Վիկտորիա Ազարենկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորիա Ազարենկա
Victoria Azarenka Doha 2012.jpg
Սեռ իգական
Քաղաքացիություն Բելառուս Բելառուս
Բնակվելու վայր Մոնտե Կարլո, Մոնակո
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 31, 1989 (25 տարեկան)
Ծննդավայր Բելառուս Բելառուս
Հասակ 183 սմ
Քաշ 66 կգ
Կարիերայի սկիզբ 2003 թ. ապրիլի 19
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից երկձեռքանի
Մարզիչ Սամուել Սումիկա
Պարգևավճար, USD 16 257 277
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 352 — 132
Տիտղոսներ 14 (WTA), 1 (ITF)
ամենաբարձր վարկանիշ 1 (2012 թվական, հունվարի 30)
Ներկայիս վարկանիշ 1 (2013 թվական, հունվարի 14)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա հաղթող (2012 թվական)
Ֆրանսիա 1/4 կիսաեզրափակիչ (2009 թվական, 2011 թվական)
Ուիմբլդոն 1/2 կիսաեզրափակիչ (2010 թվական, 2012 թվական)
ԱՄՆ կիսաեզրափակիչ (2012 թվական)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 135 — 51
Տիտղոսներ 6 WTA,3 ITF
Ամենաբարձր վարկանիշ 7
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա կիսաեզրափակիչ (2008 թվական, 2011 թվական)
Ֆրանսիա կիսաեզրափակիչ (2009 թվական)
Ուիմբլդոն 1/4 կիսաեզրափակիչ (2008 թվական)
ԱՄՆ 2-րդ փուլ, (2009 թվական)

Վիկտորիա Ազարենկա (բելոռուսերեն՝ Вікторыя Фёдараўна Аза́ранка, ծնվ. 1989, հուլիսի 31, Մինսկ), բելառուս թենիսիստուհի։ Նախկինում թենիսի մենախաղերի առաջին ռակետն է։

Ազարենկան թենիս սկսել է խաղալ 7 տարեկանից։ 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, Արիզոնա նահանգ, ներկայումս ապրում է Մոնտե Կարլոյում (Մոնակո)։ Մարզվում է ֆրանսիացի մարզիչ Սամուել Սումիկայի մոտ։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել]

Ազարենկան մեկն է Ֆյոդոր Միխայիլի և Ալլա Վալենտինի Ազարենկաների զավակներից, նրա եղբայրը Մաքսիմ Ազարենկան է։

Վիկտորիան թենիսում է յոթ տարեկան հասակից։ 14 տարեկան հասակում նա տեղափոխվել է Սքոտսդեյլ (Արիզոնա նահանգ, ԱՄՆ)՝ շնորհիվ հայտնի հոկեյի դարպասապահ Նիկոլայ Խաբիբուլինի, որը այն ժամանակ հանդես էր գալիս ՀԱԼ-ում (Հոկեյի Ազգային Լիգա)և նրա կնոջ՝ Ազարենկայի մոր ընկերուհու[1]։

2009 թվականին բելոռուս մարզուհին նկարահանվել է ֆրանսիական FHM (անգլ. For Him Magazine) ամսագրի համար։

Խաղային ոճ[խմբագրել]

Ազարենկան նախընտրում է շատ ագրեսիվ խաղ ետին գծում՝ օգտագործելով խոր և հզոր հարվածներ։ Բեկհենդը նույնպես արդյունավետ է, ինչպես ֆորհենդը և ավելի հուսալի։ Իսկ ընթացքից հարվածը կորտի կենտրոնից լավագույններից մեկն էր այն ժամանակվա կանանց թենիսում։

Մատուցումը հանդիսանում է համեմատաբար թույլ կողմերից, չնայած Վիկտորիան նրա վրա չի հիմնվում՝ նախընտրելով հուսալիորեն մատուցել գնդակը, պահպանելով առաջին մատուցմամբ խաղալու բարձր տոկոսայնություն։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել]

Սպորտային գործունեություն[խմբագրել]

Պատանեական տարիներ[խմբագրել]

Մենախաղային գործունեություն[խմբագրել]

18 տարեկանից ոչ բարձր թենիսիստուհիների մրցություններում Վիկտորիան նորամուտը նշում է 2002 թվականի օգոստոսին, հայրենի Մինսկում կայացած մրցույթում՝ առաջին իսկ խաղում զիջելով ռուսաստանցի Օլգա Պուչկովային[4]։

2003 թվականին Ազարենկան հաղթում է այդ մակարդակի իր առաջին մրցույթում՝ Տաշքենդի G3 կարգի մրցաշարում[5]։ Այդ նույն տարում Վիկտորիան առաջին անգամ խաղում է G1 կարգի մրցույթում։

2004 թվականին, հողածածկի վրա տեղի ունեցող մրցույթների շարքում բավականին հաջող ելույթներից հետո, մրցաշրջանի սկզբում, բելոռուս թենիսիստուհին հավաքում է բավականին վարկանիշ և խաղային փորձ, որպեսզի իր նորամուտը նշի Մեծ Սաղավարտի մրցաշարի պատանեական մրցաշարում։ Առաջին մրցաշարը հանդիսացավ «Roland Garros»-ը (Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն)։ Առաջին փորձը սահմանափակվեց երրորդ շրջանով, որտեղ Վիկտորիան զիջեց իսրաելուհի Շահար Պեերին։ Երկրորդ նմանատիպ մրցաշարում՝ Ուիմբլդոնում (Wimbledon), Ազարենկան հասնում է մինչև կիսաեզրափակիչ՝ տևական երրորդ սեթում զիջելով սերբուհի Աննա Իվանովիչին[6]։ US Open-ում (Ամերիկայի թենիսի բաց առաջնություն) արդյունքը կրկնվեց։

2005 թվականը դարձավ բերոռուս թենիսիստուհու պատանեական թենիսում վերջին տարին։ Մեկ տարվա ընթացքում խաղացվեց վեց մրցաշար և միայն մեկ անգամ Վիտորիան պարտվեց կիսաեզրափակիչից շուտ (Roland Garros-ում)։ Մնացյալ հինգ մրցաշարերից չորսում Վիտորիան հաղթանակ է տոնել, իր հաշվին գրանցելով երկու հաղթանակ Մեծ Սաղավարտի մրցաշարում և տիտղոսներ պատանեական փուլի ավագ կարգում՝ G1 մրցաշար Մելբուրնում[7] և GA մրցաշար Օսակայում[8]

2005 թվականի հունվարի 31-ին Australian Open-ի (Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն) տիտղոսից հետո Ազարենկան առաջին անգամ բարձրանում է պատանեական վարկանիշի գագաթը։ Իսկ ամբողջ մրցաշրջանի արդյունքում, գնահատելով բալոռուս թենիսիստուհու հաջողությունները, ITF-ը (անգլ. International Tennis Federation, Թենիսի Միջազգային Ֆեդերացիա) նրան ճանաչում է տարվա լավագույն երիտասարդ թենիսիստուհի։

Զուգախաղային գործունեություն[խմբագրել]

Մենախաղային գործունեությանը զուգընթաց սկսվում է նաև նրա զուգաքաղային գործունեությունը։ Մինսկի մրցաշարում Վիկտորիան անմիջապես հասնում է մինչև եզրափակիչ։

Արդեն երկրորդ մրցաշարում Ազարենկան սկսում է զուգախաղային համագործակցությունը այդ ժամանակաշրջանի մեկ այլ բելոռուս ուժեղագույն թենիսիստուհի Օլգա Գովորցովայի հետ։ Իրենց համագործակցության սկիզբը այդ մակարդակում աղջիկները նշում են G4 կարգի մրցաշարի տիտղոսով[9]։ 2003 թվականի մրցաշրջանի ավարտը։ Մի քանի ոչ մեծ մրցաշարերում հաղթանակի հասնելուց հետո, բելոռուս թենիսիստուհիները մրցաշրջանը ավարտում են ԱՄՆ-ում՝ որտեղ հասնում են հեղինակավոր Orange Bowl մրցաշարի եզրափակիչին։

2004 թվականի մրցաշրջանը, նույնպես, աղջիկները միասին են խաղում։ Վիկտորիան և Օլգան հաջող են սկսում մեկնարկը հողածածկի վրա՝ տիտղոս նվաճելով Իտալիայի GA կարգի մրցաշարում[10] և հասնում են Roland Garros մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խոտածածկի վրա Բելոռուսի Հանրապետության ներկայացուցիչները առաջին մեծ հաջողությանն են հասնում՝ Ազարենկան և Գովորցովան հաղթում են Ուիմբլդոնում։ Մինչ տարեվերջ աղջիկները հասնում են նաև US Open-ի կիսաեզրափակիչ։

