Վիկտորյա Լոպիրյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորյա Լոպիրյովա Պետրովնա
Лопырёва, Виктория Петровна
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1983(1983-07-26) (37 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիությունռուսական
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավարուհի, բլոգեր, ֆոտոմոդել
Գործունեություն2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան, «Միսս Ռուսաստան 2003»
ԱմուսինՖյոդոր Սմոլով (նախկին ամուսինը)
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Կայքlopyreva.ru
[1] Վիկտորա Լոպիրյովայի բաժինը Վիքիպահեստում

Վիկտորյա Պետրովնա Լոպիրյովա (ռուս.՝ Виктория Петровна Лопырёва, հուլիսի 26, 1983(1983-07-26), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հայտնի սպորտային հաղորդավարուհի, ֆոտոմոդել, բլոգեր, բազմաթիվ գեղեցկության մրցույթների հաղթող, «Միսս Ռուսաստան 2003» մրցույթի դափնեկիր, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան։ Ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հասարակական գործունեությամբ, քարոզում է առողջ ապրելակերպ և սպորտ։

Պարգևատրվել է «Նվիրված աշխատանքի համար» մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Լոպիրյովան ծնվել է 1983 թվականի հուլիսի 26-ին՝ Դոնի Ռոստովում։ Բացի հանրակրթական դպրոցում ուսում ստանալուց, սովորել է նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարան, որը հաջողությամբ ավարտելուց հետո ստացել է «արտադրական կառավարում» մասնագիտությունը։

Վիկտորյայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Ռոստով քաղաքում։ Վաղ հասակում առաջարկ է ստացել մոդելային գործակալությունից, սակայն սկզբում հրաժարվել է։ Նրա մոդելային կարիերան սկսվել է 1999 թվականին՝ «Իմիջ Էլիտ»-ում։ նույն տարում հաղթել է «Դոնի Ռոստովի ֆոտոմոդել» մրցույթում, իսկ 2001 թվականին արժանացել է «Ռոստովի գեղեցկուհի» մրցանակին։ 2001 թվականին ժյուրիի որոշմամբ (Վ. Յուդաշկինի գլխավորությամբ) դարձել է «Золотая молния» մրցույթի լավագույն մոդել։ Դրանից հետո նրա կարիերան սրընթաց զարգացավ։ 2002 թվականին հաղթել է «Դոնբաս OPEN» մրցույթում, իսկ 2003 թվականին դարձել է «Միսս Ռուսաստան», որից հետո մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում։ 2006 թվականին Վիկտորյան աշխատանքի է անցել գլխավոր հեռուստաընկերությունում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը լրագրող է, մոդել և բիզնես լեդի, իսկ հայրը նկարիչ է։ Պապիկը հանքային ինժեներ է, ինչպես նաև ռազմական օդաչու։ Տատիկը լեզվաբան է և թատրոնի նկարիչ։

Վիկտորյա Լոպիրյովան ամուսնացած է եղել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ֆյոդր Սմոլովի հետ։ 2015 թվականի մայիսին նրանք բաժանվել են։

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Elite Model Look — 99» մրցույթի ֆինալիստ
  • «Super Model of the World — 2000» մրցույթի դափնեկիր
  • «Դոնի Ռոստովի ֆոտոմոդել» (2000 թվական)
  • «Հարավային Ռուսաստանի լավագույն մոդել» (2001 թվական)
  • «Միսս ֆոտո Ռուսաստան» (2001 թվական)
  • «Տարվա դեմք» (2001 թվական)
  • «Տարվա ֆուրոր» (2001 թվական)
  • «Ռոստովի գեղեցկուհի» (2001 թվական)
  • «Donbass Open» (2002 թվական)
  • «Միսս Ռուսաստան» (2003 թվական)

Իր լավ որակների համար Վիկտորյան բազմիցս հայտվել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Cosmopolitan-ը, L’Oficiel-ը, Gala-ն, Future TV-ին, NRG-ն, Maxim-ը, OK!-ը, HELLO!-ն։

2005-2006 թվականներին Վիկտորյա Լոպիրյովան եղել է «Միսս Ռուսաստան» մրցույթի տնօրենը։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միսս Եվրոպա» մրցույթի հաղորդավար Եվրոպայի գլխավոր հեռուստատեսությունում
  • Լև Նովոժյոնովի հետ «Հարց, կրկին հարց» հաղորդման հաղորդավար «ՆՏՎ»-ում (2005 թվական)
  • «Ֆուտբոլային գիշեր» հաղորդման հաղորդավար «ՆՏՎ»-ում (2008 թվական)[1]
  • «Վերջին հերոս» հաղորդման մասնակից Առաջին ալիքում[2]
  • «Ռեալ սպորտ» հաղորդման հաղորդավար «Post TV»-ում (2009 թվական)
  • «ДОстояние РЕспублики» մրցույթի ժյուրիի անդամ Առաջին ալիքում
  • «Երջանկություն, վիդեոտարբերակ» հաղորդման հաղորդավար «Ю» ալիքում (2012 թվականից)
  • «Fashion академия» հաղորդման աստղային մարզիչ «Муз-ТВ»-ում
  • «Скорая модная помощь» հաղորդման հաղորդավար «Муз-ТВ»-ում (2011 թվականից)
  • «FashionChart» հաղորդման հաղորդավար «Муз-ТВ»-ում (2012 թվականից)
  • «Comedy Woman» հաղորդման մասնակից ոչ մեծ դերով «ՏՆՏ» ալիքում (117-րդ սերիա)
  • «Իրական սեր» շոուի մասնակից (2014 թվական)
  • «Ֆուտբոլային խոհանոց» հաղորդման մասնակից (2014-2015 թվականներ)
  • «Խաղեր օլիմպների հետ» հաղորդման մասնակից Գեորգի Չարդանցևի հետ (2015 թվական)

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Լոպիրյովան 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի բացմանը

Ֆուտբոլի հետ Վիկտորյա Լոպիրյովան առնչվել է 2007 թվականից՝ «Ֆուտբոլային գիշեր» հաղորդման ժամանակ, որը վարում էր Գեորգի Չարդանցևի հետ միասին։ Դրանից հետո նա սկսել է համակրել այդ սպորտաձևը և լրջորեն զբաղվել դրանով։

2015 թվականի հունիսի 3-ին, Ռուսաստանի պրեմիեր լիգայի ղեկավարությունը ամփոփելով 2014/2015 մրցաշրջանի արդյունքները, պարգևատրեց «Պրեմիեր» ֆուտբոլիստներին, ֆուտբոլային ակումբներին և նրանց անդամներին, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք ամենամեծ ավանդն են ունեցել հայրենական ֆուտբոլի զարգացման մեջ։ Պարգևատրվողների մեջ էր նաև Վիկտորյա Լոպիրյովան։ «Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդր Սմոլովի նախկին կինը մրցանակ ստացավ «Ռուսաստանի 2014/2015 չեմպիոնատում լավագույն առաջխաղացում» ապահովելու համար։

2015 թվականի հոկտեմբերին Լոպիրյովան պայմանագիր կնքեց «Դոնի Ռոստով 2018»-ի ղեկավարության հետ։ Հաղորդավարուհին դարձավ ֆուտբոլի «Աշխարհի 2018 թվականի առաջնության» դեսպանը։ Դոնի Ռոստովի ադմինիստրացիայի ղեկավարությունը տարածեց հայտարարություն, որում ասվում էր. «Սպորտային հաղորդավարուհի, մոդել, բազմաթիվ գեղեցկության մրցույթների հաղթող, բարեգործական ակցիաների մասնակից Վիկտորյան դարձավ Ռուսաստանի և Ռոստովի վառ ներկայացուցիչ ՈՒԵՖԱ-յում։ Նա կարող է կամավոր և անհատույց կերպով ներկայանալ միջոցառումներին, անձնվիրաբար նախապատրաստվել առաջնությանը և ներկայացնել Դոնի Ռոստովի և ամբողջ Ռուսաստանի մշակույթը, պատմել քաղաքի նպատակների և խնդիրների մասին։ Նա կարող է խթան հանդիսանալ սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի համար։»

Վիկտորյան կամավոր կերպով երեխաների և դեռահասների համար կազմակերպում է բարեգործական ակցիաներ, որում հաճախ ներգրավված են լինում նաև հայտնի ֆուտբոլիստներ։

«Ռոստով»- «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո Sport FM-ին տված հարցազրույցի ժամանակ Լոպիրյովան այսպես է արտահայտվել տեղի հայերի մասին.

Aquote1.png Հավատում էի նման արդյունքի։ Առանց ավելորդ համեստության, ասեմ, որ երբ ես ներկա եմ լինում որևէ ֆուտբոլային հանդիպման, իմ սիրելի թիմը չի պարտվում։ Կանխատեսելի էր, որ խաղը ոչ ոքի կավարտվի։ Հաղթեց բարեկամությունը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես էին մեզ մոտ պատվում Հենրիխ Մխիթարյանին։ Այստեղ շատ են հայերը։ Խաղից հետո քիչ մնաց նրանք «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսը ձեռքերի վրա տանեն։ Aquote2.png


Մասնակցություն տեսահոլովակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտի Մալիկով - «С чистого листа», Ռեժիսոր՝ Վլադիմիր Յակիմենկո[3]
  • Վլադ Տոպալով - «Научиться без тебя дышать»
  • Ֆիլիպ Կիրկորով - «Индиго»[4]
  • Timati ft. Mario Winans - «Forever»
  • Стен «Я тот»[5]
  • Николай Басков - Твои глаза маренго

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միսս Ռուսաստան 2003» մրցույթի դափնեկիր
  • «Տարվա ամենաոճային հաղորդավարուհի 2009» (World Fashion Channel-ի վարկածով)[6];
  • «Նվիրված աշխատանքի համար» մեդալ (2009 թվականի հունիսի 26, ЮВАО, Մոսկվա)[7];
  • «Երիտասարնդերի հետ տարվող միջազգային աշխատանքի» համար մեդալ (2014 թվականի հունիսի 24, РМА)[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]