Վիլյամ Ջոնս (մաթեմատիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Ջոնս
վալլիերեն՝ William Jones
Դիմանկար
Ծնվել է1675[1][2][3][…]
ԾննդավայրLlanfihangel Tre'r Beirdd, Isle of Anglesey, Ուելս, Անգլիայի թագավորություն[4]
Մահացել էհուլիսի 1, 1749(1749-07-01)[1][5]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[6]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն,  Մեծ Բրիտանիայի թագավորություն և Ուելս
ԵրկերՊի թիվ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Ծնողներհայր՝ Siôn Siôr?[7], մայր՝ Elizabeth Rowland?[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներWilliam Jones?[7]

Վիլյամ Ջոնս (անգլ.՝ William Jones, 1675[1][2][3][…], Llanfihangel Tre'r Beirdd, Isle of Anglesey, Ուելս, Անգլիայի թագավորություն[4] - հուլիսի 1, 1749(1749-07-01)[1][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[6]), բրիտանացի մաթեմատիկոս, ով առաջինն է պի թիվը ներկայացրել հունական տառով։

Փիլիսոփա Վիլյամ Ջոնսի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Ջոնսը ծնվել է 1675 թվականին, Ջոն Ջորջ Ջոնսի և Էլիզաբեթ Ռոուլանդի ընտանիքում, Անգլիայի Լավինհանգել Տրեր Բեյրդ գյուղում։ Ընտանիքն աղքատ էր, և Վիլյամին ուղարկել էին տեղի Լանվեհելի եկեղեցու բարեգործական դպրոցում սովորելու։ Այնտեղ նրա մաթեմատիկական ունակությունները նկատել էր տեղի հողատերը, որի օգնությամբ Վիլյամն աշխատանքի էր տեղավորվել լոնդոնյան վաճառականի մոտ, որպես հաշվապահ։ Կարիերայում իր հաջողությունների համար Ջոնսը պարտական էր Հյուսիսային Ուելսի պատվավոր Բաքլի ընտանիքին և կոմս Մակլեսֆիլդին։

1695-1702 թվականներին Ջոնսը եղել է ռազմածովային ծառայության մեջ՝ դասավանդելով մաթեմատիկա ռազմանավերի վրա։ Ծովային նավատորմում ծառայությունը հետաքրքրություն առաջացրեց նավագնացության նկատմամբ և 1702 թվականին հրատարակեց «New Compendium of the Whole Art of Navigation» աշխատությունը՝ նվիրելով այն գրող, գիտնական և անգլիկացի քահանա Ջոն Հարիսին[9]։ Այս աշխատանքում Ջոնսը ուսումնասիրել է ծովային դիրքերի հաշվարկման մեթոդները՝ մաթեմատիկան օգտագործելով տեղորոշման ծրագրում[10]։

Ներդրում մաթեմատիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսի ամենամեծ ներդրումը, որպես մաթեմատիկոս, հանդիսանում է այն, որ նա առաջարկել է շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը նշելու համար օգտագործել հունական տառը։ Նա առաջինն է, ով օգտագործել է այդպիսի նշումը 1706 թվականին։

Չնայած նրան, որ մաթեմատիկայում որպես գիտաշխատող այնքան էլ հայտնի չէր, Վիլյամ Ջոնսը լավ հայտնի էր մաթեմատիկայի պատմաբաններին, քանի որ նա նամակագրություն էր հաստատել XVII դարի շատ մաթեմատիկոսների, այդ թվում՝ Իսահակ Նյուտոնի հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 Ուելսի ազգային գրադարանի արխիվների և ձեռագրերի կատալոգ
  3. 3,0 3,1 Early Modern Letters Online
  4. 4,0 4,1 4,2 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
  5. 5,0 5,1 5,2 Ffowc G. Cyfri'r Cewri (վալլ.)Gwasg Prifysgol Cymru, 2020. — 224 p. — ISBN 978-1-78683-594-9
  6. 6,0 6,1 6,2 http://rsnr.royalsocietypublishing.org/content/roynotesrec/60/1/5.full.pdf
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Kindred Britain
  8. Anderson R. E. Jones, William (1675-1749) // Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885. — Vol. 30. — P. 173—74.
  9. «Jones biography». University of St. Andrews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.(անգլ.)
  10. William Jones A New Compendium of the Whole Art of Navigation. — 1702.(անգլ.)