Զուգախաղային մրցաշրջան 2006-ը նույնպես բավականին հաջող էր։ Վիկտորիան խաղում է հինգ մրցաշարում (ժամանակ առ ժամանակ համագործակցելով Ալիսա Կլեյբանովայի, Մարինա Էրակովիչի և Ագնեշ Սավայի հետ)։ Նրան հաջողվեց իրավունք նվաճել հանդես գալու չորս եզրափակիչներում, որոնցում նվաճվեց երեք տիտղոս (բոլորն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում)։ Միակ անհաջողությունը Մելբուրնի G1 մրցաշարի եզրափակիչն էր, որտեղ Ազարենկան և Կլեյբանովան զիջեցին Ֆրանկովային և Սավային։

Մեծահասակների կարիերայի առաջին տարիները[խմբագրել]

Մեծահասակների խաղաշրջանի մրցույթներում Ազարենկան իր նորամուտը նշում է 2003 թվականի աշնանը՝ քաղալով մի քանի 10-հազարականներ Իսրայելում։ Այդ մրցույթներում բելոռուս թենիսիստուհին տոնում է իր առաջին հաղթանակը՝ Գովորցովայի հետ միասին հաղթելով Ռամատ-խա-Շարոնի փոքրիկ մրցաշարում։

Հաջորդ տարին ավելի արդյունավետ է. Վիկտորիան մասնակցում է միանգամից հինգ մրցաշարի։ Հուլիսին, Դարմշտադտի մրցաշարում, Ազարենկան տոնում է իր առաջին հաղթանակը Թոփ 20-ի խաղացողի հանդեպ՝ հաղթելով ուկրաինուհի Մարիա Կոռիտցևային։

2005 թվականին, հաջող անց կացնելով մրցաշարերի շարք ԱՄՆ-ում, Վիկտորիան ներխուժում է Թոփ 300։ Հետագայում, Եվրոպայում կայացող ITF մրցաշարերում, Վիկտորիան հավաքում է վարկանիշային միավորներ և սեպտեմբերի սկզբին սերտորեն մոտենում է Թոփ 200-ին։ Ավելի ուշ, Գուանչժոուի մրցաշարում, բելոռուս թենիսիստուհին առաջին անգամ հաղթահարում է WTA (անգլ. Women's Tennis Association, Կանանց Թենիսի Ասոցիացիա) մրցաշարի որակավորումը և արդյունքում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, միաժամանակ հաղթանակի հասնելով Թոփ 100-ի թենիսիստուհիների նկատմամբ։ Տվյալ հաջողությունը թույլ է տալիս մտնել և ամրապնդվել Թոփ 200-ում և ապահովել մասնակցությունը Australian Open-ի որակավորումում։

Զուգախաղային տարին նշվում է Թուսոնի 75-հազարանոց մրցաշարի տիտղոսով, որը նվաճվում է Տատյանա Պուչեկի հետ միասին։

2006 թվականին, Մեմֆիսի մրցաշարում, Վիկտորիան հաղթում է Թոփ 20-ի առաջին խաղացողին (Նիկոլ Վայդիշովա), իսկ երկու ամիս անց Մայամիում հաղթում է Թոփ 30-ի երկրորդ խաղացողին (Ելենա Յանկովիչ)։ Հողածածկային խաղաշրջանի ժամանակ Ազարենկան դժվարին պայքարում՝ երրորդ սեթի թայ-բրեքում, պարտվում է 2004 թվականի Roland Garros-ի հաղթող Անաստասիա Միսկինային՝ Հռոմի գերմրցաշարի երրորդ շրջանում, իսկ առաջին շրջանում հաղթանակ է տոնում հողածածկի մասնագետ Անաբել Մեդինա Գարիգեսին։ 2006 թվականի US Open-ի առաջին շրջանում նա ռևանշի է հասնում Անաստասիա Միսկինայի նկատմամբ, այնուհետև հասնում է երրորդ շրջան, որտեղ պարտվում է Աննա Չակվետաձեին։ Հաջորդ մրցաշարում՝ Տաշքենդում, Վիկտորիան մեծահասակների կարիերայում երկրորդ անգամ հասնում է մինչև WTA մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվում է Սուն Տյանտանին՝ Չինաստանից։ Տարին ավարտում է հյուսիս-ամերիկյան մրցաշարով՝ հասնելով Պիտսբուրգի ITF մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է Կանադայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Վոզնյակին[11]։

2007 թվական[խմբագրել]

Սկսելով տարին որպես համաշխարհային դասակարգման 96-րդ համար, Ազարենկան մեկնարկում է ավստրալիական մրցաշարերի շարքով։ Սկզբում Հոբարտի մրցաշարի որակավորումն էր, որտեղ նա զիջելով 3-6, 2-5 հրաժարվում է շարունակել պայքարը շվեյցարուհի Էմանուել Գալյարդիի հետ խաղում։ Այնուհետև Australian Open էր, որտեղ նա երկրորդ անգամ, անընդմեջ, հասնում է Մեծ Սաղավարտի մենախաղերի մրցաշարի երրորդ շրջան, միաժամանակ հաղթանակ տանելով (երկրորդ շրջանում) Մարիոն Բարտոլիի նկատմամբ՝ նախքան համաշխարհային դասակարգման 11-րդ ռակետ, սերբուհի Ելենա Յանկովիչին պարտվելը։

Մասնակցելով Լաս Վեգասի նախապատրաստական մրցաշարին (երկրորդ շրջան, պարտություն հայրենակցուհի Տատյանա Պուչեկից) Վիկտորիան սլանում է երկու ամերիկյան գարնանային սուպերմրցաշարերին։ Ինդիանա Ուելսում նա հաղթահարում է որակավորումը և հասնում է մինչև երրորդ շրջան, որտեղ պարտվում է Վերա Զվոնարյովային։ Այդ մրցելույթը թույլ է տալիս Ազարենկային ուղղակիորեն մասնակցել Մայամիի հիմնական մրցաշարին, որտեղ նա կրկին հասնում է երրորդ շրջան։ Այս անգամ նրան կանգնեցնում է Նիկոլ Վայդիշովան՝ Չեխիայից։

Հաջորդ շաբաթ մեկնարկում է հողածածկային մրցաշրջանը։ Ամելիա Այլենդի մրցաշարում նա պարտություն է կրում հենց մեկնարկում։

Երեքշաբաթյա ընդմիջումից հետո նա վերսկսում է մասնակցությունը մրցաշարին։ Մայիսի առաջին կեսին նա երկու անգամ նշվում է կրտսեր որակավորման մրցաշարերի բարձր փուլերում՝ Էշտորիլում (Պորտուգալիա)նա առաջին անգամ մասնակցում է WTA մրցաշարերի եզրափակիչին։ Իսկ հաջորդ շաբաթ նա մոտ էր այդ նույն արդյունքին Պրահայի (Չեխիա) մրցաշարում[12]՝ սակայն կիսաեզրափակիչում, 3-6, 5-4 հաշվի ժամանակ, ստիպված էր ընդհատել պայքարը Ակիկո Մորիգամիի հետ խաղում։ Մրցաշեր վերադառնալ հաջողվեց միայն Rolland Garros-ում, որտեղ հենց մեկնարկում ստիպված էր վայր դնել զենքերը իտալուհի Կարին Կնապի հետ խաղում։

Արագընթաց խոտածածկային մրցաշրջանը սկսվում է Հերտոգենբոսեի (Նիդերլանդներ) մրցաշարից, որտեղ Վիկտորիան մեկնարկում զիջում է համաշխարհային դասակարգման 8-րդ ռակետ և մրցաշարի ապագա հաղթող Աննա Չակվետաձեին։ Եվ, վերջապես, Ուիմբլդոնում, որտեղ նա հասնում է մինչև երրորդ շրջան, նորից զիջելով Վայդիշովային(այդ պահին համաշխարհային դասակարգման 14-րդ ռակետ)։

