Վիկտոր Բոյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Բոյն
Victor Boin 1922.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական[1]
Մասնագիտացում`լողորդ, սուսերամարտիկ, լրագրող և ջրագնդորդ
Երկիր`Flag of Belgium (civil).svg Բելգիա
Ծննդյան ամսաթիվ`փետրվարի 28, 1886(1886-02-28)[1][2]
Ծննդավայր`Բրյուսել, Բելգիա[3]
Մահվան ամսաթիվ`մարտի 31, 1974(1974-03-31)[2] (88 տարեկանում)
Մահվան վայր`Բրյուսել, Բելգիա[3]

Վիկտոր Բոյն[4] (հոլ.՝ Victor Boin, փետրվարի 28, 1886(1886-02-28)[1][2], Բրյուսել, Բելգիա[3] - մարտի 31, 1974(1974-03-31)[2], Բրյուսել, Բելգիա[3]), բելգիացի ջրագնդակ մարզաձև խաղացող, լողորդ և սուսերամարտիկ, ամառային օլիմպիական խաղերի մրցանակակիր: Առաջին անգամ օլիմպիական երդում տվեց 1920 թվականի օլիմպիական խաղերում[5]։

Բոյնը երկու անգամ ընդգրկվել է ջրագնդակի Բելգիայի օլիմպիական հավաքականում, որտեղ էլ դարձել է Լոնդոնի 1908 թվականի խաղերի արծաթե մեդալակիր և Ստոկհոլմի 1912 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Բացի այդ, իր առաջին օլիմպիադայում նա մասնակցել է 100 մ ազատ ոճի լողին, սակայն դուրս է եկել առաջին իսկ ռաունդից։

Ստոքհոլմի խաղերից սկսած՝ Բոյնը զբաղվեց սուսերամարտով։ Այդ մրցումներում նա չորրորդ տեղն Է զբաղեցրել սուսերամարտիկների շարքում։ Ութ տարի անց նա առաջինն է Օլիմպիական երդում տվել Անտվերպենում՝ 1920 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ, և այդ մրցումներում էլ թիմային մրցապայքարում դարձավ արծաթե մեդալակիր: Անհատական մրցաշարում արդեն նա դուրս է եկել առաջին ռաունդից հետո։ Մարզական կարիերայի ավարտից հետո նա Բելգիայի օլիմպիական կոմիտեի նախագահն էր 1955-1965 թվականներին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բոյնը ռազմական օդաչու էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biographie Nationale de Belgique / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBruxelles: 1866.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.sports-reference.com/olympics/athletes/bo/victor-boin-1.html
  4. «Имя и фамилия спортсмена на сайте Федерации фехтования России»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին։ Վերցված է 2013-02-19 
  5. «Olympic oath (Antwerp 1920)» (անգլերեն)։ www.olympic.org։ Վերցված է 2015-06-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]