Վիկոս
Վիկոս | |
---|---|
Տեսակ | կիրճ և defile? |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածք | Էպիրուս |
Երկարություն | 20 կմ |
Մասն է | Վիկոս-Աոոս ազգային պարկ |
Վիկոս (հուն․՝ Φαράγγι του), կիրճ Հունաստանում։ Գտնվում է Պինդոսի լեռան ազգային պարկում` հունական Էպիրուս շրջանի հյուսիս-արևելքում։ Երկարությունը կազմում է 20կմ, խորությունը` 450-1600մ, լայնությունը՝ 400մ-ից մինչև 1-2մ ամենանեղ տեղերում[2]։
Վիկոսը ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենախորը կիրճ[3]։ Ընդ որում, հաշվի են առնվում մի քանի հատկանիշներ, որոնցով կիրճը տարբերվում է կանիոնից, օրինակ՝ երկարության և լայնության հարաբերությունը[4]։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Վիկոս-Աոոս ազգային պարկի կենտրոնական մասում՝ Զագորիի շրջանում։ Սկիզբ է առնում Մոնոդենդրի և Կուկուլի բնակավայրերի մերձակայքից[5]։ Կիրճի համակարգի մեջ են մտնում մի քանի մանր գետակներ, որոնք թափվում են կիրճի մեջ ձևավորվող Վոյդոմատիս գետի մեջ։ Վոյդոմատիսի՝ ջրերով լցվելը սեզոնային բնույթ ունի. այն մշտապես հոսում է կիրճի ստորին մասում միայն[2]։ Գիտնականների համար կիրճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մարդու կողմից չխաթարված էկոհամակարգի և հազվագյուտ տեսակների համար։
Գեոմորֆոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրճի երկարությունը մոտ 20կմ է, որից 12-ը անցնում է արգելոցի տարածքով[6]։ Կիրճին բնորոշ են ռելիեֆի բազմազանությունը և բարձրությունների փոփոխությունը։ Թեք լանջերն ու զառիթափները գերիշխում են միջին մակարդակներում։ Բազմաթիվ հեղեղատներ կան կիրճի երկու կողմերում։ Հիմնական ուղղությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք է[6]։ Կիրճը միլիոնավոր տարիներ ողողել են Վոյդոմատիս գետի ջրերը։ Գետի ջրերի մակարդակը կախված է տարվա եղանակից։ Տարվա մեծ մասում ջուր լինում է միայն կիրճի ամենաստորին մասում[7]։ Կիրճի վերին շերտերը կազմված են կրաքարե գոյացություններից, ներքին շերտերը՝ դոլոմիտից[6]։ Քանի որ կրաքարը լուծվում է ջրում, առաջանում է ջրահեռացման համակարգ՝ քարանձավներով ու միջանցքներով, որոնք ժամանակի ընթացքում մեծանում են։ Ավելի ուշ նրանք փշրվում են՝ առաջացնելով ժեռուտ բացվածքներ։ Այդ պատճառով էլ ջուրը հավադեպ է հոսում մակերևույթով. երբ այն չի կարողանում թափանցել խորքը, դուրս է գալիս մակերևույթ[8]։
Զբոսաշրջություն և հանգիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրճի՝ Օկսիի հատվածում կա բնական դիտահրապարակ կիրճի ամենախոր մասի վերևում։ Այն գտնվում է Մոնոդենդրիի նոր ճանապարհից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Եվս մեկ դիտահրապարակ գտնվում է կիրճի արևելյան մասում. այնտեղ կարելի է բարձրանալ Վրադետո գյուղից։
Զբոսաշրջային հիմնական ուղղությունը Մոնոդենդրիի արահետն է, որը ձգվում է դեպի կիրճի հյուսիս՝մինչև Վոյդոմատիս լեռան ակունքը։ Այնուհետև արահետը տանում է դեպի կիրճի ելքը Պապինգո գյուղի մոտ հյուսիսային մասում կամ Վիկոս գյուղի մոտ հարավային մասում։ Հնարավոր է նաև անցնել Մոնոդենդրիի հարավում գտնվող քարե կամրջով (18-րդ դար)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կիրճի տեսարան
-
Կիրճի տեսարան
-
Կամուրջ Վոյդոմատիս գետի վրա
-
Մոնոդենդրի գյուղը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 Amanatidou, Despoina. «A case study in Vikos-Aoos National Park - Greece» (PDF). University of Freiburg, 2005 (անգլերեն). Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Guinness World Records 2005: Special 50th Anniversary Edition. Guinness World Records. 2004. էջ 52. ISBN 978-1-892051-22-6.
- ↑ Jackson Jack (2003). The world's great adventure treks. New Holland Publishers. ISBN 978-1-84330-261-2.(չաշխատող հղում)p. 113
- ↑ «Natura 2000 Data Form. Site code: GR2130009» (PDF). NATURA 2000 (անգլերեն). էջ 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Hanlidou, Kokkini: p. 2
- ↑ Amanatidou: p. 21
- ↑ Amanatidou: pp. 21-22