Նախապատրաստությունը US Open-ին, Վիկտորիան տեղավորում է երեք մրցաշարում։ Եվ, եթե Ստենֆորդում և Սան Դիեգոյում առանձնապես հաջողությունների չի հասնում, ապա Լոս Անջելեսի մրցաշարում նա հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ երկրորդ սեթի թայ բրեյքում բաց է թողնում հնարավորությունը հաղթանակի հասնելու մրցաշարի երկրորդ համարը հանդիսացող Ելենա Յանկովիչին Սերբիայից։ Դրան հաջորդող US Open-ը դառձավ բելոռուս թենիսիստուհու համար լավագույնը երկարատև ժամկետում՝ Վիկտորիան, առաջին անգամ կարիերայի ընթացքում, հասնում է Մեծ Սաղավարտի մեծահասակների մրցաշարերի չորրորդ շրջան (որտեղ զիջում է մրցաշարի եզրափակիչի ապագա մասնակից Սվետլանա Կուզնեցովային Ռուսաստանից) և նշվում է ավելի քան վստահ հաղթանակը համաշխարհային դասակարգման նախկին առաջին ռակետ Մարտինա Հինգենսի նկատմամբ՝ երեք սեթանոց մրցախաղի երկու հաղթանակած սեթերում նրան զիջելով միայն մեկ գեյմ։ Իսկ խառը զուգախաղում (հայրենակից Մաքսիմ Միրնու հետ միասին) Ազարենկան տիտղոս է նվաճում՝ եզրափակիչում, երկու սեթում, հաղթելով ամերիկա-հնդկական Մեգան Շոնեսի և Լեանդեր Պաես զույգին[13]։

Մրցաշրջանի ավարտը արագընթաց էր և ընդգրկեց երեք մրցաշար՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Լյուքսեմբուրգում նա հասնում է 1/4 եզրափակիչ, միաժամանակ հաղթելով Ագնեշկա Ռադվանսկուն և Նադեժդա Պետրովային (ավելի քան վստահ՝ 6-2, 6-1, դա, նաև, առաջին հաղթանակն էր Թոփ 10-ի խաղացողի նկատմամբ)։ 1/4 եզրափակիչում նրան կանգնեցնում է Վերա Զվոնարյովան։ Զուգախաղում (Շահար Պեերի հետ միասին) հասնում է մինչև եզրափակիչ։ Հաջորդ շաբաթ՝ Տաշքենդում (Ուզբեկստան), նա, կարիերայի ընթացքում, հասնում է WTA մրցաշարերի երկրորդ եզրափակիչին (չնայած մրցաշարին նա համարվում էր առաջին դասակարգվածը)։ Տարին ավարտվում է առաջին կարգի «Կրեմլի գավաթ» մրցաշարով՝ Մոսկվա (Ռուսաստան)։ Երկրորդ շրջանում հաջողվում է հաղթանակ տանել համաշխարհային դասակարգման 4-րդ ռակետ Մարիա Շարապովայի նկատմամբ՝ 7-6 (9-7) 6-2, ետ բերելով վեց սեթպոինթ առաջին սեթում[14]։ Քառորդ եզրափակիչում նա ստիպված է լինում զիջել մրցաշարի ապագա հողթող Ելենա Դեմենտևային։ Զուգախաղում, հայրենակցուհի Տատյանա Պուչեկի հետ, հասնում է եզրափակիչ, որտեղ միայն թայ բրեյքում զիջում են Լիզել Հուբեր և Կառա Բլեկ (այդ պահին համաշխարհային դասակարգման առաջին ռակետ) զույգին՝ 6-4, 1-6, 7-10։ Տարվա վերջին նրան հաջողվում է համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանալ մենախաղերի 27-րդ հորիզոնական, իսկ զուգախաղերում՝ 29-րդ հորիզոնական։

2008 թվական[խմբագրել]

Ազարենկան Ուիմբլդոնի մրցաշարին

Վիկտորիան տարին սկսում է Գոլդ Կոստեում (Ավստրալիա)։ Լինելով դասակարգված, նա հասնում է մինչև եզրափակիչ, միաժամանակ պարտության մատնելով դասակարգման 4-րդ համարին՝ Շահար Պեերին Իսրայելից։ WTA մրցաշարերի մենախաղերի իր երրորդ եզրափկիչում նա նորից զիջում է՝ չինուհի Լի Նաին, սակայն, նույնիսկ չհաղթելով մրցաշարում, նա, առաջին անգամ կարիերայում, բարձրանում է համաշխարհային դասակարգման 25-րդ հորիզոնական։ Սակայն պահպանել դիրքը չի հաջողվում։ Հոբարտում ստիպված է լինում լքել մրցաշարը առաջին մրցախաղի չորրորդ գեյմից հետո՝ ձախ ոտքի վնասվածքի պատճառով[15]։

Australian Open-ում Ազարենկան առաջին անգամ դասակարգվում է՝ 26-րդը։ Համեմատաբար հեշտ հաղթահարելով առաջին երկու շրջանները, երրորդում ստիպված է լինում ավարտել պայքարը՝ մրցաշարի գործող չեմպիոն Սերենա Ուիլյամսը ավելի ուժեղ էր - 3:6, 4:6։ Զուգախաղում Վիկտորիան՝ իր խաղընկերուհու հետ, ստանում է դասակարգման 12-րդ համարը։ Մեկը մյուսի ետևից անցնելով հինգ զույգի (որոնցից երեքը դասակարգված էին. Սանյա Միրզա և Ալիսիա Մոլիկը 6-րդն էին, Ժանետ Գուսարովան և Ֆլավիա Պենետին 13-րդը, Չժեն Ցզեն և Յան Ցզին (2006 թվականի մրցաշարի հաղթողները)) նրանք դուրս են գալիս եզրափակիչ, որտեղ զիջում են չդասակարգված զույգ, ուկրաինուհիներ Կատերինա և Ալյոնա Բոնդարենկոներին, չնայած որ հաղթանակ տոնեցին առաջին սեթում։

Երկարատև ընդմիջումից առաջ հերթական մրցաշարը խաղացվեց Փարիզում (Ֆրանսիա), որտեղ նա հենց մեկնարկում զիջում է հույն Էլենի Դանիլիդուին։ Մոտ երկու ամսվա ընդմիջումից հետո նա խաղում է Մայամիի մրցաշարում։ Մենախաղերում Ազարանկան պարտվում է երրորդ շրջանում՝ Սվետլանա Կուզնեցովային, չնայած որ հաղթում էր 6:1, 5:2[16]։ Զուգախաղում (Շահար Պեերի հետ) հասնում է մինչև կիսաեզրափակիչ։

Կանաչ հողածածկի վրա մրցաշարերը մենախաղերում առանձնապես հաջողություն չբերեցին, իսկ զուգախաղում (այժմ Ելենա Վեսնինայի հետ) նրաց հաջողվեց հասնել Ամելիա Այլենդի մրցաշարի եզրափակիչ և Չարլստոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Եվրոպա վերադարձը նշանավորվում է WTA-ի մրցաշարերի չորրորդ եզրափակիչով՝ Պրահայում, որտեղ, մինչ եզրափակիչ չզիջելով ոչ մի սեթ, նա, այնուամենայնիվ, չի կարողանում նվաճել առաջին խոշոր տիտղոսը։ Ռուսաստանցի Վերա Զվոնարյովան ավելի ուժեղ էր- 6:7, 2:6։ Այնուհետև, Բեռլինում, Վիկտորիան ձևակերպում է երկու կիսաեզրափակիչ (մենախաղում պայքարից դուրս է հանվում համաշխարհային դասակարգման 7-րդ համարը՝ Աննա Չակվետաձեն, մինչ նրան կկանգնեցներ այդ ժամանակ թափ առնող Դինարա Սաֆինան, իսկ զուգախաղում, Շահար Պեերի հետ, քառորդ եզրափակիչում ռևանշ են վերցնում Բոնդարենկո քույրերից՝ Australian Open-ի պարտության համար, երրորդ գեյմից հետո, հանվում են համաշխարհային դասակարգման առաջին զույգը համարվող Կարա Բլեկի և Լիզել Հուբերի հետ մրցախաղում)։ Դրան հաջորդող հռոմյան Մասթերսը (Իտալիայի բաց առաջնություն) ավարտվում է վաղաժամկետ՝ երրորդ շրջանում։ Ցվետանա Պիրոնկավայի հետ մրցախաղում՝ իննը գեյմից հետո, նա ձախ ոտքի ծնկահոդի վնասվածքի պատճառով ստիպված է լինում հանվել մրցաշարից[17]։

