Վիլյամ Ջոն Սալիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Ջոն Սալիվան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1976(1976-12-06) (47 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգան նահանգի համալսարան և Նարոպայի համալսարան
Մասնագիտությունծրագրավորող, ճարտարագետ և համակարգչային գիտնական
ԱշխատավայրԱզատ ծրագրային ապահովման հիմնադրամ
Զբաղեցրած պաշտոններգործադիր տնօրեն և Սենեգալի լիբերալ քաղաքական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքwjsullivan.net
 William John Sullivan Վիքիպահեստում

Վիլյամ Ջոն Սալիվան (անգլ.՝ William John Sullivan, դեկտեմբերի 6, 1976(1976-12-06), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջոն Սալիվան[1] ազատ ծրագրային ապահովման մշակող, հաքեր և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիվանը ներկայումս համարվում է Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի գործադիր տնօրեն, որտեղ նա աշխատում է 2003 թվականի սկզբից[2]։ Նա նաև GNU նախագծի խոսնակ և վեբ ծրագրավորող է։ Բացի այդ, նա մասնակցել է GNU Emacs տեքստային խմբագրի որոշ տարբերակների մշակմանը։

Սալիվանը ազատ ծրագրային ապահովման ակտիվ ծրագրավորող է և ազատ մշակույթի շարժման մասնակից։ Նա ունի Միչիգանի համալսարանի փիլիսոփայության արվեստի բակալավրի աստիճան և արձակ ստեղծագործության և բանաստեղծության մագիստրոսի աստիճան։ Սալիվանը քոլեջում հաջողակ քաղաքական գործիչ էր, նա կարողացել է հասնել Ceda-ի բանավեճի մրցույթի եզրափակիչ և բանավեճի Ազգային մրցաշարի կիսաեզրափակիչ[3]։

Մինչեւ 2007 թվականը Սալիվանը Defective By Design, BadVista եւ Play Ogg արշավների գլխավոր կոնտակտային անձն էր։ Մինչև 2006 թվականի հուլիսը նա նաև GNU նախագծի գլխավոր վեբ-ծրագրավորողն էր[4]։

2011 թվականից նա զբաղեցնում է ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։

Որպես GNU նախագծի խոսնակ Սալիվանը հանդես է գալիս ելույթներով՝ հետևյալ թեմաներով[5]․ Հեղինակային իրավունքի պաշտպանության տեխնիկական միջոցներ[6] և Defective By Design քարոզարշավ, Մեդիա արտոնագրեր, գույքային լիցենզավորում և play Ogg քարոզարշավ, Ազատ ծրագրային ապահովման ընտրություն Microsoft Windows-ի փոխարեն, հաղորդակցման ռազմավարություններ և ազատ ծրագրային ապահովման իդեալների կազմակերպում, ինչու ծրագրային ապահովումը պետք է ազատ լինի, GPLv3-ի ներածություն և այլ ծրագրային թեմաներ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Sullivan’s home page
  2. FSF announces new executive director
  3. «NDT Results 1997-2005» (PDF). American Forensic Association. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
  4. GNU’s Webmasters — GNU Project — Free Software Foundation (FSF)
  5. GNU and Free Software Speakers — GNU Project — Free Software Foundation (FSF)
  6. Confusing Words and Phrases that are Worth Avoiding — GNU Project — Free Software Foundation (FSF)
  7. High Priority Free Software Projects - Free Software Foundation

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]