Վիկտորիա Աղանուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտորիա Աղանուր
Aganoor.jpg
Ծննդյան անունԱղանուրյան Վիկտորյա
Ծնվել էմայիսի 26, 1855(1855-05-26)[1]
ԾննդավայրՊադովա, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Վախճանվել էապրիլի 9, 1910(1910-04-09)[1] (54 տարեկանում)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուհայերեն և իտալերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներLeggenda eterna
Vittoria Aganoor Վիքիպահեստում

Վիկտորիա Աղանուր (իսկական անունը՝ Աղանուրյան Վիկտորյա, մայիսի 26, 1855(1855-05-26)[1], Պադովա, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն - ապրիլի 9, 1910(1910-04-09)[1], Հռոմ, Իտալիա), հայազգի իտալական բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մայիսի 26-ին, Պադուայում, Մադրասից գաղթած հայ ազնվականի ընտանիքում։ 1881–1890 թվականներին ապրել է Նեապոլում։

1890 թվականից ընտանիքով տեղափոխվել է Վենետիկ[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Նոր անթոլոգիա» ժողովածուում, որը նկարազարդել է քույրը՝ Ելենան։ Առաջին գիրքն Աղանուրը հրատարակել է 1900 թվականին։ «Նոր լիրիկա» (1908) ժողովածուում ամփոփված են Աղանուրի քնարական բանաստեղծությունները, որոնց հիմնական մոտիվը սերն է։

Աղանուրի մասնակցությամբ Ա. Ղազիկյանը հայերենի է թարգմանել նրա «Հավիտենական զրույց» (1905) և «Նոր երգեր» (1910) բանաստեղծությունների ժողովածուները։ Իր ստեղծագործություններում Աղանուրը արտացոլել է նաև հարազատ ժողովրդի բախտը, հայրենի օթևանից զրկված իր եղբայրների վիշտը («Հեռավոր եղբայրներիս»)։ Մահացել է մայիսի 8-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Aganoor Pompilj, Vittoria (1855–1910)»։ University of Chicago Library։ Վերցված է մարտի 4, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png