Վիկտորյա Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Ալեքսանյան
Ծնվել է1987
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԿոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Հայ-Ռուսական համալսարան
Մասնագիտացումկինոպրոդյուսեր և կինոռեժիսոր

Վիկտորյա Ալեքսանյան (1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կարճամետրաժ ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր։ Հայաստանի անկախ կինոգործիչների միության համահիմնադիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Ալեքսանյանը սովորել է Հայ-ռուսական համալսարանի լրագրության բաժնում, այնուհետև՝ Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցի կինոարտադրության բաժնում։ Կրթությունն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան։ Բադեն-Վյուտեմբերգյան կինոակադեմիայի կողմից ստացել է կրթաթոշակ։

Որպես լրագրող՝ աշխատել է հայաստանյան մի շարք մշակութային ամսագրերում։ Լրագրության բնագավառում մագիստրոսի կոչում ստանալուց հետո զբաղվել է գեղարվեստական բեմադրություններով[2], որպես բլոգեր և կատարող՝ Նորվեգիայում միացել է բացօթյա թատերական նախագծի, ավելի ուշ տեղափոխվել է Նյու Յորք և կինոարտադրություն ուսումնասիրել Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոցում։

2018 թվականի նոյեմբերին Գյումրիի Թումո կենտրոնում կազմակերպել է կինոարտադրության ուսուցման լաբորատորիա, որտեղ անցկացրել է մեկամսյա ինտենսիվ կրթական կինոարտադրության աշխատարան, որի արդյունքում Թումո-ի ուսանողները համատեղ ստեղծել են «Գյումրի, իմ սեր» կարճամետրաժ ֆիլմը։

Ազգային կինոկենտրոնի անկախ ֆիլմերի հանձնաժողովի կազմում 2018 թվականին պետական ֆինանսավորման մրցույթի շրջանակներում ուսումնասիրել և վերանայել է կինոնախագծերը[3]։

Ալքսանյանը Հայաստանի անկախ կինոգործիչների միության համահիմնադիրն է ու ՀԱԿՄ խորհրդի անդամ[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թռիչք», 2019
  • «Man Of God», 2016[5]
  • «Հոգաբարձուներ», 2014[6][7]

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մի մտածիր դրա մասին», 2016[8]
  • The Professor: Tai Chi's Journey West 2016[9]
  • Risky Drinking 2016[10]
  • The Real American 2015[11]
  • The Baptizm Of Joshua Cohen 2014[12]
  • Broken Badge 2014[13]

Երկրորդ ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baggage, 2016[14]
  • Mrs. Nebile's Wormhole, 2016[15]

Արվեստի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bittersweet Sixteen, 2014[16]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե ծիրան կինոփառատոնում առաջադրվել է Հայկական համայնապատկեր անվանակարգում որպես Լավագույն ֆիլմ, 2014
  • Լոս Անջելեսի Sunset Film կինոփառատոնում Լավագույն արտասահմանյան ֆիլմ, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հոգաբարձուներ». www.old.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Խիտ դրամատիկական հյութ, Եվ այլ ստեղծարար կոկտեյլներ կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանի հետ». Creative Armenia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «National Cinema Center of Armenia». ncca.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «10 Women Ruling Armenia's Art Scene». TheArtGorgeous (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Man of God». IMDb.
  6. «Caregivers». IMDb.
  7. «Հոգաբարձուներ». cult.am մշակութային պորտալ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  8. «Don't Think About It». IMDb.
  9. «The Professor: Tai Chi's Journey West». IMDb.
  10. «Risky Drinking». IMDb.
  11. «The Real American». IMDb.
  12. «The Baptizm Of Joshua Cohen». IMDb.
  13. «Broken Badge». IMDb.
  14. «Baggage». IMDb.
  15. «Mrs. Nebile's Wormhole». IMDb.
  16. «Bittersweet Sixteen». IMDb.