Վիլսոն Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլսոն Թումանյան
Ծնվել է1920
ԾննդավայրՓառակա, Նախիջևանի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Վիլսոն Առաքելի Թումանյան (1920, Փառակա, Նախիջևանի գավառ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլսոն Թումանյանը ծնվել է 1920 թվականին, Նախիջևանի ԻՍՍՀՓառակա գյուղում։ Ավարտել է Նախիջևանի մանկավարժական ուսումնարանն ու աշխատանքի անցել դպրոցում[1]։

1939 թվականին մեկնել է բանակ։ 1941 թվականի հուլիսին Բելայա Ցերկովի մոտ տեղի ուեցած մարտերից մեկում ծանր վիրավորվել է, օգոստոսին գերի ընկել։ 1943 թվականի մայիսին նրան հաջողվել է ընկերների հետ փախչել ճամբարից, միացել է Սուվորովի անվան պարտիզանական ջոկատին։ Վիլսոնը կատարել է մի շարք մարտական առաջադրանքներ։ 1943 թվականի հունիսին ընկերների հետ միասին խորտակել է Շեպետովկա-Բերդիչև մեկնող թշնամու ռազմական գնացքը։ 1943 թվականի հուլիսին խորտակել է ռազմաճակատ մեկնող թշնամու ևս երկու գնացք՝ կենդանի ուժի ու տեխնիկայի հետ միասին։ Մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով», «Հայրենական պատերազմի պարտիզան» մեդալով և նշանակվել է երկրորդ վաշտի քաղղեկ։ 1943-1944 թվականներին նրանց պարտիզանական ջոկատն ազատագրել է Բերեզնիկա, Գորոդնիցա, Մալայա Կորովնիցա և մի շարք այլ բնակավայրեր, պայթեցրել շատ զինապահեստներ, կամուրջներ, վառելիքով լի ցիստեռներ։ Սուվորովի պարտիզանական ջոկատը 1944 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Արևմտյան Ուկրաինայում գործող բանդիտական խմբերի ոչնչացմանը։ Պարգևատրվել է մի քանի մարտական մեդալներով[1]։

Պատերազմի ավարտից հետո Թումանյանը շարունակել է մանկավարժական աշխատանքը։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1971 թվականին եղել է Սևանի մանկական առողջարանի ավագ մանկավարժ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Հայրենական պատերազմի պարտիզան» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]