Վիլյա դե Լեգանես գավաթ
| Ստեղծում | 1980 | |
|---|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ | |
| Երկիր | Իսպանիա | |
| Վայր | Բուտարկե մարզադաշտ | |
| Միջոցառման պարբերություն | 1 տարի | |
| Կազմակերպիչ | Լեգանես ՖԱ | |
| Հաղթող | Լեգանես ՖԱ | |

Վիլյա դե Լեգանես գավաթ (իսպ.՝ Trofeo Villa de Leganés), մեկ խաղից բաղկացած ամենամյա ընկերական ֆուտբոլային մրցաշար, որը 1980 թվականից անցկացնում է իսպանական «Լեգանես» ակումբը։
Մրցաշարի հաղթողներին հանձնվում է «Ոսկե վարունգ» մրցանակը[1]։
Մրցաշարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղարկության ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավաթն առաջին անգամ խաղարկվել է 1980 թվականին՝ որպես ամառային ընկերական մրցաշար։ Մրցաշարի կանոնների համաձայն՝ «Լեգանեսը» մրցում է ինչպես իսպանական, այնպես էլ օտարերկրյա թիմերի հետ[2]: Թեև մրցաշարին հիմնականում մասնակցում են իսպանական թիմեր, նրան երկու անգամ մասնակցել են օտարերկրյա ակումբներ (1998 թվականին՝ պորտուգալական «Կամպոմայորենսեն» և 2013 թվականին՝ կատարական ակումբ): Մրցաշարում ամենաշատ տիտղոսներ նվաճած թիմը հենց «Լեգանեսն» է, որն ունի 25 հաղթանակ (2025 թվականի դրությամբ)[3]:
Մրցաշարն անցկացվել է տարբեր ձևաչափերով։ 1980-1996 թվականներին մրցաշարերի մեծ մասն անցկացվել է չորս թիմի մասնակցությամբ՝ կիսաեզրափակիչ, եզրափակիչ և երրորդ տեղի համար փուլերով։ 1985, 1989, 1994 և 1995 թվականների մրցաշարերին, ինչպես նաև 1997 թվականից ի վեր բոլոր մրցաշարերին մասնակցել է միայն երկու թիմ։ Միակ բացառությունը 2011 թվականի մրցաշարն էր, որի ընթացքում երեքթիմանոց մրցաշարի հաղթողը որոշվել է լիգայի ձևաչափով։ Գավաթի 2020 թվականի մրցաշարը չեղարկվել է COVID-19 համավարակի պատճառով[4]։
Ներկայիս գավաթակիրը «Լեգանեսն» է, որը 2025 թվականի հոկտեմբերին 11-մետրանոցների հարվածաշարում 4-3 հաշվով հաղթել է «Լևանտեին» (խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3)[5]: Տղամարդկանց թիմերից բացի, մրցաշարն անցկացվում է նաև կանանց թիմերի միջև[6]:
Գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականից սկսած մրցաշարի հաղթողներին շնորհվում է «Ոսկե վարունգ» մրցանակը (իսպ.՝ El pepino d'or), իսկ երկրորդ տեղը զբաղեցնողին՝ «Արծաթե վարունգ» (իսպ.՝ El Pepino D'plat)[7]: Լեգանես քաղաքն Իսպանիայում հայտնի է վարունգի մշակությամբ, և նրա բնակիչներին ոչ պաշտոնապես անվանում են «pepineros» («վարունգ աճեցնողներ»)[8]: «Pepineros» տերմինը նաև «Լեգանես» ակումբի մականունն է, իսկ նրա պաշտոնական թալիսմանը մարդակերպ վարունգ է[9]:
«Ոսկե վարունգը» համարվում է ֆուտբոլային ամենաանսովոր մրցանակներից մեկը։ Գավաթն ունի 24 սանտիմետր բարձրություն և կշռում է 5 կիլոգրամ։ Մրցանակի գաղափարը ծագել է որպես կատակ. այն բանից հետո, երբ Կրիշտիանու Ռոնալդուն 2016 թվականին նվաճել էր «Ոսկե գնդակը», «Լեգանեսի» Twitter-յան պաշտոնական էջում հրապարակվել էր մրցանակի լուսանկարը ոսկե վարունգի տեսքով[10]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին խաղարկությունում հաղթել է «Ռայո Վալեկանոն», իսկ «Լեգանեսն» ամենաշատ տիտղոսներ նվաճած թիմն է՝ քսանհինգ։