Օրացույցային մրցաշրջանի հաջորդ մրցաշարում՝ Roland Garros-ում, նրան դասակարգում են 16-րդը։ Համեմատաբար հեշտությամբ հաղթահարելով երեք շրջանները (ոչ մի պարտված սեթ), չորրորդում նրան նորից (ինչպես Մայամիում) ճանապարհը արգելափակում է Սվետլանա Կուզնեցովան։ Մրցաշարի զուգախաղերում (Պեերի հետ) հասնում է մինչև 1/4 եզրափակիչ, իսկ խառը զույգերում հաջողվում է հաղթանակ տոնել՝ Բոբ Բրայանի հետ նրանց զույգը դարձավ ոչ միայն ուժեղագույնը, այլ դա արեց կիսաեզրափակիչում և եզրափակիչում հաղթելով մրցաշարի առաջին երկու դասակարգված զույգերին (կիսաեզրափակիչում՝ երկրորդը դասակարգված Պեշկեին և Վիզներին, իսկ եզրափակիչում՝ առաջինը դասակարգված Սրաբոտնիկ և Զիմովիչ)։

Հռոմյան վնասվածքը ամբողջությամբ բուժված չէր և դա փչացնում է խոտածածկի վրա մրցաշրջանը։ Այսպես, Իստբորնի (Մեծ Բրիտանիա) մրցաշարը ավարտվում է արդեն առաջին իսկ խաղի ութերորդ գեյմից հետո[18]։ Ուիմբլդոնում Վիկտորիան դասակարգված էր 16-րդը մենախաղերում և 6-րդը զուգախաղերում (Պեերի հետ)։Մենախաղերում մրցաշարը ավարտվում է երրորդ շրջանում, երբ բելոռուս թենիսիստուհին չի կարողանում երկու անգամ հաղթել թայ բրեյքում Նադեժդա Պետրովային՝ 6-7 (9-11), 6-7 (4-7)։ Զուգախաղերում Վիկտորիան և Պեերը հասնում են մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ նրանց հաղթում է մրցաշարի առաջինը դասակարգված Կարա Բլեկ և Լիզել Հուբեր զույգը՝ 7-5, 7-6 (7-4)։

Ամառային մրցաշարերում հաջողությունները կապված են միայն մենախաղային մրցաշարերում ելույթներից։ Հուլիսին Վիկտորիան հասնում է Լոս Անջելեսի մրցաշարի քառորդ եզրափակիչ և Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ (երկու դեպքում էլ նրա ճանապարհը արգելափակում է Դինարա Սաֆինան)։ Նորամուտային Օլիմպիադայում հաջողվում է հասնել երկու 1/8 եզրափակիչի (մենախաղային մրցաշարում պարտվում է Վենուս Ուիլյամսին, իսկ զուգախաղում (Տատյանա Պուչեկի հետ)՝ ամերիկյան զույգ Հուբեր և Դևենպորտ)։ US Open-ում նա դասակարգված էր 14-րդը, սակայն նորից անհաջողության է մատնվում երրորդ շրջանում՝ ավելի ցածր դասակարգված մրցակցուհի Կարոլինա Վոզնյացկին հաղթանակ է տանում 6-4, 6-4 հաշվով։

Տարին ավարտում է եվրոպական մրցասպարեզներում։ Սկզբում հաջողվում է հասնել երկու կիսաեզրափակիչների Շտուտգարտում (մենախաղում, հաղթելով երկու դասակարգված մասնակիցների (Ռադվանսկայա և Դեմենտևա), Վիկտորիան կիսաեզրափակիչում չի կարողանում հաջողության հասնել Նադեժդա Պետրովայի նկատմամբ, իսկ զուգախաղում, Ռադվանսկայաի հետ նրանց զույգը, սուպեր թայ բրեյքում, զիջում է մրցաշարի ապագա հաղթող Գրյոնեֆելդ և Շնիդեր զույգին)։ Այնուհետև անփառունակ ավարտ է ունենում Մոսկվայի «Կրեմլի գավաթը», որտեղ Ազարենկան զիջում է հենց մեկնարկային խաղում՝ իտալուհի Սառա Էրանիին։ Տարին ավարտվում է Ցյուրիխում, որտեղ Վիկտորիան՝ չորրորդ անգամ տարվա ընթացքում, ստիպված է լինում վաղաժամկետ հանվել մրցաշարից այն բանից հետո, երբ քառորդ եզրափակիչում, Անաբել Մեդինա Գարրիգեսի հետ մրցախաղում, նա ստանում է կրծքամկանի վնասնվածք[19]։

2009 թվական[խմբագրել]

Ազարենկան Roland Garros մրցաշարում

Տարին սկսվում է երկար սպասված WTA մրցաշարերի մենախաղային տիտղոսից՝ Բրիսբենում նա սկզբից կիսաեզրափակիչում ռևանշի է հասնում Սառա Էրանիի նկատմամբ՝ անցյալ տարվա «Կրեմլի գավաթի» համար, իսկ այնուհետև եզրափակիչում հաղթանակի է հասնում Մարիոն Բարտոլիի նկատմամբ։ Australian Open-ում դասակարգվում է 13-րդը և հասնում է մինչև չորրորդ շրջան, որտեղ չի կարողանում ավարտին հասցնել մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսի հետ մրցախաղը՝ մրցաշարից հանվելով ինքնազգացողության պատճառով, 6-3, 2-4 իր օգտին հաշվի ժամանակ։

Փետրվարին հաջողվում է հաղթական դուբլ անել Մեմֆիսում (ԱՄՆ) (զուգախաղում տիտղոսը նվաճվում է մենախաղի եզրափակիչի մրցակցուհի Կարոլինա Վոզնյացկու հետ)։

Դրան հաջորդող երկու ամերիկյան սուպերմրցաշարերը դարձան հաղթական։ Ինդիանա Ուելսում հաջողվեց հասնել մենախաղային մրցաշարի կիսաեզրափակիչ (ընթացքում հաղթելով համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ ռակետ Դինարա Սաֆինային) և տիտղոս զուգախաղում (մենախաղային մրցաշարի կիսաեզրափակիչում իրեն պարտության մատնած Վերա Զվոնարյովայի հետ)։ Այդ արդյունքները թույլ տվեցին մտնելու մենախաղային դասակարգման Թոփ 10[20]։ Ընդ որում, նա դարձավ երկրորդ թենիսիստուհին Բելոռուսիայից (Նատալյա Զվերևայից հետո(դեռ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից)), որը կարողացավ այդքան բարձր բարձրանալ դասակարգման աղյուսակում[20]։

Մայամիում Վիկտորիան նվաճում է իր պրոֆեսիոնալ կարիերայի ամենածանրակշիռ տիտղոսը, այլոց շարքերում հաղթանակ տանելով Սամանտա Ստոսուրի, Սվետլանա Կուզնեցովայի և Սերենա Ուիլյամսի նկատմամբ, Վիկտորիան նվաճում է տարվա ընթացքում իր երրորդ տիտղոսը։ Ընդ որում դա դեռ առաջին եզրափակիչն էր այդ կարգի մրցաշարերում։ Ազարենկան, նաև, դարձավ վեցերորդ թենիսիստուհին տվյալ տարիքային խմբում, որին հաջողվել է հաղթել այդ մրցաշարում (Շտեֆի Գրաֆ, Մոնիկա Սելեշ, Մարտինա Հինգիս, Վինուս Ուիլյամս և Գաբրիելա Սաբատինի[21]

Մեկամսյա դադարից հետո Վիկտորիան սկսում է հողածածկային մրցաշրջանը։ Շտուտգարտում ստիպված է լինում ավարտել մրցելույթները երկրորդ շրջանից, երբ չի հաջողվում հաղթանակել Խիսել Դուլկոյին։ Այնուհետև, Հռոմում, Վիկտորիան հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Սվետլանա Կուզնեցովային։ Մադրիդում, որոշակի վնասվածքի պայմաններում, նա զիջում է երրորդ շրջանում՝ Ագնեշ Սավային։ Սակայն այդ վնասվածքը չի խանգարում պատշաճ մարզավիճակում մոտենալ Roland Garros-ին։

