Վիլյամ Կուպեր
Վիլյամ Կուպեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1731[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 25, 1800[4][1][2][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Dereham, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Նորֆոլկ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, բանաստեղծ-փաստաբան և hymnwriter |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վեսմինստերի դպրոց |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
![]() |
Վիլյամ Կուպեր (անգլ.՝ William Cowper, նոյեմբերի 26, 1731[1][2][3][…], Բերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 25, 1800[4][1][2][…], Dereham, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի գրող։ Լինելով իր ժամանակի ամենահայտնի բանաստեղծներից մեկը՝ Կուպերը փոխել է 18-րդ դարի բնության պոեզիայի ուղղվածությունը՝ գրելով առօրյայի և անգլիական գյուղական կյանքի մասին։ Սամուել Թեյլոր Քոլրիջը նրան անվանել է «լավագույն ժամանակակից բանաստեղծ», իսկ Ուիլյամ Վորդսվորթը հատկապես բարձր է գնահատել նրա «Yardley-Oak»բանաստեղծությունը[5]։
Կուպերը գրել է մի շարք հակաստրկատիրական գեղարվեստական բանաստեղծություններ, իսկ ստրկության դեմ պայքարող Ջոն Նյուտոնի հետ նրա բարեկամությունը հանգեցրել է նրան, որ վերջինս Կուպերին խնդրել է գրել աբոլիցիոնիզմի արշավին աջակցելու համար[6]։ Կուպերը գրել է «Նեգրի գանգատը» (անգլ.՝ «The Negro's Complaint», 1788) բանաստեղծությունը, որը շատ արագ դարձել էշատ հայտնի, և այն հաճախ մեջբերել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը 20-րդ դարւմ քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ[7]։ Կուպերը նաև գրել է ստրկության մասին մի քանի այլ քիչ հայտնի բանաստեղծություններ 1780-ական թվականներին, որոնցից շատերը քննադատել են ստրկության տնտեսական կենսունակության գաղափարը[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլյամ Կուպերը ծնվել է 1731 թվականի նոյեմբերի 26-ին Բերքհամստեդում (Հարթֆորդշիր, Անգլիա), որտեղ նրա հայրը՝ Ջոն Կուպերը, ռեկտոր էր Սուրբ Պետրոսի եկեղեցում[9][10]։ Կրթություն է ստացել Վեսթմինսթերյան դպրոցում։ Վարել է մեկուսացված կյանք, որն իր բնավորության վրա թողել է մելանխոլիզմի կնիք։ Անհաջող սերը Կուպերին էլ ավելի մռայլ է դարձրել, և նա նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարել։ Նա թարգմանել է Վոլտերի «Հենրիադան», ապա գրել է քնարերգական բանաստեղծություններ և կրոնական հիմներ։ 1774 թվականին լույս է տեսել նրա առաջին ժողովածուն, որը հաջողություն չի ունեցել։ 1785 թվականին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը՝ «The Task», որն արտացոլում էր ավելի պայծառ տրամադրություն, որով Կուպերը պարտական էր իր հանդիպմանը տաղանդավոր լեդի Օստինի հետ։ Կուպերը օգտվել է տիկին Գյույոնի միստիկական գործերից, եղել է քվիետիզմի ազդեցության տակ։
Այս ժողովածուով և դրան հաջորդած աշխատանքներով Կուպերն իր համար ստեղծել է գրական նշանակալի անուն։ Նրա հանգիստ, անկեղծ պոեզիան, բնության հանդեպ սերը, նրա գեղարվեստական երևակայությունը և բնական լինելու ձգտումը սկիզբ են դրել Ալեքսանդր Փոփ հռետորական պոեզիայի դեմ պայքարին և Կուպերին Ուիլյամ Վորդսվորթի հետ միասին դարձրել է 19-րդ դարի սկզբի անգլիական «պոեզիաի վերածննդի» շարժիչ ուժը։ Իր կյանքի վերջում Կուպերն ունեցել է հոգեկան խանգարում։ Վիլյամ Կուպերը մահացել է 1800 թվականի ապրիլի 25-ին Իսթ Դերեհամում և թաղվել Սուրբ Նիկոլասի եկեղեցու Սուրբ Թոմաս Բեքեթի մատուռում։ Այնտեղ կա նրա կյանքին նվիրված վիտրաժ[5]։
Բերքհամստեդի Սուրբ Պետրոսի եկեղեցում կա երկու պատուհան՝ նվիրված Կուպերի հիշատակին։ Նույն եկեղեցում տեղադրվել է նաև բանաստեղծի մոր՝ Էնն Կուպերի հուշատախտակը[11][12]։ Հովիվը նաև հիշատակվում է (Ջորջ Հերբերտի հետ միասին) մեկ այլ Clayton & Bell վիտրաժ Սուրբ Գեորգի մատուռում՝ Վեստմինստերյան աբբայությունում[13][14]։
1823 թվականին հրատարակվել է Կուպերի նամակագրությունը նրա բնօրինակ նամակների հիման վրա, որոնք գտնվում էին նրա ազգական Ջոն Ջոնսոնի մոտ[15][16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 Cameron։ «William CowperDereham Norfolk»։ www.poetsgraves.co.uk
- ↑ «Abolitionist campaigners»։ www.bl.uk
- ↑ King, Martin Luther Jr., Carson, Clayborne; Holloran, Peter; Luker, Ralph և այլք։, eds։, The Papers of Martin Luther King, Jr: Threshold of a new decade.
