Վիլնոյի բելառուսական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլնոյի բելառուսական թանգարան
լեհ.՝ Muzeum Białoruskie w Wilnie
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
ՏեղագրությունՎիլնյուս
ՎայրՎիլնյուս
Հիմնադրված է1921
ՏնօրենԱնտոն Լուցկևիչ
Կոորդինատներ: 54°42′0″ հս․ լ. 25°20′0″ ավ. ե. / 54.70000° հս․. լ. 25.33333° ավ. ե. / 54.70000; 25.33333

Վիլնոյի բելառուսական թանգարան (բելառուս․՝ Беларускі музей у Вільні, ամբողջական անվանումը՝ Віленскі беларускі музей імя Івана Луцкевіча), Վիլնոյում (այժմ՝ Վիլնյուս, Լիտվա) գտնվող բելառուսական թանգարան, որը 1921-1945 թվականներին գործել է Բելառուսական գիտական ընկերության և Բելառուսական գիմնազիայի հետ միասին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուցկևիչ եղբայրները Ալեքսանդր Վլասովի հետ

Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին և կոչվել է 1919 թվականին մահացած բելառուս մշակութային գործիչ Իվան Լուցկևիչի պատվին: Սկզբնական ցուցանմուշները ձևավորվել են Իվան Լուցկևիչի անձնական հավաքածուից, որն ըստ կտակի՝ հատկացվել է թանգարանին: Հետագա տարիներին դրանք համալրվել են նոր ցուցանմուշներով: Ընդհանուր առմամբ թանգարանում գործել են հինգ ցուցահանդեսային դահլիճներ, որտեղ ցուցադրվել են հնագիտական, դրամագիտական, (մետաղադրամներ, մեդալներ և շքանշաններ) ցուցանմուշներ, հնաոճ հագուստ, հնագույն զենքեր, ձեռագրեր և գրքեր, սրբապատկերներ, նկարներ, երաժշտական գործիքներ, փորագրություններ և այլն: 1941 թվականի գույքագրման համաձայն թանգարանում հաշվառված էր 13450 միավոր պահպանվող ցուցանմուշ, իսկ գրադարանում կար 14 հազար ձեռագիր և հնատիպ գրքեր, որոնց թվում, մասնավորապես, 1517 թվականի Ֆրանցիսկ Սկորիոնի Պրահայի աստվածաշնչի մի մասը, 1588 թվականի Լիտվական Մեծ դքսության օրենքների ժողովածուն, 14-րդ դարի Նովոգրուդոկի ավետարանը, արաբերենի առաջին քերականությունը` Ալ-Կիտաբը, բելառուսերեն տպագրված գրքեր և այլ հազվագյուտ հրատարակություններ: Հիմնադրման օրվանից մինչև 1939 թվականը թանգարանի տնօրեն է աշխատել Իվան Լուցկևիչի եղբայրը՝ Անտոն Լուցկևիչը, որը 1939 թվականին ենթարկվել է ռեպրեսիայի և մահացել 1942 թվականին:

Թանգարանը լուծարվել է 1944 թվականի վերջին, 1945 թվականի սկզբին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պահպանված ցուցանմուշները համատեղ ստեղծված հանձնաժողովի միջոցով բաժանվել են Լիտվական ԽՍՀ-ի և Բելառուսական ԽՍՀ-ի միջև: Քանի որ Բելոռուսիայի կողմի հանձնաժողովի անդամներն այդ երկրի հետ կապ չունեցող անձնավորություններ էին, ցուցանմուշների զգալի մասը մնաց Վիլնյուսում կամ տեղափոխվեց Մոսկվա: 2001 թվականին Վիլնյուսում որոշեցին վերականգնել Իվան Լուցկևիչի անվան թանգարանը: Այդ նպատակով ստեղծվեց «Իվան Լուցկևիչի անվան Վիլենյան բելառուսական թանգարան» հասարակական կազմակերպությունը և սկսեցին թանգարանային ցուցանմուշների հավաքագրումը[1]: Միայն 2010 թվականին Լիտվայի մշակույթի նախարար Արունաս Գելունասի Բելառուս այցելությունից հետո նա խոստացավ անձամբ զբաղվել «Իվան Լուցկևիչի անվան Վիլենյան բելառուսական պատմա-ժողովրդագրական թանգարանի» վերականգնման խնդիրներով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]