Jump to content

Վիլյամ Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Մորգան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1870(1870-01-23)
ԾննդավայրԼոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 27, 1942(1942-12-27) (72 տարեկան)
Մահվան վայրԼոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանGlenwood Cemetery[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSpringfield College? և Նորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց
Մասնագիտությունգյուտարար, ուսուցիչ, վոլեյբոլիստ, մանկավարժ և մոնտաժող
 William G. Morgan Վիքիպահեստում

Վիլյամ Մորգան (անգլ.՝ William G. Morgan, հունվարի 23, 1870(1870-01-23), Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 27, 1942(1942-12-27), Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ), վոլեյբոլ խաղի ստեղծողը, որն ի սկզբանե կոչվում էր «մինտոնետ» (անգլ.՝ Mintonette

Կարճ կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 23-ին, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Լոքպորտ քաղաքում։ 1892 թվականին նա Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քոլեջում սովորելիս հանդիպել է բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթին։ Նեյսմիթի պես Մորգանը ևս շարունակել է իր կարիերան Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (YMCA) ֆիզիկական դաստիարակության քոլեջում։ Նայսմիթի և բասկետբոլի ազդեցության տակ նա Մասաչուսեթս նահանգի Հոյլոք քաղաքում 1895 թվականին հորինել է «մինտոնետը»։ Ավելի ուշ, Ալֆրեդ Թ. Հալստեդը խաղը դիտելուց հետո այն վերանվանել է վոլեյբոլ։

Մորգանը մահացել է 1942 թվականի դեկտեմբերի 27-ին, 72 տարեկան հասակում, իր ծննդավայր Լոքփորթ քաղաքում, ԱՄՆ։ Նրա անունով է կոչվել Հոլյոքի տարրական դպրոցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Մորգան» հոդվածին։