| Խաղարկություն | Թվական | Հաղթող | Հաշիվ | Փոխչեմպիոն |
|---|---|---|---|---|
| I | 1980 | Ռայո Վալեկանո | (5) 1:1 (4) | Լեգանես ՖԱ |
| II | 1981 | Ռայո Վալեկանո | 1:0 | Արանխուես |
| III | 1982 | Ռեալ Արանխուես | 2:1 | Պառլա |
| IV | 1983 | Լեգանես | 3:1 | Ռեալ Մադրիդ Կաստիլիա |
| V | 1984 | Ռեալ Մադրիդ Կաստիլիա | 2:0 | Լեգանես |
| VI | 1985 | Ռայո Վալեկանո | 3:1 | Լեգանես |
| VII | 1986 | Ատլետիկո Մադրիդ B | 4:2 | Լեգանես |
| VIII | 1987 | Լեգանես | 3:2 | Ատլետիկո Մադրիդ B |
| IX | 1988 | Բադախոս | 2:1 | Ատլետիկո Մադրիդ B |
| X | 1989 | Լեգանես | 2:0 | Ռայո Վալեկանո |
| XI | 1990 | Լեգանես | (4) 1:1 (3) | Օսասունա |
| XII | 1991 | Լեգանես | 3:1 | Մերիդա |
| XIII | 1992 | Լեգանես | 2:1 | Ռեալ Մադրիդ Կաստիլիա |
| XIV | 1993 | Ռեալ Մադրիդ C | ?:? | Լեգանես |
| XV | 1994 | Լեգանես | 0:0 | Ֆուենլաբրադա |
| XVI | 1995 | Լեգանես | 1:0 | Նումանսիա |
| XVII | 1996 | Լեգանես | 4:2 | Ռեալ Մադրիդ C |
| XVIII | 1997 | Սալամանկա | (4) 1:1 (3) | Լեգանես |
| XIX | 1998 | Լեգանես | 1:0 | Կամպոմայորենսե |
| XX | 1999 | Նումանսիա | (4) 1:1 (2) | Լեգանես |
| XXI | 2000 | Ռեալ Վալյադոլիդ | 1:0 | Լեգանես |
| XXII | 2001 | Ատլետիկո Մադրիդ | 1:0 | Լեգանես |
| XXIII | 2002 | Ատլետիկո Մադրիդ | 1:0 | Լեգանես |
| XXIV | 2003 | Խետաֆե | 2:1 | Լեգանես |
| XXV | 2004 | Խետաֆե | 4:0 | Լեգանես |
| XXVI | 2005 | Ռեալ Վալյադոլիդ | 3:0 | Լեգանես |
| XXVII | 2006 | Լեգանես | 2:1 | Խերես |
| XXVIII | 2007 | Լեգանես | (4) 1:1 (3) | Խետաֆե |
| XXIX | 2008 | Լեգանես | 3:2 | Ռայո Վալեկանո |
| XXX | 2009 | Լեգանես | 1:1 | Սան Սեբաստիան դե լոս Ռեյես |
| XXXI | 2010 | Ալկորկոն | 2:0 | Լեգանես |
| XXXII | 2011 | Խետաֆե | Երեք թիմ | Ալկորկոն |
| XXXIII | 2012 | Լեգանես | 2:0 | Ալկորկոն |
| XXXIV | 2013 | Լեգանես | (3) 0:0 (2) | Կատար |
| XXXV | 2014 | Լեգանես | 4:1 | Ռեալ Մադրիդ Կաստիլիա |
| XXXVI | 2015 | Ռայո Վալեկանո | 0:0 (11 մ) | Լեգանես |
| XXXVII | 2016 | Լեգանես | 3:2 | Վիլյառեալ |
| XXXVIII | 2017 | Լեգանես | (4) 1:1 (2) | Դեպորտիվո Ալավես |
| XXXIX | 2018 | Լեգանես | 2:0 | Ռայո Վալեկանո |
| XL | 2019 | Լեգանես | 3:1 | Ալբասետե |
| -- | 2020 | Չի խաղարկվել | - | - |
| XLI | 2021 | Լեգանես | (4) 1:1[11] (3) | Ռայո Վալեկանո |
| XLII | 2022 | Վիլյառեալ B | 2:1 | Լեգանես |
| XLII | 2023 | Լեգանես | 2:0 | Լևանտե (ֆուտբոլային ակումբ) |
| XLIII | 2024 | Լեգանես | 3:1 | Ռեալ Վալյադոլիդ |
| XLIV | 2025 | Լեգանես | (4) 3:3 (3) | Լևանտե (ֆուտբոլային ակումբ) |
| Նշում՝ ոչ-ոքիի դեպքում ձախ կողմում գտնվող թիմը հաղթել է 11-մետրանոցների հարվածաշարում։ | ||||
Մրցանակակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Տիտղոսներ | Փոխչեմպիոն |
|---|---|---|
| Լեգանես | 25 | 14 |
| Ռայո Վալեկանո | 3 | 4 |
| Խետաֆե | 3 | 2 |
| Ռեալ Վալյադոլիդ | 2 | 1 |
| Ատլետիկո Մադրիդ | 2 | 0 |
| Ռեալ Մադրիդ Կաստիլիա | 1 | 3 |
| Ռեալ Արանխուես | 1 | 1 |
| Ատլետիկո Մադրիդ B | 1 | 2 |
| Բադախոս | 1 | 0 |
| Նումանսիա ՖԱ | 1 | 1 |
| Ռեալ Մադրիդ C | 1 | 1 |
| Ալկորկոն | 1 | 1 |
| Սալամանկա | 1 | 0 |
| Վիլյառեալ B | 1 | 0 |
| Լևանտե | 0 | 2 |
| Պառլա | 0 | 1 |
| Մերիդա | 0 | 1 |
| Ֆուենլաբրադա | 0 | 1 |
| Կամպոմայորենսե | 0 | 1 |
| Սան Սեբաստիան դե լոս Ռեյես | 0 | 1 |
| Կատար | 0 | 1 |
| Վիլյառեալ ՖԱ | 0 | 1 |
| Դեպորտիվո Ալավես | 0 | 1 |
| Ալբասետե | 0 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Заставин, Роман (2024-10-11). ««Леганес» обыграл «Вальядолид» в матче за Кубок огурца». Спорт Mail (ռուսերեն). Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ «Trofeo de Leganés». www.rsssf.org (իսպաներեն). Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ Comunicación, Leganews (2019-08-07). «Trofeo Villa de Leganés: 40 años de fútbol en las Fiestas de Butarque». Leganews Comunicación (իսպաներեն). Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ «El C.D. Leganés se proclama campeón del XLIV Trofeo Villa de Leganés (3-1) - C.D. Leganés - Web Oficial». www.cdleganes.com (իսպաներեն). Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ «Леганес - Леванте обзор матча, смотреть результаты, голы, прямая онлайн трансляция 13 октября 2025, 21:00, Товарищеские матчи (клубы), Club Friendlies 3 - на Sports.ru». www.sports.ru (ռուսերեն). 2025-10-13. Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ Silvestre, Pablo (2021-10-07). «El Lega femenino gana el derbi y se lleva el Trofeo Villa de Leganés - somoslega.com» (իսպաներեն). Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ Español, En (2018-08-10). «LaLiga - Friendly: Leganes and Rayo Vallecano compete for the first Golden Cucumber». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ «Why Leganes CD players are called "pepineros"?». Página web oficial de LALIGA | LALIGA (անգլերեն). 2015-08-09. Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ 161385360554578 (2018-08-24). «Leganes unveil bonkers mascot 'Super Cucumber' ahead of La Liga debut» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-01-18-ին.
{{cite web}}:|last=has numeric name (օգնություն) - ↑ Olé, Diario Deportivo (2021-07-20). «En España vuelven a jugar por el ¡Pepino de Oro!». Olé (իսպաներեն). Վերցված է 2026-01-18-ին.
- ↑ Club Deportivo Leganés, ed. (7 de agosto de 2021). «El C.D. Leganés gana la XLI Edición del Villa de Leganés ante el Rayo Vallecano (1-1)». Վերցված է 13 de agosto de 2021-ին.