արտագնա խաղում կատարել է նորամուտ ակումբի կազմում։ Առաջնությունում ընդհանուր առմամբ մասնակցել է 18 հանդիպման։ 2017 թվականի մրցաշրջանի առաջին կեսը Դմիտրենկոն անցկացրել է «Տոբոլում», սակայն պարտվել է հիմնական կազմում տեղի համար պայքարում և վարձավճարով տեղափոխվել Կարագանդայի «Շախտյոր»[18]։ Օգնել է ակումբին խուսափել դուրս մնալուց՝ առաջնությունում անցկացնելով 15 հանդիպում։ Վարձակալությունն ավարտելուց հետո Դմիտրենկոն վերադարձել է Կոստանայի «Տոբոլ»[19]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախստանի քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո Դմիտրենկոն սկսել է ներգրավվել Ղազախստանի երիտասարդական հավաքականում[2]։ 2012 թվականի հունիսին նա երկու լրիվ հանդիպում է անցկացրել Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում՝ Լատվիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերում։ Նույն թվականի սեպտեմբերին հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Իռլանդիայի հավաքականի դեմ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին, որտեղ Դմիտրենկոն ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին[20], և Շվեդիայի, որի հետ խաղում նա կատարել է նորամուտը։ 2013 թվականի փետրվարի 6-ին իր առաջին գոլն է խփել Ղազախստանի հավաքականի կազմում Մոլդովայի հավաքականի հետ ընկերական խաղում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կուբան»
- Ռուսաստանի առաջին դիվիզիոնում զբաղեցրել է 2-րդ տեղը (անցում բարձրագույն դիվիզիոն) - 2008
- «Աստանա»
- Ղազախստանի առաջնության հաղթող - 2014
- Ղազախստանի փոխչեմպիոն - 2013
- Ղազախստանի գավաթի դափնեկիր - 2012
- «Ակտոբե»
- Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2015
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվականի մարտի 11-ի դրությամբ[21]
Մրցաշրջան | Ակումբ | Դիվիզիոն | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
2008 | Կուբան | ՊՖԼ | 2 | 0 | 0 | 0 | - | - | 2 | 0 | ||
2009 | ՌՖՊԼ | 1 | 0 | - | - | 1 | 0 | |||||
2010 | ՊՖԼ | 0 | 0 | - | - | 0 | 0 | |||||
2010/11 | Զիմբրու (վարձավճար) | Ազգային դիվիզիոն | 10 | 0 | - | - | 24 | 2 | ||||
2011/12 | Տորպեդո (վարձավճար) | Երկրորդ դիվիզիոն | 14 | 0 | 3 | 0 | - | - | 17 | 0 | ||
2012 | Աստանա | ԿՊԼ | 18 | 2 | 6 | 0 | - | - | 24 | 2 | ||
2013 | 31 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 36 | 1 | ||
2014 | 26 | 1 | 4 | 0 | 6 | 0 | - | 36 | 1 | |||
2015 | Ակտոբե | ԿՊԼ | 16 | 2 | 3 | 1 | 1 | 0 | - | 20 | 3 | |
2016 | Տոբոլ | ԿՊԼ | 18 | 0 | 0 | 0 | - | - | 18 | 0 | ||
2017 | 11 | 0 | 0 | 0 | - | - | 11 | 0 | ||||
2017 | Շախտյոր (վարձավճար) | ԿՊԼ | 15 | 0 | 0 | 0 | - | - | 11 | 0 | ||
2018 | Տոբոլ | ԿՊԼ | 1 | 0 | 0 | 0 | - | - | 11 | 0 | ||
Ընդհանուր կարիերայում | 181 | 6 | 18 | 1 | 9 | 0 | 1 | 0 | 209 | 7 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Новый псевдоказахстанец «Астаны»(չաշխատող հղում)
- ↑ «Четыре вопроса юной четвёрке» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Профиль игрока» (ռուսերեն). gazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Официальная заявка ФК «Кубань» на сезон 2008 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Статистика матча «Кубань» — «Машук-КМВ»» (ռուսերեն). stats.sportbox.ru. 2008 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Статистика матча «Кубань» — «Алания»» (ռուսերեն). stats.sportbox.ru. 2008 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Статистика матча «Кубань» — «Рубин»» (ռուսերեն). stats.sportbox.ru. 2009 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Воспитанники «Кубани» продлили контракты с клубом» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Дмитренко: «В „Зимбру" меня сравнивают с Армашом»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Виктор Дмитренко: Футбол и учёба» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2010 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Главные режиссеры нашего футбола» (ռուսերեն). «Караван». 2014 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «ФК "Астана" продлила контракт с Дмитренко» (ռուսերեն). vesti.kz. 2014 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ ««Астана» — «Вильярреал» 0:3. Дома не всегда легко» (ռուսերեն). sport.kz. 2014 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Дмитренко перешел в «Актобе»» (ռուսերեն). sport.kz. 2015 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Защитнику "Актобе" Дмитренко не потребуется операция» (ռուսերեն). «vesti.kz». 2015 թ․ փետրվարի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Виктор Дмитренко: «„Актобе" до сих пор не рассчитался с футболистами»» (ռուսերեն). sports.kz. 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ ««Шахтер» подписал контракт с Виктором Дмитренко» (ռուսերեն). sports.kz. 2017 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Защитник сборной Казахстана по футболу вернулся в "Тобол"» (ռուսերեն). vesti.kz. 2018 թ․ փետրվարի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Стартуем в отборе к ЧМ-2014» (ռուսերեն). lyakhov.kz. 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «V. DMITRENKO». uk.soccerway.com. Soccerway.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль игрока на сайте ФК «Тобол» Արխիվացված 2020-09-27 Wayback Machine(ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դմիտրենկո» հոդվածին։ |
|