Վիկտորիա Գաբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորիա Գաբոր
Wiktoria Viki Gabor.jpg
2019 թվական
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՎիկտորիա Գաբոր
Ծնվել էհուլիսի 24, 2007 (12 տարեկան)
Համբուրգ, ԳերմանիաԳերմանիա
ԵրկիրԿրակով, ԼեհաստանԼեհաստան
ԺանրերՓոփ երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2019–ներկա
ԼեյբլUniversal Music Polska
Viki Gabor Վիքիպահեստում

Վիկտորիա Գաբոր (24 հուլիս, 2007, Համբուրգ, Գերմանիա), լեհ երգչուհի: Հայտնի է որպես Վիկի Գաբոր: Վիկտորիան իր կարիերան սկսել է 2019 թվականին: Մասնակցել է «Լեհաստանի ձայնը» մանկական երգի մրցույթին և հայտնվել եզրափակիչ փուլում: Ճանաչվել է մանկական եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հաղթող, որտեղ ներկայացել է «Superhero» երգով: Նա երկրորդ լեհ մասնակիցն է, որ հաղթել է մրցույթում: Առաջին անգամ Լեհաստանը հաղթել է մրցույթում երկու անգամ անընդմեջ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիա Գաբորը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում[1]: Աղջկա ծնվելուց հետո ընտանիքը վերադառնում է Լեհաստան, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվում Միացյալ Թագավորություն: Վիկտորիան 7 տարեկան էր, երբ ընտանիքը վերջնականապես տեղափոխվում է Կրակով[2]: Գաբորն ունի մեծ քույր՝ Մելիսան: Վերջինս երգահան է[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019–ներկա: Լեհաստանի ձայնը մանկական երգի մրցույթ, մանկական եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի վերջին Գաբորը մասնակցել է «Լեհաստանի ձայնը» մանկական երգի մրցույթի երկրորդ սեզոնի լսումներին: Նա միացել է Tomson & Baron թիմին և ի վերջո հասնել մինչև եզրափակիչ փուլ: Հենց այս ժամանակ էլ լույս է տեսել իր առաջին դեբյուտային սինգլը՝ «Time»-ը[3][4]:

Լեհաստանի ձայնը երգի մրցույթից հետո Գաբորը մասնակցել է Լեհաստանում կայացող Sopot International Song Festival-ին և ներկայանում «Time» երգով[5]: Դրանից հետո նա ընտրվել է մրցելու Szansa na sukces կոչվող մրցույթում, որն անցկացվել է «մանկական եվրատեսիլ 2019» մրցույթի լեհ ներկայացուցիչին ընտրելու նպատակով: Զբաղեցնելով բարձր հորիզոնականներ՝ Գաբորը ճանաչվել է մրցույթի հաղթող իր Superhero երգով[6][7]: 2019 թվականի նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում անցկացվել է մանկական ևրատեսիլ 2019 երգի մրցույթը: Գաբորը ելույթ է ունեցել 11 համարի ներքո և ճանաչվել է հաղթող՝ զբաղեցնելով երկրորդ տեղը ժյուրիի քվեարկության համափայն և ամենաբարձրը՝ հեռուստադիտողների և երկրպագուների առցանց քվեարկությամբ: Սա Լեհաստանի համար երկրորդ հաղթանակն էր մանկական եվրատեսիլ երգի մրցույթում, որով Լեհաստանը դարձավ երկու անգամ անընդմեջ հաղթանակ տանող առաջին երկիրը[8][9][10]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dereszyński Tomasz (2019-05-01)։ «Szansa na sukces: Wiktoria Gabor wygrała drugi odcinek programu. Finalistka Voice Kids Poland zaśpiewała „You May Be In Love”»։ polskatimes.pl (Polish) 
  2. «Viki Gabor z Nowej Huty – finalistka „The Voice Kids 2"»։ gazetakrakowska.pl (Polish)։ Gazeta Krakowska։ 2019-03-10 
  3. Królak Sergiusz (2019-09-29)։ «Eurowizja Junior 2019: Polska wybrała reprezentantkę! Viki Gabor zaśpiewa w Gliwicach!»։ eurowizja.org (Polish)։ OGAE Polska 
  4. Grabska =Paulina (2019-04-15)։ «Rewelacyjny „Time” Viki Gabor w trzech remiksach»։ media.universalmusic.pl (Polish) 
  5. «Top of the Top Sopot Festival 2019, dzień 4. Roksana Węgiel laureatką Young Choice Awards! Na scenie m.in. gwiazdy „The Voice Kids”!»։ telemagazyn.pl (Polish)։ 2019-08-17 
  6. Prętnicka Beata (2019-09-15)։ «Viki Gabor zwyciężczynią drugiego odcinka „Szansy na sukces”!»։ eurowizja.org (Polish)։ OGAE Polska 
  7. Kurdupski Michał (2019-09-29)։ «Wiktoria Gabor reprezentantką Polski na Eurowizję Junior 2019»։ wirtualnemedia.pl (Polish)։ Wirtualne Media 
  8. Herbert Emily (24 November 2019)։ «Poland: Viki Gabor wins Junior Eurovision 2019»։ Eurovoix 
  9. Muldoon Padraig (24 November 2019)։ «Junior Eurovision 2019 results: Poland’s Viki Gabor is the winner with “Superhero”»։ Wiwibloggs 
  10. «Viki Gabor wins Junior Eurovision 2019 for Poland!»։ EBU։ 24 November 2019