Վիկտորյա Բուլիտկո
ուկրաիներեն՝ Вікторія Сергіївна Булітко | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 25, 1983[1][2][3] (42 տարեկան) |
| Ծննդավայր | Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
| Կրթություն | Զապորոժիեի ազգային համալսարան (2005)[4][5] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի և ՈՒՀԱ-ի խաղացող |
| Աշխատավայր | Zaporizhzhia Academic Youth Theatre?[4], Թատրոն Պոդոլում[4] և Dizel Show?[6] |
| Ժանրեր | թատրոն, հեռուստատեսային կենտրոն և էստրադա |
| Պարգևներ և մրցանակներ | |
| bulitka.com | |
Վիկտորյա Բուլիտկո (ուկրաիներեն՝ Вікторія Сергіївна Булітко, հունվարի 25, 1983[1][2][3], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][7][8]), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ուկրաինացի դերասանուհի։ «Киевская пектораль» թատերական մրցանակաբաշխության դափնեկիր (2011)։ «Պարեր աստղերի հետ» ուկրաինական շոուի բրոնզե մրցանակակիր (2019)։ Հումորի Дизель-шоу խմբի մասնակից-անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1983 թվականի հունվարի 25-ին Զապորոժիե քաղաքում, մանկավարժի ընտանիքում[8][9]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է ծննդավայրի թիվ 23 դպրոցի ֆիզմաթ դասարանը։
2000 թվականին ընդունվել է Զապորոժիեի ազգային համալսարանի թատերական բաժինը՝ թատրոնի և կինոյի դերասանուհու մասնագիտությանը տիրապետելու նպատակով[9][10]։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000—2008 թթ. — թատերական բաժանմունքում ուսանելու առաջին իսկ տարվանից աշխատել է Զապորոժիեի ակադեմիական երիտասարդական թատրոնում, հանդես եկել 10 պիեսի բեմադրությունում։
- 2008 թվական — տաղափոխվել է մայրաքաղաք Կիև և սկսել ակտիվորեն նկարահանվել կինո- և հեռուստատեսային մի շարք նախագծերում[9]։
- 2008—2016 թթ. — աշխատել է Կիևի Театр на Подоле ակադեմիական դրամատիկական թատրոնում՝ որպես թատերախմբի հիմնական կազմի դերասանուհի[11], իսկ 2018 թվականից՝ որպես հրավիրյալ դերասանուհի[12][13]։
Դրամատիկական դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Վիկտորյան կինոյում ու հեռուստատեսությունում համբավվել է որպես կատակերգական դերասանուհի, Կիևի Պոդոլյան թատրոնում նա իրեն լավագույնս դրսևորել է դրամատիկական դերերում։ Ալեքսանդր Վամպիլովի «Անցած ամառ Չուլիմսկում» պիեսի՝ 2010 թվականին իրականացված բեմադրության մեջ[14] Բուլիտկոն ոչ միայն տպավորիչ կերպով մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, այլև տեղին ու հրաշալի կատարում է իր հեղինակած երգերը։ Եվ պատահական չէ, որ այդ դերակատարման համար նա 2012 թվականին արժանացել է թատերական քննադատների «Киевская пектораль» մրցանակին, այն էլ՝ միանգամից երկու անվանակարգում՝ «Կանացի դերի լավագույն կատարում» և «Ներկայացման լավագույն երաժշտական բաղադրույթ»[15]։ 2015 թվականին էլ քննադատները բարձր են գնահատել Վիկտոր Ռոզովի «Հավերժ կենդանի» թատերգության հերոսուհու՝ Վերոնիկայի դերի նրա կատարումը[16]։ Դրվատանքի է արժանացել նաև Աննայի կերպարի բուլիտկոյական մարմնավորումը ֆրանսիական «La bonne Anna» կատակերգությունում[17]։
Հումորը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելուց հետո Վիկտորյան Օլգա Կիյաշկոյի հետ կազմել է «Халва» դուետը, ելույթներ ունեցել տարբեր կատակային փառատոներում, մրցույթներում, ուրախների և հնարամիտների ակումբի կազմակերպած միջոցառումներում[10]։ Զույգը երեք անգամ ճանաչվել է Յալթայի «Золотой кролик» փառատոնի հաղթող (2005, 2006, 2007)[11][18]։
2007 թվականին Բուլիտկոն մասնակցել է ICTV հեռուստաալիքի կազմակերպած «Վերջին կատակերգու դերասանը» շոուին[19], 2010 թվականին, արդեն ընկերուհու՝ Օլգայի հետ, Նոր ալիքի «Գեղեցկուհիներ» մանրապատումային շոուին[20]։
