Վիկտորիա հուշահամալիր (Լոնդոն)
![]() | |
Տեսակ | հուշահամալիր և հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Փողոց | Մոլ |
Ճարտարապետական ոճ | Բոզար |
Շինանյութ | մարմար |
Հիմնադրված է | 1901 |
Բացված | 1911 |
Ճարտարապետ | Էսթն Ուեբ |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք |
![]() | |
![]() | |
Վիկտորիա հուշահամալիր, (անգլ.՝ Victoria Memorial), քանդակ, որը գտնվում է Լոնդոնի Թագավորական զբոսայգու կենտրոնում՝ Բուքինգհեմյան պալատի դիմաց, և նվիրված է Վիկտորիա թագուհուն[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավոր Էդուարդ VII-ն առաջարկել է, որ ստեղծվի խորհրդարանական համատեղ հանձնաժողով, որը կկատարի իր մահից հետո Վիկտորիա թագուհու հուշահամալիրի պլանները: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1901 թվականի փետրվարի 19-ին, Արտաքին գերատեսչությունում՝ Ուայթհոլում: Կոմիտեի առաջին քարտուղարն էր Արթուր Բիգջ Բարոն Ստամֆորդհեմ 1-ինը: Սկզբում այդ հանդիպումները կանգնած են եղել փակ դռների հետևում: Լոնդոնի քաղաքապետ լորդ (սըր) Ջոզեֆ Դիմսդեյլը հրապարակավ հայտարարել է, որ հանձնաժողովը որոշում է կայացրել, որ հուշահամալիրը պետք է լինի «մոնումենտալ»:
Հուշահամալիրի համար ֆինանսավորումը հավաքվել է ինչպես Բրիտանական կայսրության, այնպես էլ հասարակության կողմից: Նվիրաբերությանը մասնակցել է Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը, Նոր Զելանդիայի կառավարությունը: Աֆրիկայի արևմտյան ափերից մի շարք ցեղեր ապրանքներ են ուղարկել վաճառելու համար, իսկ հասույթը հատկացվել էր հիմնադրամին: Ալֆրեդ Լուիս Ջոնսը կազմակերպել էր, որ այդ ապրանքները Աֆրիկայից Լիվերպուլ տեղափոխման գործընթացն իր նավերով անվճար: Պետական և ազգային նվիրատվություններից ավելի շատ գումար էր հավաքվել, քան անհրաժեշտ էր Վիկտորիա հուշահամալիրի կառուցման համար:
Նախագծվել և իրականացվել է քանդակագործ (սըր) Թոմաս Բրոքի կողմից:
1911 թվականին հուշահամալիրը օծվել է, այդ ժամանակ նախագահում էր Վիկտորիայի ավագ թոռը Գեորգ V-ը, ներկա էր նաև նրա Վիլհելմ II զարմիկը: Նախագծվել և իրականացվել է քանդակագործ (սըր) Թոմաս Բրոքի կողմից: Հուշարձանն ինքնին ավարտվել է 1914 թվականին բրոնզե արձանի տեղադրմամբ: Նախագծված է եղել 1901 թվականին, բացվել է 1911 թվականի մայիսի 16-ին, չնայած այն չի ավարտվել մինչև 1924 թվականը[2]:
Պատվանդանը, որը սպիտակ մարմարից է և կշռում է 2300 տոննա նախագծել և կառուցել է ճարտարապետ Էսթն Ուեբը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորիայի արձանի դեմքն ուղղված է դեպի հյուսիս-արևելք՝ Մալ փողոց: Պատվանդանի մյուս երեք կողմերում տեղադրված են Արդարադատության Հրեշտակի (հյուսիս-արևմուտք՝ դեպի Գրին Պարկ), Գթասրտության հրեշտակի (դեպի հարավ-արևելք) և Ողորմության հրեշտակի մարմարե արձանները, որոնք նստած են Բուքինգհեմյան պալատի դիմաց: Հուշահամալիրի գագաթին Ոսկեզօծ թևավոր Հաղթանակն է։
Ամբողջ հուշահամալիրն ունի ծովային թեմատիկա: Այնտեղ Միացյալ Թագավորության ծովային ուժերին մատնանշող էակներ են՝ ջրահարսեր, ջրահարսեր և հիպոգրիվներ: Ալբերտ թագավորական սրահի դիմաց կա նմանօրինակ Արքայազն Ալբերտի հուշահամալիր:
Մոտ 25 մետր բարձրությամբ Վիկտորիա հուշահամալիրը շարունակում է մնալ Անգլիայի թագուհիների ամենաբարձր հուշարձանը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտորիայի հուշահամալիր Բուքինգհեմյան պալատի ներսում
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Queen Victoria Memorial»։ The Royal Parks (անգլերեն)։ Վերցված է 2020-08-23
- ↑ «“Sir Thomas Brock's Queen Victoria Memorial (1911)»։ www.victorianweb.org։ Վերցված է 2020-08-23