Վիկտոր-Ժոզեֆ Էտիեն դը Ժուի
Վիկտոր-Ժոզեֆ Էտիեն դը Ժուի ֆր.՝ Étienne de Jouy | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 19, 1764[1][2][3] |
| Ծննդավայր | Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[3] |
| Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1846[1][3] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Սեն Ժերմեն ան Լե[3] |
| Գերեզման | Saint Germain-en-Laye Old Communal Cemetery |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, լիբրետիստ և դրամատուրգ |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | Les Hermites en prison, ou Consolations de Sainte-Pélagie?[4] |
| Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
| Զավակներ | Victorine-Emma de Jouy? |
Վիկտոր-Ժոզեֆ Էտիեն դը Ժուի (ֆր.՝ Victor-Joseph Étienne,de Jouy, հոկտեմբերի 19, 1764[1][2][3], Վերսալ, Ֆրանսիայի թագավորություն[3] - սեպտեմբերի 4, 1846[1][3], Սեն Ժերմեն ան Լե[3]), ֆրանսիացի դրամատուրգ, ով վաղ շրջանում թողեց իր զինվորական կարիերան և հաջողության հասավ գրականության ոլորտում[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դը Ժուին ծնվել է Վերսալում՝ 1764 թվականին։ Տասնութ տարեկանում ընդունվել է զինվորական ծառայության և ուղևորվել Հարավային Ամերիկա՝ Գվիանայի նահանգապետի ուղեկցությամբ։ Սակայն շուտով վերադարձել է Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու, և երկու տարի անց կրկին մտել է ծառայության։ Նա ուղարկվել է Հնդկաստան, և այնտեղ տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ հետագայում դարձել են նրա գրական ստեղծագործությունների նյութ[6]։
Նրա ժամանակակից գրող Ստենդալը իր «Մի եսասերի հուշերում» պատմում է Դը Ժուիի մասնակցությամբ բռնաբարության հետ կապված մի դեպք։ Նա գրում է․«Մի օր Հնդկաստանում նա (Դը Ժուին) և իր երկու-երեք ընկերները մտան մի տաճար՝ սարսափելի շոգից փախչելու նպատակով։ Այնտեղ գտան քրմուհուն՝ մի տեսակ վեստալ կույս։ Պարոն Դը Ժուին զվարճալի էր համարում նրան դավաճան դարձնել Բրահմային հենց իր աստծո սեղանի վրա։ Հնդիկները հասկացան, թե ինչ է տեղի ունեցել, սուրերով վրա հասան, կտրեցին քուրմուհու նախ՝ դաստակները, ապա՝ գլուխը, և երկու մասի բաժանեցին այն սպային, ով հեղինակի՝ Սուլլայի հեղինակի ընկերն էր, ով իր ընկերոջ մահից հետո, կարողացավ ձի բարձրանալ ու դեռ շարունակում է փախչել»[7]։
Հեղափոխության սկզբին նա վերադարձել է Ֆրանսիա և աչքի է ընկել առաջին արշավանքների ընթացքում՝ ստանալով ադյուտանտ-գեներալի կոչում։ Սակայն նա իր վրա կասկած է հարուցում, երբ հրաժարվում թ խմել Մարատի կենացը, և ստիպված է լինում փախչել՝ իր կյանքը փրկելու համար[6]։
Ահաբեկչության ավարտից հետո նա վերականգնում է իր ծառայողական պաշտոնը, սակայն կրկին ընկնում է կասկածի տակ՝ մեղադրվելով Անգլիայի դեսպան Ջեյմս Հարիս Մալմսբերիի 1-ին կոմսի հետ դավաճանական կապերի մեջ, ով ուղարկվել էր Ֆրանսիա՝ խաղաղության պայմանների շուրջ բանակցելու։ Նա արդարացվում է այդ մեղադրանքից, բայց, հոգնած շարունակական հարձակումներից, հրաժարական է տալիս՝ պատճառաբանելով իր բազմաթիվ վնասվածքները[6]։
Որոշ ժամանակ անց դը Ժյուն ամուսնանում է անգլիացի վիպագիր Լեդի Մերի Հեմիլթոնի դստեր հետ, ով Ֆրանսիա էր տեղափոխվել Ջորջ Ռոբինսոն Հեմիլթոնի հետ[8]։
Դը Ժյուն այսուհետ իր ուշադրությունը վերաուղղում է գրականությանը և 1807 թվականին մեծ հաջողությամբ գրեց Գասպարե Սպոնտինիի «Վեստալուհին» օպերայի լիբրետոն։ Այս գործը բեմադրվում է հարյուր անգամ, և մասնավորապես նրա տեքստի շնորհիվ Ֆրանսիայի ինստիտուտը այն բնորոշում է որպես ժամանակի լավագույն երգիծական դրամա։ Հետագայում նա գրում է նաև այլ օպերաների լիբրետոներ՝ ներառյալ Սպոնտինիի «Ֆեռնան Կորտեսը» և Քերուբինի «Աբենսերաժները», սակայն դրանցից և ոչ մեկը չի վայելում այդքան մեծ հաջողություն։ 1811–1814 թվականներին նա շաբաթական Gazette de France-ում հրապարակում էր սատիրիկ կերպարներով պատկերազարդված փարիզյան կյանքի ուրվագծեր, որոնք հետագայում հավաքվում են մեկտեղ՝ «L'Ermite de la Chaussée d'Antin,[9] ou observations sur les moeurs et les usages français au commencement du xixe siècle (1812–1814, 5 հատոր)[9]»։ Այս ժողովածուն ջերմորեն ընդունվում[6] և հաստատում է նրա անունը որպես լրագրող։ Նա հոդվածներ էր հրապարակում նաև Le Nain jaune, La Minerve française, Le Miroir, Pandore և L’Observateur պարբերականներում։