2011 թվականին ՈւՀԱ-ի «Ժիտոմիրցի աղջիկներ» թիմը, որի կազմում Վիկտորյան հրավիրվել-ընդգրկել էր որպես երգչուհի, Յուրմալայում կայացած «Голосящий КиВиН-2011» հոբելյանական փառատոնում պարգևատրվել է «Մեծ ԿիՎիՆ»-ով։ Այստեղ Մարինա Պոպլավսկայայի հետ նրա կատարած «Зона, Шенгенская зона» երգը լայն տարածում է ստացել։ Նրանք շարունակել են միասին ստեղծագործել «Dizel Studio»-ում։
«Dizel Studio»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյան «Dizel Studio»-ում է 2015 թվականից[10]։ Մասնակցում է ստուդիայի «Дизель-шоу», «На троих», «Выжить любой ценой», «Папаньки» և «Dizel-night» նախագծերի իրականացմանը։
2019 թվականին նա Պարեր աստղերի հետ շոուի ուկրաինական մցույթում հասել է եզրափակիչ փուլ և վերջնարդյունքում գրավել երրորդ տեղը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ | |
|---|---|---|---|---|
| 2008 | «Ուրախ ժպիտներ» (սերիալ) (Ուկրաինա) | Լյուբոչկա | [21] | |
| 2008 | «Փախուստ նոր կյանքից» (ֆիլմ) | |||
| 2008 | «Վտանգավոր նախանձ» (սերիալ) | |||
| 2008 | «Ուրիշների սխալները» (սերիալ) | |||
| 2009 | «Մուխտարի վերադարձը-2» (սերիալ) | Օլենա Բարսուկովա | 5 եթերաշրջան, 70 սերիա | |
| 2009 | «Սոնյայի աշխարհը» (սերիալ) | |||
| 2009 | «Դուրեյտերը» (սերիալ) | |||
| 2010 | «Գեղեցկուհիներ» (սերիալ) | Տարբեր դերեր | մանրապատում[22] | |
| 2010 | «Օրենքի համաձայն» (սերիալ) | Մարինա Ցեխմեյստրուկ | «Մահվան հյուրանոցը» | |
| 2011-2013 | «Երեք քույր» (սերիալ) (Ուկրաինա) | Ռուդա (գլխավոր դեր) | եթերաշրջան 1-6[23][24][25] | |
| 2011 | «Գթասրտության երթուղին» (սերիալ) | Գալյա | 71 սերիա | |
| 2011 | «Տաքսի» (սերիալ) | Եվգենիա | 2 եթերաշրջան, 5 սերիա | |
| 2012 | «Միտյայի հեքիաթները» (սերիալ) | թղթակից | 15, 17, 19 սերիաներ | |
| 2012 | «Ադամանդե խաչ» (ֆիլմ) (Ուկրաինա) | |||
| 2012 | «Հղի կնոջ օրագիրը» (սերիալ) (Ուկրաինա) | Օլենա (գլխավոր դեր) | [26] | |
| 2013 | «Առցանց» (մանրապատում) | |||
| 2013 | «Կանանց բժիշկը» (սերիալ) | Վիկտորյա Ռատուշնա | ||
| 2013 | «Միայնակ սրտեր» (ֆիլմ) | Եվգենիա | ||
| 2013 | Ղեկը տիկնանց ձեռքում է/«Дамочки рулять» (սերիալ) | Անաստասիայի մայր | ||
| 2014 | «Ադամանդե խաչ» (ֆիլմ) | Օլգա | ||
| 2014 | «Առցանց 2.0» (մանրապատում) | |||
| 2014 | «Փնտրում եմ երեխայով կին» (ֆիլմ) | Կատերինա | ||
| 2014 | «Առցանց (մանրապատում) | |||
| 2015 | »Հելլենուհին" (սերիալ) | Յուլիա | ||
| 2015 | «Մասլյուկի» (մանրապատում) | օլիգարխի կին | ||
| 2015 | «Մոռանալ և հիշել» (սերիալ) | մատուցողուհի | ||
| 2015 | «Դա սեր է 2» (սերիալ) | Նատալյա | ||
| 2015 | «Շունը» (սերիալ) | Մոչալկա | «Վայրը» սերիայում | |
| 2015 | «Քննիչներ» (սերիալ) | Թամարա Ռիման | ||
| 2015 | «Անիծյալ հարևանուհին» (ֆիլմ) | Լորա | ||
| 2015 | «Երկու գումարած երկու (ֆիլմ) | Օլենա | ||
| 2015 | «Առցանց 4.0» (մանրապատում) | |||
| 2015 | «Կենտրոնական հիվանդանոց» (սերիալ) | Ասյա | ||
| 2015 | «Սև ծաղիկը» (ֆիլմ) | Մարիա | ||
| 2015 | «Դատախազները» (սերիալ) | Լարիսա | ||
| 2015 | «На трьох»/Երեքի համար (մանրապատում) | 1 եթերաշրջան | ||
| 2016 | «Լավագույն պարտիան» (ֆիլմ) (Ուկրաինա) | ոստիկանության սերժանտ | ||
| 2016 | «На трьох» (մանրապատում) | 2, 3 եթերաշրջան | ||
| 2017 | «На трьох» (մանրապատում) | 4, 5 եթերաշրջան | ||
| 2018–2021 | «На трьох» (մանրապատում) | 6-12 եթերաշրջան | ||
| 2018 | Հայրիկներ | Օգնական կին | ||
| 2019 | «Գոյատևել ամեն գնով» | Վիկտտորյա Վովչարենկո | 1 եթերաշրջան |
Հեռուստատեսային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]«Булітка» խմբի երգչուհին է[46], բոլոր երգերի տեքստերի ու երաժշտության հեղինակը։ Բացի այդ, բազմաթիվ երաժշտական կոմպոզիցիաներ է ստեղծել զանազան հեռուստանախագծեր համար (СТБ, К1 և այլն)[47]։ Շրջագայություններ, փառատոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|