Վիկտոր Ափոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վիկտոր Ափոյան
Ծնվել էմայիսի 29, 1930(1930-05-29)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 18, 2013(2013-02-18) (82 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971)
ՊարգևներՄխիթար Հերացու մեդալ
ՎիքիդարանՎիկտոր Ափոյան

Վիկտոր Թադևոսի Ափոյան (մայիսի 29, 1930(1930-05-29), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2013(2013-02-18)[1]), հայ վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972): ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1997)[2]: ԵՊԲՀ «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի նախագահ: Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ափոյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 29-ին, Թիֆլիսում: 1949-1955 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը[4]: 1955-1957 թվականներին աշխատել է ՌՍՖՍՀ Լիպեցկի մարզի Վոլինսկի շրջանային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ և վիրաբույժ, 1957-1960 թվականներին եղել է Ալավերդու քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը: 1960-1963 թվականներին եղել է Մոսկվայի Լենինի շքանշանակիր բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի կլինիկական վիրաբուժության 2-րդ ամբիոնի ասպիրանտ, 1963 թվականին Երևանի Կրծքային վիրաբուժության պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, (թեկնածուական ատենախոսություն՝ «Կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ժամանակ միջմաշկային ֆլեբոգրաֆիան»), 1963-1968 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, 1968-1972 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ: 1971 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Թոքի թարախակույտեր» թեմայով: 1972-1979 թվականներին եղել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, 1979-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի վարիչ, 1973-1974 թվականներին՝ Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ, 1982-1984 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժ: 1995-2000 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Վիրաբուժության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ, 1998 թվականին՝ Վիրաբուժության թիվ 2 (2011 թվականից՝ թիվ 1) ամբիոնի պրոֆեսոր: 1998-2007 թվականներին ղեկավարել է ԵՊԲՀ «Վիրաբուժություն» մասնագիտական խորհուրդը[5][6]:

Աշխատանքները վերաբերում են կրծքային, որովայնային վիրաբուժության, թոքերի էխինոկոկոզի վիրահատական բուժման, ուրցագեղձի հեռացման (թիմէկտոմիա) հարցերին: Ավելի քան 230 գիտական աշխատությունների հեղինակ է[6]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (2001):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վերաբացված նորոգված վիրաբուժական բաժանմունքն անվանակոչվել է Վիկտոր Ափոյանի անունով[7]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրաբուժական հիվանդություններ: Ուսումնական գրակականություն բժշկական ինստիտուտի ուսանողների համար: Ավագյան Ալֆրեդ Վարդգեսի, Ափոյան Վիկտոր Թադևոսի, Գալստյան Ստեփան Մնացականի, Կափլանյան Ա. Մ, Անանիկյան Պավել Պետրոսի, Բալայան Ռոբերտ Ավետիքի, Երևան, «Լույս», 1993[8]:
  • Վիրաբուժական հիվանդություններ: Բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար, Ափոյան Վիկտոր Թադևոսի, Հովհաննիսյան Ռ. Ա., Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Երևան, ԵՊԲՀ-ի հրատարակչություն, 1999[9]:
  • Վիրաբուժական հիվանդություններ: Ուսումնական գրականություն բժշկական համալսարանի մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և վիրաբույժների համար, Ափոյան Վիկտոր Թադևոսի, 2-րդ հրատարակչություն, լրացված և վերամշակված, Երևան, «Էդիթ Պրինտ», 2010[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Technologies Peyotto։ «Մահացել է վիրաբույժ Վիկտոր Ափոյանը»։ 1in.am։ Վերցված է 2019-06-04 
  2. «Апоян Виктор Татевосович - Europäische Akademie der Naturwissenschaften»։ eanw.info։ Վերցված է 2019-06-04 
  3. LLC Helix Consulting։ «Մահացել է բժշկական գիտությունների ակադեմիկոս Վիկտոր Ափոյանը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2019-06-04 
  4. www.raen.am http://www.raen.am/members/a27.html։ Վերցված է 2019-06-04 
  5. «AAS - Armenian Association of Surgeons»։ www.aas.am։ Վերցված է 2019-06-04 
  6. 6,0 6,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 175:
  7. ««Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը կոչվեց վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-04 
  8. Ավագյան Ալֆրեդ Վարդգեսի, Ափոյան Վիկտոր Թադևոսի, Գալստյան Ստեփան Մնացականի, Կափլանյան Ա Մ, Անանիկյան Պավել Պետրոսի, Բալայան Ռոբերտ Ավետիքի, eds. (1993)։ Վիրաբուժական հիվանդություններ: Ուսումնական գրակականություն բժշկական ինստիտուտի ուսանողների համար: Մ։ Երևան: Լույս։ ISBN 9785545011919 
  9. Ափոյան Վիկտոր Թադևոսի, Հովհաննիսյան Ռ Ա, Երևանի Պետական Բժշկական Համալսարան, eds. (1999)։ Վիրաբուժական հիվանդություններ: Բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար։ Երևան: ԵՊԲՀ-ի հրատ 
  10. Ափոյան Վիկտոր Թադևոսի, ed. (2010)։ Վիրաբուժական հիվանդություններ: Ուսումնական գրակ. բժշկ. համալսարանի մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և վիրաբույժների համար (2-րդ հրատ., լր. և վերամշ ed.)։ Երևան: Էդիթ Պրինտ։ ISBN 9789939522463