Վիկտոր Ամբրոս
| Վիկտոր Ամբրոս | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 1, 1953 (72 տարեկան) |
| Ծննդավայր | Հանովեր, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[1] և Woodstock Union High School? |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն | գենետիկ, համալսարանի դասախոս և կենսաբան |
| Աշխատատու | Հարվարդի համալսարան[2], University of Massachusetts Medical School?[1], Դարտմուտի քոլեջ[3], Worcester Foundation for Biomedical Research?[4], Geisel School of Medicine?[5] և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[6] |
| Ամուսին | Rosalind Lee?[7] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Վիկտոր Ամբրոս (դեկտեմբերի 1, 1953, Հանովեր, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ) ամերիկացի զարգացման կենսաբան և Նոբելյան մրցանակակիր, ով հայտնաբերել է առաջին հայտնի միկրոՌՆԹ-ն (miRNA): Նա Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր է։ Նա ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի թե՛ բակալավրիատը, թե՛ դոկտորականը: Ամբրոսը ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ է ստացել 2024 թվականին միկրոՌՆԹ-ի վերաբերյալ իր հետազոտության համար:[20]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբրոսը ծնվել է Նյու Հեմփշիրում։ Նրա հայրը՝ Լոնգինը, պատերազմի լեհ փախստական էր։[21] Վիկտորը մեծացել է Հարթլենդում (Վերմոնտ), փոքրիկ կաթնամթերքի ֆերմայում, ութ երեխաների ընտանիքում և հաճախել է Վուդսթոքի միության ավագ դպրոցը։[22]
1975 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Ամբրոսը ստացել է գիտության բակալավրի կոչում կենսաբանության մասնագիտությամբ, իսկ 1979 թվականին՝ կենսաբանության մեջ փիլիսոփայության դոկտորի կոչում։[23][24][25] Նրա դոկտորականի ղեկավարը 1975 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակակիր Դեյվիդ Բալթիմորն էր։[26] Ամբրոսը MIT-ում իր հետազոտությունը շարունակեց ապագա Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Հորվիցի լաբորատորիայում։[27]
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին Ամբրոսը դարձավ Հարվարդի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամ: Սակայն, կարճ ժամանակ անց, երբ նա հայտնաբերեց, ինչ այժմ հայտնի է որպես միկրոՌՆԹ-ը, Հարվարդը մերժեց Ամբրոսի մշտական հաստիքի անցնելը։[28] Սրա մասին Բալթիմորը 2008 թվականին ասաց. «Նրանք կորցրեցին պոտենցիալ Նոբելյան դափնեկրին, քանի որ նրանք պարզապես չտեսան նրա մեջ այն ներուժը, որը նա ուներ… Դա հիմնարար հայտնագործության բնույթն է, որ այն կարևոր և հիմնարար է հետադարձ հայացքով: Դուք նախօրոք չեք կարող իմանալ»։[28]
1992 թվականին Ամբրոսը միացել է Դարթմութ քոլեջին։[27] 2008 թվականին նա միացել է Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմին։[20][27][29]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.umassmed.edu/ambroslab/LabMembersOnly/principal-investigator/
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ https://gruber.yale.edu/recipient/victor-ambros
- ↑ http://www.laskerfoundation.org/awards/2008basic.htm
- ↑ https://breakthroughprize.org/Laureates/2
- ↑ Recipients Of The 2015 Breakthrough Prizes In Fundamental Physics And Life Sciences Announced — Breakthrough Prize in Life Sciences, 2014.
- ↑ https://wolffund.org.il/2018/12/12/victor-ambros/
- ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/2010-2001-awardees
- ↑ https://www.ms-fund.keio.ac.jp/en/prize/list.html
- ↑ https://www.pauljanssenaward.com/winners
- ↑ https://www.aaas.org/news/aaas-honors-accomplished-scientists-2018-elected-fellows
- ↑ https://dartmed.dartmouth.edu/spring03/html/vs_geneticists.shtml
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://www.nobelprize.org/prizes/medicine/2024/press-release/
- ↑ https://api.nobelprize.org/2.1/laureate/1035
- 1 2 «Press release: The Nobel Prize in Physiology or Medicine 2024». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Obituary for Longin B. Ambros at Windsor». www.knightfuneralhomes.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Gitschier, Jane (2010 թ․ մարտի 5). «In the Tradition of Science: An Interview with Victor Ambros». PLOS Genetics (անգլերեն). 6 (3): e1000853. doi:10.1371/journal.pgen.1000853. ISSN 1553-7404. PMC 2832673. PMID 20221254.
- ↑ «Victor R. Ambros, Ph.D.» (PDF). UMass Chan Medical School. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Victor Ambros '75, PhD '79 and Gary Ruvkun share Nobel Prize in Physiology or Medicine». MIT News | Massachusetts Institute of Technology (անգլերեն). 2024 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Ambros, Victor Robert. The protein covalently linked to the 5' end of poliovirus RNA (PhD thesis). Massachusetts Institute of Technology. hdl:1721.1/45675. ProQuest 303013951.
- ↑ «Victor R Ambros PhD». UMass Chan Medical School. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 9-ին.
- 1 2 3 Office of Communications (2024 թ․ հոկտեմբերի 7). «Former Dartmouth Professor Wins Nobel Prize». Dartmouth. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 9-ին.
- 1 2 Cooney, Elizabeth (2008 թ․ սեպտեմբերի 14). «UMass scientist Ambros wins Lasker Award». Telegram & Gazette. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Schwan, Henry. «'Long overdue': UMass Chan celebrates as researcher Victor Ambros wins Nobel Prize». The Worcester Telegram & Gazette. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 9-ին.
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գենետիկներ