Roland Garros-ում Ազարենկան, որը մենախաղերում դասակարգված էր 9-րդը, հասնում է մինչև քառորդ եզրափակիչ (միաժամանակ հաղթելով մրցաշարի գործող չեմպիոն Աննա Իվանովիչին), որտեղ պարտվում է մրցաշարի առաջինը դասակարգված Դինարա Սաֆինային՝ 6-1, 4-6, 2-6։ Զուգախաղում (Ելենա Վեսնինայի հետ) դասակարգված էր 12-րդը և հասավ եզրափակիչ (քառորդ եզրափակիչում հաղթելով Յան և Չժեն զույգին, իսկ կիսաեզրափակիչում՝ Պեն և Սե զույգին)։ Եզրափակիչում նրանք հեշտությամբ զիջում են մրցաշարի գործող չեմպիոններին Իսպանիայից՝ Մեդինա Գարիգես և Ռուանո Պասկուալ զույգին - 1-6, 1-6։

Վիկտորիան բաց է թողնում Իստբորնի խոտածածկի վրա մրցաշարը՝ վկայակոչելով ազդրի վնասվածքը։ Ուիմբլդոնում Ազարենկան մրցաշարում դասակարգվել էր 8-րդ համարի տակ, հասնում է քառորդ եզրափակիչ (ընթացքում հաղթելով Նադեժդա Պետրովային), որտեղ զիջում է մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսին - 2-6, 3-6[22]։

Մրցաշրջանի ավարտը ընթանում է արդյունքների անկման պայմաններում՝ Ուիմբլդոնին հաջորդող յոթ մրցաշարերում Վիկտորիան ոչ մի անգամ երկու խաղից ավել հաղթանակ չի տոնում և առավելագույնը, որին նա հասնում է, Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակիչն է։ Սակայն չնայած այդ ամենին, նա առաջին անգամ իրավունք է նվաճում մասնակցելու Դոհայի Եզրափակիչ մրցաշարին։

Դոհայի Եզրափակիչ մրցաշարի խմբային շրջանի առաջին խաղում Վիկտորիան հաղթում է 8-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին՝6-2, 6-3[23]։ Խմբի երկրորդ խաղում Վիկտորիան, մի քանի անգամ առաջելություն ունենալով հաշվի մեջ և մոտ լինելով հաղթանակին, այնուամենայնիվ պարտվում է Կարոլին Վոզնյացկում՝ 6-1, 4-6, 5-7[24]։ Վոզնյացկուն պարտությունը սրում է պայքարը կիսաեզրափակիչի ուղեգրի համար և, որպեսզի ուղեգիր ձեռք բերվի, Ազարենկան պետք է հաղթանակ տանի մրցաշարի երկրորդ դասակարգվածը համարվող Ագնեշկա Ռադվանսկու նկատմամբ։ Դա նրան համարյա հաջողվում էր։ Վիկտորիան հաղթում էր 6-4, 5-2 հաշվով, սակայն այնուհետև զիջում է հաջորդ տասը գեյմից իննը, որից հետո ստիպված է լինում հանվել մրցաշարից՝ ոտքի մկանների լուրջ ջղաձգումների պատճառով[25]։

Ազարենկան տարին ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականում, հաղթանակած-պարտված խաղերի 45-15 արդյունքով, ունենալով երեք նվաճված տիտղոս մենախաղերում և երկուսը՝ զուգախաղերում։ Վիկտորիան կարիերայի ընթացքում առաջին անգամ ընտրվում է WTA-ի Եզրափակիչ մրցաշարին։

2010 թվական[խմբագրել]

Ազարենկան US Open մրցաշարում 2009 թվական

Տարին սկսում է Հոնկոնգի ցուցադրական մրցաշարին մասնակցությամբ, այնուհետև խաղացվում է առաջին պաշտոնական մրցաշարը Սիդնեյում, որտեղ հաջողվում է հասնել մինչև կիսաեզրափակիչ՝ զիջելով մրցաշարի ապագա հաղթող Ելենա Դեմենտևային Ռուսաստանից։

Այնուհետև հետևում է Australian Open-ը։ Զուգախաղում (Սվետլանա Կուզնեցովայի հետ) հաջողվում է հասնել երրորդ շրջան (զիջում են Բլեկ և Հուբեր զույգին), իսկ մենախաղում հաջողվում է հասնել 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվում է առաջինը դասակարգված Սերենա Ուիլյամսին, ընդ որում խաղի ընթացքում հաղթում էր 6-4, 4-0 հաշվով։

Ֆեդերացիայի գավաթում հավաքականի կազմում ոչ շատ հաջող ելույթներից հետո (Վիկտորիան խաղաց ոչ ամբողջական մեկ խաղ, իսկ Բելոռուսիայի հավաքականը առանց նրա չկարողոցավ դուրս գալ ենթախմբից) բելոռուս թենիսիստուհին ուղևորվեց Դուբայ, որտեղ, երկարետև ընդմիջումից հետո, մենախաղային մրցաշարում կարողացավ հասնել եզրափակիչ, որում, սակայն, պարտություն կրեց Վինուս Ուիլյամսից - 6-3, 7-5։

Գարնանային ամերիկյան մրցաշրջան 2010-ը ավելի վատ ընթացք ունեցավ, քան նախորդ տարի։ Ինդիանա Ուելսում հաջողվեց հասնել միայն երրորդ շրջան, որտեղ պարտություն կրեց Մարիա Խոսե Մարտինես Սանչեսից։ Մայամիում ամեն ինչ ավարտվեց մի փոքր ուշ՝ չորրորդ շրջանում անհաղթահարելի արգելք հանդիսացավ Կիմ Կլեյտերսը։ Համաշխարհային որակավորման մենախաղային դասակարգումը ընկավ մինչև իններորդ հորիզոնական։

Հողածածկի վրա մրցաշրջանի սկսման հետ մի փոքրիկ ետքայլ կատարվեց։ Վիկտորիան հայտավորվեց Մարբելի WTA International մրցաշարին։ Սակայն այնտեղ ևս հուսախաբություն էր սպասվում։ Երեք խաղում մրցակիցներին զիջելով միայն իննը գեյմ, նա չի կարողանում հասնել կիսաեզրափակիչ՝ ստիպված լինելով ընդհատել պայքարը (նույն Մարտինես Սանչեսի հետ քառորդ եզրափակիչ մրցախաղի միջնամասում թենիսիստուհին ստանում է ձախ ազդրի ցավագին վնասվածք)[26]։ Հաջորդ շաբաթ, Չարլստոնում, չբուժված վնասվածքով խաղալու փորձը, անհաջողության է մատնվում առաջին իսկ խաղում՝ երկրորդ սեթի միջնամասում նորից ստիպված է լինում դադարեցնել պայքարը[27]։

Եվրոպական հողածածկի վրա մրցաշարջանը անցնում է վնասվածքի և սեփական անհաջող սպորտային վիճակի հետ պայքարում։ Եզակի հաղթանակները բելոռուս թենիսիստուհու վարկանիշը ցած են իջեցնում՝ ամռան սկիզբը Վիկտորիան դիմավորում է դասակարգման երկրորդ տասնյակի միջնամասում։

Որոշակի առաջխաղացում նկատվում է խոտածածկի մրցաշրջանի ժամանակ։ Վիկտորիան հասնում է Ինսբրուքի մրցաշարի եզրափակիչ, սակայն դեռևս անհանգստացնող առողջական խնդիրները թույլ չեն տալիս նույնիսկ մեկ սեթ շահել Եկատերինա Մակարովայի հետ մրցամարտում։ Ուիմբլդոնում հաջողվում է հասնել երրորդ շրջան։ Վիկտորիան առաջին սեթում շահում էր 5-3, որից հետո պարտվում է անընդմեջ տասը գեյմում և պարտվում է մրցաշարի հայտնություն համարվող Պետրա Կվիտովային Չեխիայից։

Մրցաշրջանում հաջորդ հայտնությունը կայանում է հուլիս-օգոստոս ամիսների սահմանագծին Սթենֆորդում (ԱՄՆ)։ Վերջին պահին ստանալով հատուկ հրավերք, Վիկտորիան վստահորեն հաղթահարում է մրցատարածությունը և տիտղոս է նվաճում։ Որոշակի դիմադրություն է ցույց տալիս միայն այդ պահին գործող չեմպիոն Մարիոն Բարտոլին։ Ֆրանսուհին միակն էր, որ կարողացավ սեթ շահել Ազարենկայից։

Հաջորդ մրցաշարը անց է կացվում Ցինցինատիում։ Մենախաղային մրցաշարը ավարտվում է առաջին իսկ խաղում, չնայած, որ Վիկտորիան շահում է առաջին սեթը և վստահ վարում էր երկրորդ սեթում։ Զուգախաղում հաջողվում է՝ առաջինը տասնհինգ ամսվա ընթացքում, դուրս գալ եզրափակիչ։ Մրցաշարի գլխավոր խաղում Ազարենկա և Կիրիլենկո զույգին դիմակայում էր փորձառու Ստաբս և Ռեյմոնդ զույգը։ Նախկին ԽՍՀՄ-ից զույգը ավելի ուժեղ էր և հաղթանակ տոնեց երկու թայ բրեյքներում։

