Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս
Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Մահացել է | ապրիլի 27, 1995[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Ամստերդամի համալսարան և Barlaeus Gymnasium? |
Երկեր | The Darkroom of Damocles? և Beyond Sleep? |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, լուսանկարիչ, համալսարանի դասախոս, սցենարիստ և աշխարհագրագետ |
Աշխատավայր | Գրոնինգենի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս (հոլ.՝ Willem Frederik Hermans, սեպտեմբերի 1, 1921[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - ապրիլի 27, 1995[1][2][3][…], Ուտրեխտ, Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի գրող, երկրի հետպատերազմյան շրջանի կարևորագույն դեմքերից մեկը (Հարի Մուլիշի և Գերարդ Ռևեի հետ միասին)։ Նրա գրական ժառանգությունը ներառում է վեպեր, էսսեներ, փիլիսոփայական և գիտական աշխատություններ։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերմանսի ոճը խիստ մռայլ է և հակված է էկզիստենցիալիզմին։ Այն առանձնանում է հոլանդական գրականության համար անսովոր կարճ նախադասություններով։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Երկրորդ աշխարհամարտը և 1940-1945 թվականներին Նիդեռլանդների գերմանական օկուպացիան։ «Դամոկլի մութ սենյակը» (հոլ.՝ Damockle) և «Ակացիայի արցունքները» վեպերում իրադարձությունները տեղի են ունենում պատերաազմական շրջանում[5]։ Նույնիսկ ավելի լավատեսական աշխատանքները («Պրոֆեսորների միջև» և «Դայակը») ունեն տարօրինակ էքզիստենցիալ ոճ[6]։
1958 թվականին Հերմանսը նշանակվել է Գրոնինգենի համալսարանի ֆիզիկական աշխարհագրության դեցենտ։ 1973 թվականին նա թոշակի անցնելով բնակություն է հաստատել Փարիզում՝ իր ամբողջ ժամանակը նվիրելով գրական գործունեությանը։ «Պրոֆեսորների միջև» (1975) գրքում նա տվել է Գրոնինգենում համալսարանական կյանքի դառը և երգիծական նկարագիրը։ Սա «բանալի ունեցող» սիրավեպ է, որն ամբողջովին գրված էր համալսարանական թղթերի դատարկ կողմի վրա, որպեսզի, ինչպես նշում է գլխավոր հերոսը, «թանկարժեք թղթի հետ ինչ-որ օգտակար բան արվեր, որը սովորաբար անհետ կորչում է աղբարկղում՝ աղտոտելով շրջակա միջավայրը»։ Դրանից հետո համալսարանը պարտավորեցրեց իր աշխատակիցներին օգտագործել թերթի երկու կողմերը։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդների գրականության մրցանակ (1977)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Willem Frederik Hermans (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Willem Frederik Hermans — 2009.
- ↑ Photographers’ Identities Catalog
- ↑ Stephan Landshuter Feinarbeit und Schluderei Willem Frederik Hermans und Simon Vestdijk: Zwei niederländische "Klassiker" von sehr unterschiedlicher Qualität (գերմ.)
- ↑ WILLEM FREDERIK HERMANS VOLLEDIGE WERKEN.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- О. Б. Овечкина. О некоторых особенностей поэтики Херманса.
- Овечкина, Ольга Борисовна. Философская проза В. Ф. Херманса. 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- WILLEM FREDERIK HERMANS VOLLEDIGE WERKEN (անգլ.)
- Willem Frederik Hermans Նիդերլանդների պատմության ինստիտուտի կայքում (գերմ.)
- Willem Frederik Hermans Նիդերլանդական գրականության ինտերնետ-գրադարանի կայքում (նիդեր.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիլհելմ Ֆրեդերիկ Հերմանս կատեգորիայում։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Ամստերդամ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 1995 մահեր
- Նիդերլանդներում մահացածներ
- Ամստերդամի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հոլանդացի գրողներ
- 20-րդ դարի հոլանդացիներ
- Երկրաֆիզիկոսներ
- Հոլանդացի դրամատուրգներ
- Հոլանդացի սցենարիստներ
- Հոլանդացի բանաստեղծներ
- Սցենարիստներ ըստ ազգության
- Հոլանդացի թարգմանիչներ