- ↑ «Great campaigners», Abolition background, UK: BL, http://www.bl.uk/learning/histcitizen/campaignforabolition/abolitionbackground/biogs/greatcampaigners.html.
- ↑ Alumni Oxonienses 1500–1714։ Abannan-Kyte։ 1891։ էջեր 338–65։ Վերցված է դեկտեմբերի 16, 2010
- ↑ Taylor Thomas (1835)։ The Life of William Cowper, Esq (անգլերեն)։ Seeley
- ↑ «Interactive Guide»։ www.stpetersberkhamsted.org.uk։ St Peter's Great Berkhamsted։ Վերցված է հունիսի 8, 2020
- ↑ Birtchnell Percy Charles (1988)։ A Short History of Berkhamsted (անգլերեն)։ Book Stack։ էջ 24։ ISBN 978-1-871372-00-7
- ↑ Dunton Larkin (1896)։ The World and Its People։ Silver, Burdett։ էջ 35
- ↑ «Commemorations: William Cowper»։ westminster-abbey.org (անգլերեն)։ Westminster Abbey։ Վերցված է հունիսի 8, 2020
- ↑ Private correspondence of William Cowper, Esq., with several of his most intimate friends, now first published from the originals in the possession of his kinsman, John Johnson (2nd ed.)։ London: H. Colburn։ 1824
- ↑ «Review of Private Correspondence of William Cowper»։ The Quarterly Review 30: 185–199։ October 1823
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Купер, Вильям»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Harold Child, "William Cowper", in Ward & Trent, et al. The Cambridge History of English and American Literature. New York: GP Putnam’s Sons, 1907–21. As given at Bartleby.com. (Some biographical data utilised.)
- HS Milford, The Complete Poetical Works of William Cowper. London: Oxford University Press, 1913. ("Chronological Table" on pp. xxiv–xxx heavily utilised for biographical data.)
- The Church Hymn book 1872, edited by Edwin F Hatfield, New York and Chicago, US.
- King, James (1986), William Cowper: A Biography, Durham, NC: Duke University Press, ISBN 978-0822305132, https://archive.org/details/williamcowperbio0000king.
- Newey, Vincent (1981), Cowper's Poetry: A Critical Study and Reassessment, Liverpool: Liverpool University Press, ISBN 978-0853233442, https://archive.org/details/cowperspoetrycri00newe
- «Cowper, William»։ Encyclopædia Britannica 7 (11th ed.)։ 1911։ էջեր 349–351
- The Stricken Deer, biography by David Cecil, 1929 and later editions.
- A Portrait of William Cowper: His Own Interpreter in Letters and Poems by Louise B. Risk, 2004.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Уильям Купер, «Мэри Ануин» — перевод Дмитрия Щедровицкого.
- Уильям Купер, «Прокатный стан» — конкурс переводчиков.
- William Cowper at the Eighteenth-Century Poetry Archive (ECPA)
- Cowper and Newton Museum Archived 2012-02-27 at the Wayback Machine.
- William Cowper's Cat Poems
- Cowper's Grave
- Essays by William Cowper at Quotidiana.org
- Complete Poetical Works of William Cowper at CCEL
- Hymns by William Cowper Archived 2012-03-04 at the Wayback Machine.
- Selected Poems at The Poet's Corner
- Selected Poetry of Cowper at the University of Toronto
- Electronic text of Cowper's "Odyssey" translation at bibliomania.com
- Audio: Robert Pinsky reads "Epitaph On A Hare" Archived 2009-04-05 at the Wayback Machine. by William Cowper (via poemsoutloud.net Archived 2009-04-05 at the Wayback Machine.)
|