Վիլնիս Բեկարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլնիս Բեկարիս
Ծնվել էսեպտեմբերի 24, 1944(1944-09-24) (79 տարեկան)
ԾննդավայրՎենտսպիլս, Generalbezirk Lettland, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ
Մասնագիտությունդերասան
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիա
Ակտիվ տարիներ1973-1992 թվականներ
ԹատրոնԼատվիական տիկնիկային թատրոն
IMDbID 0067410

Վիլնիս Բեկարիս, (լատիշ․՝ Vilnis Beķeris, սեպտեմբերի 24, 1944(1944-09-24), Վենտսպիլս, Generalbezirk Lettland, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ), խորհրդային և լատվիական դերասան և թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլնիս Բեկարիսը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 24-ին Վենտսպիլսում, ուսուցչի ընտանիքում։

1963 թվականին ավարտել է Ռիգայի երկրորդ միջնակարգ դպրոցը և 1971 թվականին Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի թատերական ֆակուլտետը։

Սկսած 1966 թվականից մինչև 1979 թվականը, եղել է՝ Լատվիական ազգային թատրոնի դերասան, Լատվիական ԽՍՀ-ի (1979—1990) պետական ակադեմիական թատրոնի, օպերայի և բալետի տնօրենի տեղակալ, «Ալկո» կինոստուդիայի տնօրեն և Լատվիական տիկնիկային թատրոնի գլխավոր կառավարիչ[1]։

Վիլնիսը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Իր առաջին չնչին դերերը խաղաց «Մոսֆիլմում» և Մ․ Գորկովի անվան կինոստուդիայում ռեժիսորներ՝ Ալեքսեյ Սալտիկովի և Թիմոֆեյ Լեվչուկի ֆիլմերում։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․ Ուպիտի անվան դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 —  Վերադարձ չկա - գերմանացի եֆրեյտոր
  • 1973 — Դուման Կովպակի մասին — գերմանացի զինվոր
  • 1974 — Եթե ուզում ես լինել երջանիկ
  • 1976 — Այդպես էր սկսվում լեգենդը — Ալբերտ
  • 1976 — Գայլի հետքերով — Չեկիստ
  • 1978 — Եմելյան Պուգաչով — Միհելսոն
  • 1978 — Գնդապետ Զորինի տարբերակը — Կոնստանտին Բուրով
  • 1980 — Աստղային տեսուչ — Սթիվ Ուիլկինս
  • 1982 — Ձմեռ պապիկի անձնական կյանքը — Բրոնիսլավ Ադոլֆովիչ
  • 1983 — Դեռահասը — բարոն Բյորինգ
  • 1983 — Պատրանք — շերիֆ Կուպեր
  • 1985 — Ռեյս 222 — Մայքլ Դրեյկ
  • 1985 — Երկակի թակարդ — Վոտեն
  • 1986 — Ազդանշան ծովից
  • 1986 — Դելֆինի ճիչը — Բժիշկ
  • 1989 — Կոզլոտուրի համաստեղությունը  — Անգլիացին
  • 1991 — Դեպրեսիա — Ռաուսի հյուրը
  • 1992 — Դուպլետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 1999-. — (Latvija un latvieši). 1.sēj. A-J. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]