Վիլնյուսի հեռուստաաշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլնյուսի հեռուստաաշտարակ
Տեսակհեռուստաաշտարակ
Երկիր Լիտվա
ՏեղագրությունՎիլնյուս
ՎայրԿարոլինիշկես
Բարձրություն326 մետր
Շինանյութբետոն
ՍեփականատերGovernment of Lithuania?
Հիմնադրված է1980
Բացվածհունվարի 31, 1981
ՊատվիրողԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ
Իրադարձություններշինարարություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Վիլնյուսի հեռուստաաշտարակ (լիտ.՝ Vilniaus televizijos bokštas), հեռուստաաշտարակ Վիլնյուսում, Կարոլինիշկեսի շրջանում, Նյարիս գետի ափին։ Աշտարակի բարձրությունը 326 մ է, շահագործման է հանձնվել 1981 թվականի հունվարի 31-ին։ Աշտարակը Լիտվայի ամենաբարձր շենքն է[1]։ Այնտեղ է գտնվում Լիտվայի հեռուստառադիոհեռարձակման կենտրոնը։

165 մետր բարձրության վրա կա «Paukščių takas» («Ծիր Կաթին») պտտվող ռեստորան։ Այնտեղ բարձրանալու համար աշխատում է արագընթաց (6 մ/վ արագությամբ) վերելակ, որն այցելուներին գետնի մակարդակից ռեստորան է հասցնում 40 վայրկյանում։ Պտտվող դիտահարթակը պտտվում է 45 րոպեն մեկ և բացում է գեղատեսիլ տեսարան դեպի քաղաքը և նրա շրջակայքը։ Պարզ օրերին տեսանելիությունը կարող է հասնել մինչև Էլեկտրենայ քաղաք` մոտավորապես 40 կմ արևմուտք, որտեղ էլեկտրակայաններն արտադրում էին Վիլնյուսի էլեկտրաէներգիայի մեծ մասը խորհրդային տարիներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթբետոնե աշտարակի շինարարությունը սկսվել է 1974 թվականի ապրիլի 24-ին և տեղի է ունեցել Կարոլինիշկես բլրի վրա, քանի որ այն գտնվում է հին քաղաքից մոտ 60 մետր բարձրության վրա[2]։

Աշտարակի նախագիծը մշակել է Վլադիմիր Օբիդովը, իսկ ինժեներական հատվածը՝ Կ. Բալենասը։ Հիմքը դրվել է 1974 թվականի մայիսի 31-ին[3], շահագործման ընդունման մասին պետական հանձնաժողովի ակտը ստորագրվել է 1980 թվականի դեկտեմբերի 30-ին, Լիտվական ԽՍՀ Նախարարների խորհուրդը հաստատել է այս ակտը 1981 թվականի հունվարի 30-ին։ Նախկին հեռուստաաշտարակն ապամոնտաժվել է 1985 թվականի սեպտեմբերին[2]։

Շինարարությունը ֆինանսավորվել է Խորհրդային Միության 11-րդ հնգամյա պլանով, որը միջոցներ էր նախատեսում այն ժամանակվա Լիտվական ԽՍՀ-ում ռազմավարական ներդրումների համար։

Վիլնյուսի նոր հեռուստաաշտարակի շինարարության ավարտի արդյունքում հնարավոր է դարձել.

  • հեռարձակվող ալիքների թիվը հասցվել չորսի
  • ընդլայնել ծածկույթի շառավիղը մինչև 80 կմ
  • բարելավել հեռուստատեսային հեռարձակումների որակը
  • Գերկարճ տիրույթում հեռարձակվող ռադիոկայանների թիվը հասցնել չորսի, ավելացնել ծածկույթի տարածքը և բարելավել ձայնի որակը։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի ամբողջ կառույցի քաշը 25-30 հազար տոննա է, բարձրությունը՝ 326,47 մ, տարածքի մակերեսը՝ 3355 մ²։ Վերին մասը ծածկված է պղնձե թիթեղներով և ջերմամեկուսացված է։ Աշտարակի հիմքի համար փորվել է 38 մետր տրամագծով և 8,25 մետր խորությամբ հիմք։

Կառույցը կազմված է բետոնե հիմքից, 190 մ երկարությամբ սնամեջ երկաթբետոնե խողովակից, երկաթբետոնե ափսեից և 136 մ (446 ֆտ) երկարությամբ պողպատե բութակից (spike): Ռադիոհաղորդիչները տեղադրված են բետոնե աշտարակի ստորին մասում` ալեհավաքներով, որոնք ամրացված են պողպատե բութակին։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվայի անկախության ցուցահանդես Վիլնյուսի հեռուստաաշտարակում` նվիրված խորհրդային օկուպացիայի դեմ Լիտվայի անկախության շարժման ժամանակ զոհվածների հիշատակին