Հողածածկի վրա մրցաշրջանի հետագա ընթացքը Հյուսիսային Ամերիկայում շարունակվում է մոռացված հրաժարումների շարքով։ Վստահորեն հասնելով Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ, Վիկտորիան հանվում է երկրորդ սեթի սկզբում՝ սաստկացած ցավի պատճառով։ Հաջորդ մրցաշարում՝ US Open-ում, Ազարենկան հանվում է երկրորդ շրջանում, որպես պատճառ անվանվում է տապը և մարզման ժամանակ ստացած ուղեղի ցնցումը[28][29][30][31]։

Մրցաշրջանի աշնանային շրջանում Վիկտորիան նշվում է Տոկիոյի P5 մրցաշարի կիսաեզրափակիչում և հաղթանակ է տոնում Մոսկվայի մրցաշարում, որը նրան թույլ է տալիս տարին ավարտել մենախաղերի Թոփ 10-նյակում և որակավորվելու Դոհայի եզրափակիչ մրցաշարին։

Եզրափակիչ մրցաշարում բելոռուս թենիսիստուհուն չի հաջողվում իրեն դրսևորել։ Հավասար պայքարում երկու պարտությունները առաջ են բերում ժամանակից շուտ մրցաշրջանի ավարտին։ Վիկտորիան մրցաշրջանը ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի տասներորդ հորիզոնականում։

2011 թվական[խմբագրել]

RogersCup2011 SF2 VictoriaAzarenka2.jpg

Մենախաղային տարին սկսվում է Սիդնեյի մրցաշարի քառորդ եզրափակիչով, որտեղ Վիկտորիան զիջոււմ է Կիմ Կլեյստերսին և Australian Open-ի չորրորդ շրջանով (պարտություն Լի Նաից

Մենախաղային համեմետաբար ազատությունը թույլ է տալիս լրացուցիչ ուժեր հատկացնել զուգախաղերին։ Մելբուրնում Ազարենկա և Կիրիլենկո զույգը հասնում է եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում՝ ընթացքում շահելով եռեջին սեթը և 4-1 հաշվով վարելով երկրորդ սեթում։

Հետագայում, անհաջող անցկացնելով Արաբական թերակղզում կայացած մրցաշարերի շարքը, բելոռուս թենիսիստուհին աստիճանաբար բարելավում է իր արդյունքները ԱՄՆ-ում կայացած մրցաշարերի ընթացքում։ Սկզբում Վիկտորիան հասնում է Ինդիանա Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ (դադարեցնելով պայքարը Կարոլին Վոզնյացկու հետ մրցախաղում՝ ձախ ազդրի խնդիրների պատճառով), իսկ այնուհետև, երկու շաբաթվա ընթացքում, Ազարենկան անընդմեջ շահում է տասնմեկ խաղ և շահում է երկու տիտղոս՝ Մայամիում և Մարբելում (ընթացքում փոխելով ծածկույթը)։

Նույնատիպ հաջողություն է ունենում նաև երկու եվրոպական հողածածկային սուպերմրցաշարերը։ Մադրիդում Վիկտորիան հասնում է եզրափակիչ, որտեղ հավասար պայքարում զիջում է Պետրա Կվիտովային Չեխիայից, իսկ Հռոմում հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ երրորդ անգամ, երեք ամսվա ընթացքում, չի կարողանում ավարտել մրցախաղը՝ առողջական խնդիրների պատճառով։ Հողածածկի գլխավոր մեկնարկը՝ Roland Garros-ը, Ազարենկան սկսում է բավականին վստահ՝ չորս խաղի ընթացքում չպարտվելով ոչ մի սեթ, սակայն 1/4-ում նորից, ինչպես Ավստրալիայում, Ազարենկան հանդիպում է Լի Նաի հետ և կրկին չի հաջողվում արժանի դիմադրություն ցույց տալ և պարտվում է 5-7 2-6 հաշվով։

Կարճատև խոտածածկային մրցաշրջանը բաղկացած էր Իստբուրնի մրցաշարից և Ուիմբլդոնից։ Արևելյան Սուսսեկսի մրցաշարում Ազարենկան հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ, հրաժարվելով խաղից, զիջում է ֆրանսուհի Մարիոն Բարտոլին։ Մեծ Սաղավարտի մրցաշարում բելոռուս թենիսիստուհին, հերթական անգամ, հասնում է քառորդ եզրափակիչ և առջին անգամ անյտեղ հաղթանակ է տոնում։ Կիսաեզրափակիչում Ազարենկան, երեք սեթում, զիջում է մրցաշարի ապագա հաղթող Պետրա Կվիտովային։

US Open Series-ը, հերթական առողջական խնդիրների պատճառով, շատ կարճատև էր՝ միայն երկու մրցաշար (նախապատրաստական մրցաշար Սթենֆորդում և P5 մրցաշար ՏորոնտոյումԿանադայում կայացած մրցաշարում Վիկտորիան հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ զիջում է մրցաշարի ապագա հաղթող Սերենա Ուիլյամսին։ Բուն US Open-ում Վիկտորիան կրկին զիջում է ամերիկուհուն, սակայն նրանց ճանապարհները հատվում են երրորդ շրջանում։

Ասիական շարքը սկսվում է Տոկիոյի P5 մրցաշարով։ Վիկտորիան բավականին վստահորեն հասնում է կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ հանդիպում է Ագնեշկա Ռադվանսկու դիմադրությանը և զիջում է։ Երկրորդ սուպերմրցաշարում՝ Պեկինում, Վիկտորիան կրկին զգում է առողջական խնդիրներ՝ հանվելով մրցաշարից արդեն երկրորդ շրջանի մրցախաղից հետո։

Բելոռուս թենիսիստուհին մրցաշրջան է վերադառնում մեկ ու կես շաբաթ անց՝ առողջական խնդիրները լուծված են և Վիկտորիան խաղից խաղ վստահություն է ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ։ Թենիսիստուհին, սկզբից, շահում է Լյուքսեմբուրգի մրցաշարը, իսկ հետագայում Ազարենկան, բավականին հեշտությամբ, հասնում է WTA Եզրափակիչ մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է հիանալի մարզավիճակում գտնվող Պետրա Կվիտովային։

Զուգախաղային տարին, Ավստրալիայում կայացած մրցաշարերի շարքից հետո, շարունակվում է բավականին հաջող, չնայած որ Վիկտորիան ստիպված էր լինում պարբերաբար դադար վերցնել՝ խնայելով ուժերը մենախաղերի համար։ Այսպիսով, մինչև գարնանային հողածածկի ավարտը, Ազարենկան և Կիրիլենկոն երկու անգամ հասնում են կիսաեզրափակիչ (Դուբայում և Ինդիանա Ուելսում)։ Այնուհետև շահում են Մադրիդի սուպերմրցաշարը և հասնում են Roland Garros-ի քառորդ եզրափակիչ։

Խոտածածկի վրա մրցաշրջանը բաց է թողնվում։ Վիկտորիան զուգախաղեր է վերադառնում միայն US Open Series-ի ժամանակ։ Ռուս-բելոռուսական զույգը շահում է Սթենֆորդի մրցաշարը և հասնում է Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչ (եզրափակիչ խաղից հրաժարվում են Ազարենկայի առողջական խնդիրների պատճառով)։ Կանադայից հետո զուգախաղային մրցաշարերը երկար ժամանակով մոռացվում են։

Վերադարձը կայանում է Ասիայում կայացող մրցաշարերի ժամանակ՝ սեպտեմբերին։ Տոկիոյում աղջիկները հասնում են քառորդ եզրափակիչ, որտեղ Ազարենկան կրկին չի կարողանում ավարտել մրցախաղը, իսկ Պեկինում Ազարենկան և Կիրիլենկոն զիջում են արդեն երկրորդ շրջանում։


2012 թվական[խմբագրել]

