Վիկտորինա Մյուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորինա Մյուրան
ֆր.՝ Victorine Meurent
Edouard Manet 088.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1844(1844-02-18)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էմարտի 17, 1927(1927-03-17)[2] (83 տարեկանում)
Մահվան վայրԿոլոմբ
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և բնորդ
Victorine Meurent Վիքիպահեստում

Վիկտորինա Լուիզա Մյուրան (ֆր.՝ Victorine Louise Meurent, փետրվարի 18, 1844(1844-02-18)[1][2], Փարիզ, Ֆրանսիա - մարտի 17, 1927(1927-03-17)[2], Կոլոմբ), ֆրանսիացի նկարչուհի և երաժշտուհի, Էդուարդ Մանեի սիրելի բնորդուհին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորինա Լուիզա Մյուրանը ծնվել է փորագրիչներ Ժանա Լու Էթենա Մյորենի և Թերեզա Լյուզի ընտանիքում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Նրա մորեղբայրը քանդակագործ էր: Մյուրոնը շատ լավ նվագում էր կիթառ, նա իր տաղանդով հանդես էր գալիս սրճարաններում, դասավանդում էր երաժշտություն և այդպիսով գումար էր վաստակում ապրելու համար: Այս փաստերից բացի, Վիկտորինա Լուիզա Մյուրանի երիտասարդական տարիներից մեզ քիչ բան է հայտնի: Վոլլար Ամբրուազը նկարագրել է նրան որպես քմահաճ էակ, ով խոսում էր Փարիզի փողոցային կանանց նման: Դեկտեմբերի 1861-ից մինչև հունվարի 1863 թվականները նա աշխատել է որպես մոդել` Թոմ Քությեի արվեստագետի ստուդիայում: Էդուարդ Մանեն նրա հետ ծանոթացել է 1862 թվականին, երբ նա ընդամենը 18 տարեկան էր: Մինչև 1875 թվականը Վիկտորինան որպես բնորդուհի է ներկայացվել բազմաթիվ կտավներում, այդ թվում` «Փողոցային երգչուհի», «Նախաճաշ խոտի վրա», «Օլիմպիա» «Երկաթուղի» գլուխգործոցների համար: Նա բնորդուհի է եղել նաև Էդգար Դեգայի համար: Ամերիկյան ճամփորդությունից հետո Վիկտորինա Լուիզա Մյուրանը սկսեց նկարչական դասեր վերցնել և արդեն 1885 թվականին Փարիզյան սալոնում ներկայացրեց իր ինքնանկարը: Նրա այլ հայտնի գործերից են «Նյուրնբերգի բնակչուհին 16-րդ դարում» (Սալոն, 1879 թվական) և «Ծաղկազարդի կիրակի» (Սալոն, 1885 թվական): Վերջին նկարիչը, ում համար 1890 թվականին Վիկտորինան որպես բնորդուհի է ծառայել, եղել է Նորբեր Գոնետը: Հետագայում նա սկսեց ալկոհոլի նկատմամբ թուլություն զգալ, սկսեց սիրային փոխհարաբերություններ մոդել Մարի Փելլեգրիի հետ, ինչի մասին գրել է Մանեի ընկեր Ջորջ Մուրն իր «Իմ մահացած կյանքի հիշողությունները» (1906 թվական) վեպում: Սկզբում նա մուրացկանությամբ է զբաղվում սրճարաններում և բարերում, այնուհետև ձեռք է բերում մի կապիկ և որպես la vielle au singe (պառավը կապիկի հետ) մուրացկանի հագուստով փողոցում կիթառ նվագելով գումար է մուրացել: Որոշ ժամանակ նա մոր հետ ապրում է Ասնիերես-Սու-Սինում, մինչև 1898 թվականին հանդիպում է Մարի Դուֆուրին: Նրա հետ նա տեղափոխվում է Փարիզի Կոլոմբ արվարձան, որտեղ նա մահանում է ծեր տարիքում:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա նկարների և ստեղծագործությունների մեծ մասն այսօր համարվում է կորսված, բայց 2004 թվականին նկարներից մեկը հայտնաբերվել է և այժմ գտնվում է Կոլոմբի պատմական թանգարանում:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]