Վիլյամ Շտեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Շտեռն
William Stern
Ծնվել էապրիլի 29, 1871(1871-04-29)[1][2][3]
Բեռլին, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմարտի 27, 1938(1938-03-27)[1][2][3] (66 տարեկան)
Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[5],  ԱՄՆ[5] և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունհոգեբան, գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Համբուրգի համալսարան, Դյուքի համալսարան և Վրոցլավի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն և փիլիսոփայություն
Ալմա մատերHU Berlin
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Ամուսին(ներ)Clara Stern?
Երեխա(ներ)Hilde Marchwitza?, Գյունտեր Արենդտ և Eva Michaelis-Stern?
 William Stern (psychologist) Վիքիպահեստում

Վիլյամ Շտեռն (գերմ.՝ William Stern, ապրիլի 29, 1871(1871-04-29)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - մարտի 27, 1938(1938-03-27)[1][2][3], Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4]), գերմանացի հոգեբան, իդեալիստ փիլիսոփա։

Պրոֆեսոր Բրեսլաուում (1907 թվականից) և Համբուրգում (1916-1933 թվականները), որտեղ հիմնադրել է մանկան և մանկավարժական հոգեբանության հարցերով զբաղվող հոգեբանության ինստիտուտում։ 1933 թվականին տարագրվել է ԱՄՆ, եղել Դյուկի համալսարանի պրոֆեսոր (1924 թվական)։ Հատուկ ուշադրություն է նվիրել մանկան օժտվածության խնդիրներին։ Շտեռնի աշխատություններն ընդգրկում են ընդհանուր, գենետիկական և կիրառական հոգեբանության, այդ թվում՝ դիֆերենցիա հոգեբանության հարցերի լայն շրջանակ։ Առաջիններից էր, որ անդրադարձավ անհատական տարբերությունների ուսումնասիրությանը, կիրառեց տեստեր և մտցրեց «բանականության գործակից» հասկացությունը։ Շտեռնը դատական հոգեբանության մշակման նախաձեռնողներից է։ Զարգացրել է, այսպես կոչված, «քննադատական պերսոնալիզմ» ըմբռնումը («Անձնավորություն և իր» հ․ 1-3, 1906-1924 թվականներին)՝ աշխարհը դիտելով որպես տարբեր աստիճանների անձնավորությունների (տարեց մարդ, երեխա, կենդանի, բույս) հիերարխիական համակարգ, ընդ որում անձնավորությանը որպես ներքնապես ակտիվ և նպատակասլաց ամբողջականություն (ինտեգրալ) հակադրվում են դրսից դետերմինացված «իրերը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118798758 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 LIBRIS — 2012.
  6. CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Շտեռն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 578