Փութաջան աշխատելով միջմրցաշարային շրջանում, Վիկտորիան կարողացավ առաջին իսկ ելույթների ժամանակ ցուցադրել իր լավագույն խաղը՝ մեկը մյուսի ետևից հաղթելով մրցակցուհիներին։ Մրցաշրջանը բացող Սիդնեյի մրցաշարում բելոռուս թենիսիստուհին հերթականությամբ հաղթանակներ տանելով Մարիոն Բարտոլի, Ագնեշկա Ռադվանսկու և Լի Նաի նկատմամբ, տիրացավ WTA մրցաշարերի մենախաղերի իր իններորդ տիտղոսին։ Իր ուժերի նկատմամբ վստահությունը թույլ է տալիս հաջող ելույթ ունենալ Australian Open մրցաշարում։ Առանց խոչընդոտների հասնելով քառորդ եզրափակիչ, Ազարենկան, այնուհետև, դժվարին պայքարում հաջողության է հասնում Ագնեշկա Ռադվանսկու և Կիմ Կլեյտերսի նկատմամբ և կարիերայի ընթացքում առաջին անգամ իրավունք է նվաճում մասնակցելու Մեծ Սաղավարտի մենախաղերի եզրափակիչին։ Համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականի և մրցաշարի հաղթողի տիտղոսի համար վճռորոշ մրցախաղում Վիկտորիան ավելի քան վստահորեն հաղթում է Մարիա Շարապովային՝ 6:3, 6:0[32]։ Այնուհետև, չնայած փոքրիկ վնասվածքին, Ազարենկան բառձռ մակարդակի վրա է անց կացնում Քաթարի Premier 5 մրցաշարը, որտեղ հինգ խաղերի ընթացքում հակառակորդուհիներին զիջում է ընդամենը 18 գեյմ։

Մարտին, Ինդիանա Ուելսի բարձր կարգի մրցաշարում հաղթելուց հետո, բելոռուս թենիսիստուհու անպարտելի խաղերի քանակը հասնում է 23-ի։ Ամենադժվարին մրցախաղը՝ տիտղոսի նվաճման ճանապարհին, անց կացվեց մեկնարկում։ Դժվարին պայքարում, միայն վճռորոշ սեթի թայ բրեյքում, նա կարողոցավ հաջողության հասնել համաշխարհային դասակարգման աղյուսակի 37-րդ հորիզոնականը զբաղեցնող գերմանուհի Մոնա Բարտելի նկատմամբ։ Այնուհետև մրցակցուհիները սկսեցին բարելավել իրենց մարզավիճակը և Ազարենկայի ելույթները դադարեցին համատարած հաղթանակների շարք լինելուց։ Մայամիում նա դժվարությամբ չորրորդ շրջանում կարողանում է հաղթանակ տանել Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ, իսկ այնուհետև, քառորդ եզրափակիչում, զիջում է Մարիոն Բարտոլիին։ Հողածածկի վրա նա մասնակցում է Շտուտգարտի և Մադրիդի մրցաշարերի եզրափակիչներին, սակայն երկու անգամն էլ զիջում է։ Անհաջող է դասավորվում նաև հողածածկի շրջանի ավարտը։ Roland Garros-ում հասնելով լոկ չորրորդ շրջան, Ազարենկան կորցնում է համաշխարհային դասակարգման առաջին ռակետի կոչումը։ Անձնական մրցաշարերին Վիկտորիայի կենտրոնացումը ազդում է Բելոռուսիայի հավաքականի կազմում նրա արդյունքների վրա՝ երկու խաղում (ամերիկուհիների և շվեյցարուհիների դեմ) հավաքականը պարտվում է ընդհանում 1-9 հաշվով և նորից դուրս է մնում տարածքային մրցաշարից։

Արդյունքները բարելավվում են միայն խոտածածկի վրա մրցաշարերում։ Վիկտորիան իր ակտիվում է գրանցում Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչը և Լոնդոնի Օլիմպիադայի կիսաեզրափակիչը (երկու դեպքում էլ զիջելով այդ տարի խոտածածկի վրա անպարտելի Սերենա Ուիլյամսին), նաև, Մաքսիմ Միրնու հետ, հաղթում է Օլիմպիական մրցաշարի խառը զույգերի մրցաշարում։ Բելոռուսական թենիսի պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկե մեդալի ճանապարհին նրանք պարտության են մատնում Լեանդեր Պաես-Սանյա Միրզա և Մայք Բրայան-Լիզա Ռեյմոնդ զույգերին։

Մրցաշրջանի հյուսիսամերիկյան հատվածում Ազարենկան հասնում է US Open մրցաշարի եզրափակիչ, հաղթանակի հասնելով Մարիա Շարապովայի և Սամանտա Ստոսուրի հետ դժվարին խաղերում և զիջում է Սերենա Ուիլյամսին։ Այնուհետև՝ առողջական փոքրիկ խնդիրներից հետո, Վիկտորիան հաղթանակով է ավարտում Պեկինի մրցաշարը (կրկին առավելության հասնելով Մարիա Շարապովայի նկատմամբ) և Լինցում, որից հետո, հաղթելով նաև Եզրափակիչ մրցաշարի մի քանի խաղերում, օրացույցային տարվա արդյունքներով, ապահովում է դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը։

2013 թվական[խմբագրել]

Մրցաշրջան 2013-ը կրկին սկսվում է երկարատև անպարտելի շարքից։ Բելոռուս թենիսիտստուհին հավասարը չունի առաջին երեք մրցաշարում՝ պաշտպանելով Australian Open մրցաշարի տիտղոսը (եզրափակիչում առավելության հասնելով Լի Նաի նկատմամբ) և Դոհայի խոշոր մրցաշարում (եզրպափակիչում հաղթելով Սերենա Ուիլյամսին)։ Դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը պահպանել, սակայն, չի հաջողվում։ Սերենա Ուիլյամսը, բարելավելով իր 2012 թվականի արդյունքները, Քաթարի մրցաշարից հետո իրեն է վերադարձնում առաջին հորիզոնականը։ Այնուհետև բելոռուս թենիսիտուհին, աստիճանաբար, ավելի է զիջում արդյունքների կայունությամբ, սկզբում, ամերիկուհուն, իսկ այնուհետև, նաև, Մարիա Շարապովային, իսկ ժամանակ առ ժամանակ հայտնվող ոտքերի հետ խնդիրները միայն օգնում են մրցակցուհիներին։ Այդպիսի խնդիրներից մեկը Ազարենկաին երկու ամսով շարքից հանում է[33], իսկ երկրորդը ստիպում է հանվել Ուիմբլդոնի մրցաշարից առաջին շրջանից հետո[34]։ Այնուամենայնիվ, վնասվածքներից վերականգնվելով, Վիկտորիան հասնում է լավ արդյունքների։ Օգոստոսի սկզբին նա հասնում է Կարլսբադի մրցաշարի եզրափակիչ (զիջելով Սամանտա Ստոսուրին), իսկ այնուհետև հաղթում է Ցինցինատիի խոշոր մրցաշարում, եզրափակիչում՝ որոշիչ թայ բրեքում, հաղթելով Սերենա Ուիլյամսին։

US Open մրցաշարում, որտեղ նա երկրորդ դասակարգվածն էր, հաջողությամբ հասնում է մինչև եզրափակիչ (երկրորդ տարին անընդմեջ), սակայն եզրափակիչում զիջում է Սերենա Ուիլյամսին։ 2013 թվականի Եզրափակիչ մրցաշարում, նույնպես, անհաջողության է մատնվում՝ հաղթելով խմբային մրցաշարի երեք հանդիպումներից մեկում։

2014 թվական[խմբագրել]

2014 թվականը մթագնվում է ոտքի վնասվածքով, որը նրան ստիպում է բաց թողնել մրցաշարջանի հինգ ամիսները և ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը՝ սեպտեմբեր ամսին։ Այնուամենայնիվ Australian Open և Մոնրեալի մրցաշարերում հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրում Ագնեշկա Ռադվանսկուց, իսկ US Open մրցաշարի քառորդ եզրափակիչում՝ Եկատերինա Մակարովայից։ Ուիմբլդոնում Ազարենկան պարտություն է կրում երկրորդ շրջանում՝ Բոյանա Ժովանովսկուց։ Բաց է թողնում Roland Garros մրցաշարը։ Այդ ամենի արդյունքում նա տարին ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 32-րդ հորիզոնականում։

Եկամուտներ և հովանավորներ[խմբագրել]

