Վիլհելմ Բրյուկներ
Վիլհելմ Բրյուկներ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 11, 1884[1][2] |
Ծննդավայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն |
Վախճանի օր | օգոստոսի 18, 1954[3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Q1609487?, Նուսդորֆ, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Վիլհելմ Բրյուկներ (գերմ.՝ Wilhelm Brückner, դեկտեմբերի 11, 1884[1][2], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 18, 1954[3], Q1609487?, Նուսդորֆ, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հարձակվող գնդի (կրճատ՝ СА) օբերգրուպենֆյուրեր (գերմ.՝ Obergruppenführer), մինչև 1940 թվականը Ադոլֆ Հիտլերի համհարզ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուկները մեծացել է Բադեն-Բադեն քաղաքում։ Ուսումնասիրել է իրավունք և տնտեսագիտություն Ստրասբուրգում, Ֆրայբուրգ իմ Բրայսգաուում, Հայդելբերգում և Մյունխենում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բրյուկները սպա էր բավարական СА-ում և ուներ լեյտենանտի կոչում։ Պատերազմից հետո նա մտավ Ֆրանց Կսավեր ֆոն Էպպի բավարական կամավորական կորպուս և մասնակցեց Բավարիայի Սովետական Հանրապետության կործանմանը։
1919 թվականի վերջին Բրյուկները կրկին ընդունվեց համալսարան, սակայն շուրջ երեք տարի ուսումնասիրեց կինոնկարների նկարահանման արվեստը։ 1922 թվականի վերջին նա համալրեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության[4] շարքերը և մի քանի ամիս անց՝ 1923 թվականի փետրվարի 1-ին, դարձավ Մյունխենի СА-ի հրամանատար։ Նա նրանցից մեկն էր, ով կուսակցության ղեկավարներին ակտիվ մղում էր ապստամբություն կազմակերպելու։
Բյուրկները 1923 թվականի նոյեմբերի 8-9-ին Մյունխենում մասնակցել է Գարեջրային հեղաշրջմանը, մասնակցության համար դատապարտվել է կեստարյա ազատազրկման։ Դատական իշխանությունների որոշմամբ նա ազատ է արձակվել չորսուկես ամիս անց և կրկին անցել СА-ի հրամանատարությանը։
1930 թվականի օգոստոսի 1-ին Բրյուկները դարձավ Ադոլֆ Հիտլերի համհարզ և թիկնապահ, որից հետո նշանակվեց համհարզների ղեկավարի պաշտոնին[5]։ Այս պատճառով նա Հիտլերի ներքին շրջանում շատ մեծ ազդեցություն ուներ՝ հավասար Յոզեֆ Գեբելսին և Դիտրիխ Յոզեֆին, մասնակցում էր «Հիտլերը Գերմանիայի վրա» (1932 թվական) պրոպագանդիստական ֆիլմի նկարահանմանը։
1934 թվականի նոյեմբերի 9-ին ստացավ СА-ի օբերգրուպենֆյուրերի պաշտոն։ 1936 թվականի հունվարի 15-ին դարձավ Դետմոլդի պատվավոր քաղաքացի (1945 թվականի նոյեմբերի 9-ից քաղաքի խորհրդի հրամանով զրկվել է պաշտոնից)։ Բրյուկերը, որին իր ուղղամտության և հյուրընկալության համար շատ էին սիրում Ռեյխսկանցելյարիայի (գերմ.՝ Reichskanzlei) այցելուները, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուն պես կորցրեց իր ողջ ազդեցությունը։ Նա սկսեց նկատել, որ ՍՍ-ի և վերմախտի համհարզներն, ի դժբախտություն իրեն, ավեի մեծ ազդեցություն են ձեռք բերում։ 1940 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուկները պաշտոնից արձակվել է Հիտլերի տնային կառավարիչի հետ վիճելու պատճառով։ Ավելի հավանական է, որ Բրյուկների աշխատանքից հեռացմանը մասնակցել է Մարտին Բորմանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան Nr.968 շքանշանի ասպետ սկսած 1933 թվականի նոյեմբերի 9-ից [6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124531237 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Eberle, Uhl, էջ 308
- ↑ Linge, 2009, էջ 59
- ↑ «Список награждённых»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-09-ին։ Վերցված է 2017-11-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eberle Henrik, Uhl Matthias, eds. (2005)։ The Hitler Book: The Secret Dossier Prepared for Stalin From the Interrogations of Hitler's Personal Aides։ Public Affairs։ ISBN 978-1-58648-366-1
- Linge Heinz (2009) [1980]։ With Hitler to the End: The Memoirs of Adolf Hitler's Valet։ Skyhorse Publishing։ ISBN 978-1-60239-804-7
|