Վիկտոր Աբալակին
Վիկտոր Աբալակին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1930 Օդեսա, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 23, 2018 (87 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Պուլկովոյի աստղադիտարան և Տեսական աստղագիտության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Աստղային դինամիկա, Էֆիմերտե, աստղագիտություն, երկնային մեխանիկա և աստղագիտության պատմություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Օդեսայի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Օտտո Շմիդտ |
Պարգևներ | |
![]() |
Վիկտոր Աբալակին (ռուս.՝ Ви́ктор Кузьми́ч Абала́кин, օգոստոսի 27, 1930, Օդեսա, ԽՍՀՄ - ապրիլի 23, 2018, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս աստղագետ։ ՌԴ ԳԱ թղթակից-անդամ (1991, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ՝ 1987 թվականից)։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1982)[1]։
1953 թվականին ավարտել է Օդեսայի պետական համալսարանը։ 1955-1957 թվականներին Լենինգրադի տեսական աստղագիտության ինստիտուտում եղել է բաժնի վարիչ, 1983-2000 թվականներին՝ Պուլկովոյի աստղադիտարանի տնօրեն։
Աշխատությունները վերաբերում են աստղային դինամիկային, օրաղյուսակային (էֆրիմերդային) աստղագիտությանը, երկնային մեխանիկային։
Միջազգային աստղագիտական միության N 4 «Էֆեմերիդներ» հանձնաժողովի նախագահ (1976-1979)։1999 թվականից Ինտերնետ-մշակույթ հիմնադրամի խորհրդի նախագահն է։
Վիկտոր Աբալականի անունով է կոչվել (2722) Աբալակին աստերոիդը (Հայտնաբերվել է 1976 թվականի ապրիլի 1-ին Նիկոլայ Չեռնիխի կողմից Նաուչնիում)[2]։ Նրա անունով է կոչվել նաև Արեգակնային համակարգի №7785 փոքրիկ մոլորակը[3]։
Աշխատանքներ ունի հրապարակած «Земля и Вселенная» ամսագրում[4]
Ամուսնացած է, ունի երկու երեխա[5]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г., Астрономы։ Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев։ Наукова думка, 1986. — 512 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հանրագիտակ բառարան, հատոր 1, Ե., Հայկական հանարագիտարան հրատարակչություն, 2016, էջ 5։
- ↑ Абалакин Виктор Кузьмич
- ↑ Վիկտոր Աբալակինի մասին http://www.astronomers.ru/country/russia/6/ Archived 2016-12-01 at the Wayback Machine. կայքում
- ↑ Վիկտոր Աբալակինի աշխատանքները «Земля и Вселенная» ամսագրում:
- ↑ Абалакин Виктор Кузьмич
|
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ապրիլի 23 մահեր
- 2018 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս աստղագետներ
- ԽՍՀՄ աստղագետներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Խորհրդային աստղագետներ