Վիկտոր Ադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ադեն
Ծննդյան թիվ՝1880
Վախճանի թիվ՝1942
Մասնագիտություն՝նկարիչ

Վիկտոր Ադեն (ռուս.՝ Виктор Богданович Аде́н, 1880 - 1942), խորհրդային բեմադրող, կինոնկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ` Վ. Ադեն, «Օտարները», 1908 թվ., Գեղարվեստի կայսերական ակադեմիայի թանգարան[1]

1903 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, ապա 1908 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի Արվեստի բարձրագույն ուսումնարանը։ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո նրան ուղարկել են Գերմանիա` ուսումը շարունակելու, որտեղ նա սկսել է աշխատել կինեմատոգրաֆիայի ոլորտում։ Այցելել է Իտալիա և ֆրանսիա։

Գլխավորապես համագործակցել է գերմանական կինոստուդիաների հետ։ Մասնակցել է «Խարանվածները» ֆիլմի ստեղծմանը (1921 թվական, ռեժիսոր` Կ. Ֆրեյոր)։

1925 թվականից աշխատել է ԽՍՀՄ կինոարտադրությունում այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Բորիս Բառնետը, Սերգեյ Յուտկևիչը, Իվան Պիրևը, Աբրահամ Ռոմը, Նիկոլայ Շենգելայա, Ստեփան Կևորկովը և ուրիշներ։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1920` «Խարանվածները»
  • 1922` «Սիրիր քո մերձավորին»
  • 1923` «Աղբյուրի ջուրը»
  • 1927` «Փոսեր»
  • 1927` «Երկու ընկերներ, մոդելը և ընկերուհին»
  • 1927` «Թույն»
  • 1927` «Օտարը»
  • 1927` «Մաբուլ»
  • 1928` «Ժանյակ»
  • 1928` «Յոթերերդ արբանյակ»
  • 1929` «Ուրվականը, որը չի վերադառնում»
  • 1929` «Մահվան տեղափոխում»
  • 1929` «Նրա ճանապարհը»
  • 1929` «Որդեգիրը» (կարճամետրաժ)
  • 1930` «Ավելորդ թշմանություն»
  • 1930` «Պետական պաշտոնյա»
  • 1930` «Նրանք, ովքեր տեսել են»
  • 1931` «Երկու մայր»
  • 1931` «Թերիակ»
  • 1931` «Իրադարձություններ Սեն-Լուի քաղաքում»
  • 1933` «Քսանվեց կոմիսարներ»
  • 1934` «Իսմետ»
  • 1935` «Վեցերորդ զգայարան»
  • 1935` «Սիրո խաղ»
  • 1936` «Ամենակապույտ ծովի մոտ»
  • 1936` «Ալմաս»
  • 1936` «Քենդլիլյար» (Գ. Ալիևի հետ)
  • 1937` «Կատաղի բազմություն»
  • 1938` «Բաքվեցիներ»
  • 1939` «Գյուղացիները»
  • 1939` «Լեռնային շքերթ»
  • 1939` «Պատրաստ եղիր» (կարճամետրաժ)
  • 1941` «Սաբուխի (ֆիլմ)»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վիկտոր Ադենի «Օտարները» մինչհեղափոխական բացիկի վրա: Վիկտոր Ադենի «Օտարները» նկարը մի ժամանակ զարդարում էր մայրաքաղաք Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի թանգարանի պատերը: Այս հայտնի նկարի վերամշակմամբ բացիկները թողարկվել են մեծ քանակությամբ և շատ հայտնի էին ամբողջ Ռուսական կայսրությունում մինչև հեղափոխությունը: Այժմ «Օտարները» նկարը զարդարում է Ի. Բրոցկու անվան Բերդյանսկի գեղարվեստական թանգարանի հավաքածուն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кино: Энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.. 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]