Jump to content

Վիկտորյա (Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա
Ծնվել է՝հուլիսի 14, 1977(1977-07-14)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրԿարոլինսկայի համալսարանի հիվանդանոց
Երկիր Շվեդիա
ՏոհմԲերնադոտներ
դիվանագետ
ՇրջանավարտՈւփսալայի համալսարան (հունիս 2009), Enskilda Gymnasiet?, Արևմուտքի կաթոլիկ համալսարան (1997) և Եյլի համալսարան (2000)
ՀայրԿառլ XVI Գուստաֆ[2]
ՄայրՍիլվիա (Շվեդիայի թագուհի)[2]
ԵրեխաներPrincess Estelle, Duchess of Östergötland?[2] և Օսկար Սկոնե[2]
ՀավատքՇվեդիայի եկեղեցի
Պարգևներ
Ադոլֆ Նասաուի շքանշան «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ «Ռումինիայի աստղ» շքանշան Հարգանքի շքանշան Լեոպոլդի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ[7] Հարավային Խաչի շքանշան Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն Քրիզանտեմի վերին օրդեն Թանկարժեք թագի շքանշան «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ Սպիտակ աստղի առաջին աստիճանի շքանշան Մարիամի երկրի խաչի շքանշան Սպիտակ աստղի շքանշան Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Երեք աստղերի շքանշան «Ստարա պլանինա» շքանշան Order of Grimaldi Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[6] Ֆինլանդիայի Սպիտակ վարդի շքանշանի Մեծ խաչ շղթայով[4] Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան[5] Լիտվայի Մեծ իշխան Գեդիմինասի շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» Վաստակի շքանշան Վերածննդի բարձրագույն շքանշան և Հանրապետության շքանշան
Առողջական վիճակՊրոսոպագնոզիա, Ջղային Անախորժակութիւն և Դիսլեքսիա
ՍտորագրությունИзображение автографа

Վիկտորյա, Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր, Վաստերգոթլանդի դքսուհի (շվեդերեն` Victoria Ingrid Alice Désirée, հուլիսի 14, 1977(1977-07-14)[1][2][3], Կարոլինսկայի համալսարանի հիվանդանոց), Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի ավագ երեխան և թագաժառանգը։ Երբ նա դառնա թագուհի, նա կլինի Շվեդիայի չորրորդ կառավարող թագուհին և առաջինը 1720 թվականից հետո։

Վիկտորյան ծնվել է 1977 թվականի հուլիսի 14-ին Կենտրոնական Եվրոպական ժամանակով ժամը 21:45-ին[8] Կարոլիսկայի համալսարանական հիվանդանոցում, որը գտնվում է Շվեդիայի Սոլնա բնակավայրում: Նա հանդիսանում է արքա Կառլ XVI Գուստաֆի և թագուհի Սիլվիայի ավագ երեխան։ Նա թագավորական Բեռնադոտտե տոհմի անդամ է։ Ծնվել է որպես արքայադուստր, իսկ 1979 թվականին դարձել է թագաժառանգ արքայադուստր` առաջ լինելով իր կրտսեր եղբորից։ Նրա թագաժառանգությունը հաստատվել է 1980 թվականի հունվարի 1-ին համաձայն իրավահաջորդության ակտի։

Նրա անունը տրվել է ի պատիվ նրա մեծ տատի՝ Վիկտորյա Բադենցու, ով եղել է Շվեդիայի թագուհին, Շվեդիայի թագավոր Գուստավ V-ի կինը և նրա նախնին եղել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյան։

Նա մկրտվել է Թագավորական պալատի եկեղեցում 1977 թվականի սեպտեմբերի 27-ին։ Նրա կնքահայրերն էին Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, նրա մորեղբայր Ռալֆ Սոմմերլաթը, Նիդերլանդների արքայադուստր Բեատրիքսը և նրա զարմուհի արքայադուստր Դեսիրին։ Վիկտորիան 1992 թվականին հաստատվեց Օլանդ կղզու Ռապիլինջ եկեղեցում[9]։

Վիկտորիան մեկ տարի ուսանել է (1996-97) Ֆրանսիայի Անժե քաղաքի Կաթոլիկե համալսարանում և 1997 թվականին մասնակցեց հատուկ նախագծի Ռիսկդագ ընկերությունում։ 1998-ից 2000 թվականներին Վիկտորիան տեղափոխվեց ԱՄՆ և տարբեր առարկաներ ուսանեց Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Եյլի համալսարանում[10]։

1999 թվականին նա պրակտիկա անցավ Վոշինգտոնում Շվեդիայի դեսպանատանը և ավարտեց քաղծառայողի դասընթացները 2001 թվականին[9]։

2006 թվականից մինչև 2007 թվականը Վիկտորիան որակավորվեց Արտգործնախարարության դիվանագիտական նախագծի շրջանակներում։ Նախագիծը կոչված էր ուսանել երիտասարդ դիվանագետների Շվեդիայի արտգործնախարարությունում աշխատելու համար[9]։ 2009 թվականին նա բակալավրի աստիճանով ավարտեց Ուպսալայի համալսարանը։

Վիկտորիան խոսում է շվեդերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Lewis R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://ritarikunnat.fi/ritarikunnat/palkitut/suomen-valkoisen-ruusun-ritarikunnan-suurristin-ketjuineen-ulkomaalaiset-saajat/
  5. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  6. https://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-2021-18859
  7. https://www.kungahuset.se/arkiv/nyheter/2024-01-31-statsbesok-fran-frankrike
  8. Sponberg, Udo (2012 թ․ փետրվարի 2). «Och så ska det gå till» [And so it will be done]. Göteborgs-Posten (շվեդերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  9. 9,0 9,1 9,2 «The Crown Princess's biography». Royal Court of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «The Swedish monarchy». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա (Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր)» հոդվածին։