Վիլյամ Սալիչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյամ Սալիչե
Ծնվել է հուլիսի 18, 1933(1933-07-18)[1]
Ծննդավայր Կազեի Ջերոլա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1]
Մահացել է դեկտեմբերի 29, 2016(2016-12-29)[2][1] (83 տարեկանում)
Մահվան վայր Պավիա, Լոմբարդիա, Իտալիա[2]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Մասնագիտություն մենեջեր
Աշխատավայր Ferrero[2]

Վիլյամ Սալիչե (իտալ.՝ William Salice, հուլիսի 18 1933[3], Կազեի-Ջերոպա – դեկտեմբերի 29 2016[3], Պավիա) իտալացի հրուշակագործ, գյուտարար, “Կինդեր Սյուրպրիզ” ձվիկի տեսքով խաղալիք-քաղցրավենիքի ստեղծողներից մեկը «Ferrero SpA» ընկերությունում[4]:

Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Սալիչեն սկսել է աշխատել «Ferrero SpA» ընկերությունում 1960 թ. ի վերջո, դառնալով ընկերության սեփականատիրոջ Միշել Ֆեռերոյի ֆր.՝ Michele Ferrero) մտերիմ ընկեր: Նա մշակել է գաղափարը 1969 թ. վերջերում՝ ուսումնասիրելով շոկոլադե Զատկի ձվերի սարքավորումների այլընտրանք օգտագործման ճանապարհը: “Կինդեր Սյուրպրիզ” ձվիկները առաջին անգամ շուկայում են հանվել 1974թ.[5]:

Վիլյամ Սալիչեն նաև մեծ դեր է խաղացել մի շարք այլ Ֆեռերո ապրանքների ստեղծման գործընթացում, ինչպիսիք են Ֆեռերո Ռոշեր (Ferrero Rocher) և Փոքիթ Կոֆի (Pocket Coffee) կոնֆետների տեսակները:

2007 թ. իր հրաժարականից հետո Վիլյամ Սալիչեն դարձավ համահեղինակ, իտալական գործարարի Էնրիկո Գասպերինիի հետ միասին հիմնադրելով “Գունավորի՛ր կյանքդ” (Color Your Life Foundation) հիմնադրամը[6]: Հիմնադրամն առաջարկում է երիտասարդ գործարարներին անվճար դասընթացներ: Վիլյամ Սալիչեն մահացավ 83 տարեկան հասակում սրտի կատվածից դեկտեմբերի 29-ին 2016թ. Պավիա քաղաքում«Erfinder des Überraschungseis gestorben» (գերմաներեն)։ Schaumburger Nachrichten։ 2016-12-30։ Վերցված է 2016-12-230 </ref>:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]