2013 թվականի օգոստոս ամսին «Ֆորբս» (Forbes) ամսագրի կողմից Ազարենկան անվանվում է աշխարհի չորրորդ ամենաբարձր վարձատրվող մարզուհին։ 2012-2013 թվականների ընթացքում նրա ընդհանում եկամուտը կազմել է 15,7 միլլիոն դոլլար։ 2012 թվականի Ազարենկայի մրցանակային 7,9 միլլիոն դոլլար գումարը համարվում է ռեկորդային կանանց համար՝ ցանկացած մարզաձևում։

Նրան հովանավորող ընկերություններն են հանդիսանում Nike, Wilson, American Express, Six Star Pro Nutrition, InstaForex և Citizen Watch ընկերությունները։ 2013 թվականի հունվարին Red Bull ընկերությունը պայմանագիր է կնքում Ազարենկայի հետ, որը նրան դարձնում է թենիսիստուհու հյութերի մատակարարման գլխավոր ընկերությունը։

Պահվածքը կորտում[խմբագրել]

Մասնագետները հաճախ քննադատում են մարզուհուն այն բանի համար, որ նա շատ ձայնային էֆեկտներ է արձակում գնդակին հարվածելու ժամանակ[35]։ Ազարենկային առաջատար դիրքեր են տալիս ձայնային ուժգնության ուժով։ Ուիմբլդոնի մրցաշարում սարքավորումները արձանագրել են 95 դեցիբել ուժգնությամբ և 1,5 վարկյան տևողությամբ ձայնային աղմուկ[36]։

Նախկինում մասնագետները նշում էին, նաև, որ Վիկտորիան հակված է խաղի ժամանակ կորցնելու սեփական վերահսկողությունը[37]։ Քննադատության ևս մեկ առիթ է հանդիսանում այն փաստը, որ Վիկտորիան հաճախ անպատշաճ արտահայտություններ է թույլ տալիս կորտում[38]։

Մասնակցությունները մրցաշարերին[խմբագրել]

  • Համաշխարհային որակավորման մենախաղային դասակարգման նախկին առաջին ռակետ։
  • Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող (2 անգամ մենախաղում, 2 անգամ խառը զուգախաղում)։
  • Մեծ Սաղավարտի մրցաշարերի վեցակի եզրափակիչի մասնակից (2 անգամ մենախաղում, 3անգամ զուգախաղում, 1 անգամ խառը զուգախաղում)։
  • Օլիմպիական չեմպիոնուհի խառը զուգախաղում։
  • WTA Եզրափակիչ մրցաշարի 2011 թվականի եզրափակիչի մասնակից մենախաղում։
  • Նախկին յոթերորդ ռակետ զուգախաղում։
  • WTA մրցաշարերի 23-ակիկի հաղթող (17 անգամ մենախաղում)։
  • Նախկին առաջին ռակետ պատանեական որակաորումում։
  • Մեծ Սաղավարտի պատանեական մրցաշարերի կրկնակի հաղթող մենախաղում (Australian Open, US Open-2005)։
  • Մեծ Սաղավարտի պատանեական մրցաշարերի քառակի հաղթող զուգախաղում։
  • 2003 թվականի Orange Bowl մրցաշարի զուգախաղի եզրափակիչի մասնակից։

Մեծ Սաղավարտի մրցաշարեր[խմբագրել]

Մրցաշար 2006 թվական 2007 թվական 2008 թվական 2009 թվական 2010 թվական 2011 թվական 2012 թվական 2013 թվական 2014 թվական
Australian Open I շրջան III շրջան III շրջան IV շրջան 1/4 IV շրջան Հաղթող Հաղթող 1/4
Roland Garros I շրջան I շրջան IV շրջան 1/4 I շրջան 1/4 IV շրջան 1/4
Ուիմբլդոն I շրջան III շրջան III շրջան 1/4 III շրջան 1/2 1/2 II շրջան II շրջան
US Open III շրջան IV շրջան III շրջան III շրջան II շրջան III շրջան Եզրափակիչ Եզրաբակիչ 1/4

Պատկերասրահ[խմբագրել]

2006 թվական[խմբագրել]

2007 թվական[խմբագրել]

2008 թվական[խմբագրել]

2009 թվական[խմբագրել]

2010 թվական[խմբագրել]

2011 թվական[խմբագրել]

2012 թվական[խմբագրել]

2013 թվական[խմբագրել]

2014 թվական[խմբագրել]

2015 թվական[խմբագրել]


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Reuters: Azarenka reaches first top tier final
  2. Государственных наград Беларуси удостоены 52 человека, belta.by, 30 июля 2010
  3. «Лукашенко поздравил Азаренко с победой на турнире Australian оpen и наградил орденом Отечества III степени»։ БелТА։ Արխիվացված օրիգինալից 2012-03-26-ին։ http://www.webcitation.org/66RxmTrxe։ Վերցված է 2012 թ․ հունվարի 28։ 
  4. Belarus Cup 2002 results, itftennis.com (անգլերեն)
  5. 23rd Tashkent International Junior Tournament 2003 results, itftennis.com (անգլերեն)
  6. The Junior Championships, Wimbledon 2004 results, itftennis.com (անգլերեն)
  7. Uncle Tobys Australian Hardcourt Championships 2005 results, itftennis.com (անգլերեն)
  8. Osaka Mayor’s Cup 2005 results, itftennis.com (անգլերեն)
  9. Siauliai «Mayors Cup» 2003 RESULTS, itftennis.com (անգլերեն)
  10. 45th Trofeo Bonfiglio «Campionati Internazionali D’Italia» 2004, itftennis.com (անգլերեն)
  11. Day by day in Jewish sports history — Bob Wechsler — Google Books
  12. Пражский блог Виктории Азаренко
  13. Мирный и Азаренка берут титул среди смешанных пар на US Open
  14. Tennis, Kremlin Cup: Kuznetsova advances, Sharapova, Mauresmo, Bartoli upset at Kremlin Cup
  15. Dokic continues comeback with first-round victory in Hobart
  16. Davenport Stuns Ivanovic; Serena Recovers To Advance
  17. Sharapova, Jankovic and Serena Williams reach Italian Open quarterfinals
  18. Mauresmo Gets Past Cornet; Azarenka Out, Petrova In
  19. Venus and Ivanovic into Zurich semi-finals
  20. 20,0 20,1 Azarenka primed for Top 10
  21. Victoria Azarenka wins Sony title against gimpy Serena Williams
  22. «Rampant Serena crushes Azarenka»։ BBC Sport։ 2009-06-30։ Արխիվացված օրիգինալից 2012-03-26-ին։ http://www.webcitation.org/66RxoOxIE։ Վերցված է 2009 թ․ հունիսի 30։ 
  23. «Azarenka dismisses Jankovic in Doha»։ Eurosport։ 2009-10-27։ http://www.eurosport.yahoo.com/27102009/58/azarenka-dismisses-jankovic-doha.html։ Վերցված է 2009 թ․ հունիսի 31։ 
  24. «Wozniacki beats Azarenka in thriller»։ Eurosport։ 2009-10-28։ http://www.eurosport.yahoo.com/28102009/58/wozniacki-beats-azarenka-thriller.html։ Վերցված է 2009 թ․ հունիսի 31։ 
  25. «Wozniacki through after Azarenka cramp»։ Eurosport։ 2009-10-30։ http://www.eurosport.yahoo.com/30102009/58/wozniacki-azarenka-cramp.html։ Վերցված է 2009 թ․ հունիսի 31։ 
  26. Victoria Azarenka breaks down
  27. Азаренко о характере травмы
  28. US Open-2010. Азаренко упала на корт, получив тепловой удар
  29. Азаренко прямо с корта отвезли в больницу
  30. Азаренко: Мне диагностировали легкое сотрясение мозга
  31. Сафина и Азаренко покидают US Open-2010
  32. «First Slam Title & No.1: Azarenka's Perfect Day»։ WTA։ http://www.wtatennis.com/news/20120128/first-slam-title-no1-azarenkas-perfect-day_2256076_2591620։ Վերցված է 2012 թ․ հունվարի 28։ 
  33. http://www.eurosport.ru/tennis/indian-wells/2013/story_sto3666732.shtml
  34. http://www.championat.com/tennis/news-1564607-azarenko-snjalas-s-uimbldona-iz-za-travmy-kolena.html
  35. AFP 'Scream queens' distract opponents, says Evert Retrieved 30 June 2009
  36. WTA начала кампанию по борьбе с криками в женском теннисе
  37. sports.in.msn.com 'Azarenka promises to control her temper' Retrieved 2 August 2009
  38. Шарапова кричит громче, но Азаренко ещё и ругается матом (ռուսերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել]