Վիկտորյա Լոբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Լոբա
Ծնվել էհոկտեմբերի 17, 1988(1988-10-17) (35 տարեկան)
Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Victorija Loba Վիքիպահեստում

Վիկտորյա Լոբա (մակեդոներեն՝ Викторија Лоба, հոկտեմբերի 17, 1988(1988-10-17), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ծագմամբ մակեդոնացի էստրադային երգչուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյան ծնվել է Տագանրոգում, տեղափոխվել է Մակեդոնիա 8 տարեկանում։ Վաղ տարիքից նկարահանվել է հեռուստատեսությունում և հանդես է եկել բեմում։ 15 տարեկանում առաջին անգամ հանդես է եկել Մանկական Եվրատեսիլ 2003 երգի մրցույթում Մարիա Արսովսկայայի հետ՝ կատարելով «Ти не ме познаваш» («Դու ինձ չես ճանաչի») երգը և զբաղեցնելով 12-րդ տեղը։ 2004 թվականին նվաճել է Մոսկվայում կայացած «Քամիների վարդը» փառատոնի առաջին մրցանակը։ 2008-2010 թվականներին եղել է լատինամերիկյան երաժշտության «Tumbao Salsa Band» խմբի վոկալիստը։ Վիկտորյան նաև հանդես է եկել Алфа ТВ հեռուստաալիքի «Cotton Club» շոուում, իսկ 2007 թվականին խաղացել է Մակեդոնիայի դրամատիկական թատրոնում «Լոլիտա» պիեսի բեմադրության մեջ՝ ըստ Վ. Նաբոկովի համանուն ստեղծագործության։ Նկարահանվել է «One Telecommunications» և «Пелистерка» ընկերությունների գովազդային հոլովակներում։

2010 թվականին Վիկտորյան ստացել է «Ճանաչման ոսկե թիթեռ» մրցանակը՝ որպես տարվա բացահայտում։ 2011 և 2012 թվականներին Օհրիդում հանդես է եկել «Սեր և երջանկություն» ամառային փառատոնում, 2011 թվականին նվաճել է Ohrid Fest փառատոնի երկրորդ մրցանակը և երգերի «Девет работи» միջազգային երեկոյի երրորդ մրցանակը։ Ռոբերտ Բիլբիլովի հետ «Ти си виновна» երգով հանդես է եկել տեսահոլովակների OGAE Video Contest 2012 մրցույթում և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

2012 թվականին Վիկտորյան բացել է Մակֆեստ ռոք փառատոնը դրա «Почувствуваj го ритамот» (Զգա ռիթմը) հիմնով, հանդես է եկել թուրքական հեռուստատեսության «Azerinlə bir avaz» ծրագրում՝ որպես Ադրբեջանի վաստակավոր արտիստուհի Ազերինի հյուր[2]։

2013 թվականին «Summer Love» երգով Եվրոպայի տաղանդների դասակարգման մեջ զբաղեցրել է 1-ին տեղը հոլանդական վարկածով։ 2013 թվականին Մակֆեստում «Само моj» երգով շահել է մրցանակ որպես լավագույն կատարում, նկարահանվել է թմրանյութերի դեմ պայքարի սոցիալական հոլովակում։

2014 թվականին Վիկտորյան «Една единствена» երգով պայքարել է Եվրատեսիլ 2015 մեկնելու համար, սակայն զբաղեցրել է 7-րդ տեղը (հաղթանակ է տարել Դանիել Կայմակոսկին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Լոբա» հոդվածին։