Էտյեն դը Ժյուն նաև « Biographie nouvelle des contemporains» հանրագիտարանի հիմնադիրներից էր, և նա խրախուսում էր երիտասարդ լրագրող Ֆրանսուա Բյուլոզին, ում ինքը մի ժամանակ աշխատանքի էր ընդունել իր քիմիական գործարանում։ Բյուլոզը հետագայում պիտի դառնար «Revue des deux mondes»-ի նշանավոր ղեկավար[10]։
1821 թվականին նրա «Sylla» ողբերգությունը մեծ հաջողություն է ունենու՝ մասնավորապես դերասան Տալմայի վարպետության շնորհիվ, ով այդ դերի համար ոգեշնչվել էր Նապոլեոնից։ Պիեսի առաջնախաղը կայանում է 1821 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Théâtre-Français թատրոնում։
Վերականգնված թագավորության շրջանում դը Ժյուն մշտապես պայքարում էր ազատության օգտին։ Թեպետ իր ժամանակակիցները երբեմն գերագնահատում էին նրա աշխատանքը, այս վերաբերմունքը մեծապես պայմանավորված էր հենց հեղինակի նկատմամբ տածած հարգանքով։ Նա մահացել է 1846 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Սեն Ժերմեն պալատում իրեն հատկացված սենյակներում[6]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դը Ժյուի օպերային լիբրետոների, ողբերգությունների և տարբեր գրությունների երկար ցանկից առավել նշանավոր ստեղծագործությունները՝
- «Միլտոն» (ֆր.՝ Milton,1804) – օպերա, գրված Ա.Մ. Դյուլաֆուայի հետ համահեղինակությամբ, երաժշտությունը՝ Սպոնտինիի
- «Վեստալուհին» (ֆր.՝ La Vestale, 1807) – օպերա, երաժշտությունը՝ Սպոնտինիի
- «Ֆեռնան Կորտես» ( ֆր.՝ Fernand Cortez,1809) – օպերա, գրված Ժ.Ա. Էսմենարի հետ համահեղինակությամբ, երաժշտությունը՝ Սպոնտինիի
- «Ամազոնուհիները կամ Թեբեի հիմնադրումը» (ֆր.՝ Les Amazones, ou La fondation de Thèbes, 1811) – օպերա, երաժշտությունը՝ Էթյեն Մեհուլի
- «Տիպպո Սաիբ»[11](ֆր.՝ Tippo Saeb, 1813) – ողբերգություն
- «Աբենսերաժները կամ Գրենադայի դրոշը» (ֆր.՝ Les Abencérages, ou L'étendard de Grenade, 1813) – օպերա, երաժշտությունը՝ Քերուբինիի
- «Բելիզար» (ֆր.՝ Belisaire, 1818) – ողբերգություն
- «Ճգնավորները բանտում» (ֆր.՝ Les Hermites en prison, 1823) – գրված Անտուան Ժեյի հետ համահեղինակությամբ, երկուսն էլ քաղաքական բանտարկյալներ էին
- «Մովսես և փարավոնը» (ֆր.՝ Moïse et Pharaon, 1827) – օպերա, Լուիջի Բալոկկիի հետ համահեղինակությամբ, երաժշտությունը՝ Ռոսինիի
- «Վիլհելմ Տելլ» (ֆր.՝ Guillaume Tell, 1829) – օպերա, Հիպոլիտ Բիսի հետ համահեղինակությամբ, երաժշտությունը՝ Ռոսինիի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.wikidata.org/wiki/Q136479179
- ↑ Claude Pichois, "Pour une biographie d'Étienne Jouy," Revue des sciences humaines (April–June 1965:227–252, given a synopsis in N. Furman,, La Revue Des Deux Mondes Et Le Romantisme (1831–1848) 1974:12 note 5.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Jouy, Victor Joseph Étienne de». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 15 (11th ed.). Cambridge University Press. էջ 525.
- ↑ Stendhal (2003) [1892]. Memoirs of an Egoist. London: Hesperus Press Limited. էջ 81. ISBN 1-84391-040-3.
- ↑ . Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co. 1885–1900.
- ↑ 9,0 9,1 "The hermit of the (fashionable) Chaussée d'Antin, or, observations on French manners and customs at the beginning of the 19th century"
- ↑ Pichois 1965 noted in Furman 1974.
- ↑ Tippoo Sahib (1750–1799) was the sultan of Mysore who had recently defied the British in Inmdia.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michel Faul, Les aventures militaires, littéraires et autres d'Etienne de Jouy (Editions Seguier, France) March 2009, 978-2-84049-556-7)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Étienne de Jouy on Data.bnf.fr
- Site on Étienne de Jouy and his biography (French) Արխիվացված 2010-01-14 Wayback Machine