Հունվարյան դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հունվարի 13-ին խորհրդային զորքերը գրոհեցին հեռուստաաշտարակը, ինչի հետևանքով զոհվեց 14 մարդ, վիրավորվեց առնվազն 140-ը[4]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաաշտարակի առաջին հարկում տեղակայված է փոքրիկ թանգարան, որը նվիրված է 1991 թվականի հունվարի ճակատամարտին, և շրջակա տարածքում տարբեր նշիչներով ցուցադրված են այն վայրերը, որտեղ Լիտվայի քաղաքացիները մահացել են՝ փորձելով ընդդիմնալ խորհրդային զորքերի շրջափակմանը։

Տոնական զարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի Ամանորի գիշերը և հաջորդ տարիներին յուրաքանչյուր Սուրբ Ծնունդ աշտարակը զարդարվել է տոնածառի պես (32 ծաղկաշղթա, յուրաքանչյուրը 170 մ երկարությամբ, լամպերի ընդհանուր թիվը մոտ 6 հազար է, ծաղկաշղթաների ընդհանուր քաշը` մոտ 1339 կգ)։ 2015 թվականի Նոր տարուն ընդառաջ` լամպերով ծաղկաշղթաները փոխարինվել են լազերներով (32 կանաչն ուղղված դեպի ներքև, 4- մանուշակագույն-կանաչը հորիզոնական)։

2019 թվականից աշտարակի զարդարանքները փոխվել են։ Տեղադրվել է LED լուսավորություն, և աշտարակը մթության մեջ փայլում է վառ կապույտ գույնով։ Ազգային տոնակատարությունների ժամանակ աշտարակը փոխում է իր գույնը՝ համաձայն Լիտվայի դրոշի գույների՝ դեղին, կանաչ և կարմիր, մի գույնից մյուսի մեջ լուծվելով և 2 րոպե շողալով մեկ գույնով։

Բասկետբոլի աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության ժամանակ (օգոստոսի 19-ից) հեռուստաաշտարակի վրա լուսային մալուխով բասկետբոլի ամենամեծ զամբյուղն (տրամագիծը՝ 34,7 մ, ցանցի երկարությունը՝ 40 մ, օգտագործվել է 2560 մ լուսարձակող մետաղալար) է պատրաստվել[5]։ Զամբյուղը կրկին հայտնվել է 2011 թվականի օգոստոսի 29-ին՝ Լիտվայում կայացած Եվրոբասկետ-2011-ի բացման տոնակատարության ժամանակ։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականի փետրվարի 15 -ին աշտարակի վրա բարձրացվել է 326 մետր երկարությամբ և 3,5 մետր լայնությամբ ազգային ժապավեն, որը հյուսել է ժողովրդական նկարիչ Բիրուտե Յանավիչիենեն։
  • 1999-ից 2013 թվականներին աշտարակը զարդարված էր ավելի քան 25000 լամպերով՝ որպես «աշխարհի ամենամեծ տոնածառը»[6]։ Այս գործողությունը գրառում է գտել Գինեսի ռեկորդների գրքում[7]։
  • 2000 թվականի հուլիսի 6 -ին Անկախության օրվա պատվին բարձրացվել է Լիտվայի ամենամեծ դրոշը (մակերեսը 1215 մ², քաշը 80 (130) կգ)։
  • 1999 թվականի հունիսի 12-ին` Ռադիոյի օրվա մրցավազքի ժամանակ Պետրաս Պրանցկունասը հեռուստաաշտարակի տարհանման աստիճաններով (917 աստիճան, 165 մ) բարձրացել է Ծիր Կաթին ռեստորան 5 րոպե 3,8 վրկ-ում։
  • 2009 թվականի մայիսի 18 -ին Սեդրիկ Դյումոնը՝ ամենահայտնի բեյսջամփերը, կատարել է պարաշյուտով թռիչք աշտարակից[8]։
  • 2020 թվականի դեկտեմբերի 5-ին 180 մ բարձրության վրա բացվել է Լիտվայի ամենաբարձր բաց դիտահարթակը[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Televizijos Bokštas» (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 «The history of the TV tower». TV bokštas (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  3. «Vilniaus TV bokštas: nematoma matomiausio sostinės pastato pusė» (լիտվերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «1991: Bloodshed at Lithuanian TV station». BBC.
  5. «Vilniaus TV bokštas – didžiausias krepšinio krepšys pasaulyje». 15min.lt (լիտվերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  6. Place meaning and attachment : authenticity, heritage and preservation. Dak Kopec, AnnaMarie Bliss. New York, NY. 2020. ISBN 978-0-367-23266-5. OCLC 1126350951.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  7. «TV tower in Vilnius, Lithuania | Franks Travelbox» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  8. «Cedric Dumont». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  9. «Vilniuje atidaroma aukščiausia šalyje apžvalgos aikštelė — Vilnius — Delfi miestai — m.DELFI.lt». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլնյուսի հեռուստաաշտարակ» հոդվածին։