Վիլհելմ Բրասե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Բրասե
լեհ.՝ Wilhelm Brasse
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1917(1917-12-03)[1][2]
ԾննդավայրԺիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[2]
Մահացել էհոկտեմբերի 23, 2012(2012-10-23)[1][3] (94 տարեկան)
Մահվան վայրԺիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունլուսանկարիչ
 Wilhelm Brasse Վիքիպահեստում

Վիլհելմ Բրասե (լեհ.՝ Wilhelm Brasse, դեկտեմբերի 3, 1917(1917-12-03)[1][2], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն[2] - հոկտեմբերի 23, 2012(2012-10-23)[1][3], Ժիվեց, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, որ 1940 թվականին ուղարկվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։ Նա ճանաչման է արժանացել ղեկավարության հանձնարարությամբ կալանավորներին լուսանկարելու շնորհիվ։ Նրա կյանքն ու գործը ներկայացված է «Դիմանկարիչը» («Portrecista») ֆիլմում, որը ցուցադրվել է լեհական TVP1 ալիքով 2006 թվականի հունվարի 1-ին[4]։

Վիլհելմ Բրասեի հայրը եղել է ավստրիացի, մայրը՝ լեհ։ Նա սովորել է լուսանկարել Կատովիցեում՝ իր ազգականուհու արվեստանոցում[5]։ Վերմախտի՝ Լեհաստանի ներխուժելուց և Վիլհելմի հայրենի քաղաքի՝ Ժիվեցի (տեղակայված է Լեհաստանի հարավում) օկուպացումից հետո Բրասեին հարցաքննել է ՍՍ սպան։ Վիլհելմը հրաժարվել է Հիտլերին հավարատմության երդում տալ և ուղարկվել է բանտ երեք ամսով։ Բանտից դուրս գալուց հետո Բրասեն փորձել է խուսափել ֆոլկսլիստում ընդգրկվելուց և գերմանական բանակ զորակոչվելուց՝ փախչելով Հունգարիա, որպեսզի միանա Ֆրանսիայում գտնվող լեհական զորքերին։ Լեհ-հունգարական սահմանին Վիլհելմն ու մի քանի այլ երիտասարդներ ձերբակալվել են ու ուղարկվել Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար. այնտեղ Բրասեն ստացել է 3444 ճամբարային համարը[6]։ Քանի որ Վիլհելմ Բրասն աշխատել էր որպես լուսանկարիչ Սիլեզիայում[6], ճամբարի ղեկավարությունը նրան հանձնարարել է լուսանկարել կալանավորներին, նրանց կատարած աշխատանքը, ինչպես նաև կալանավորների վրա կատարվող բժշկական փորձարկումները[7]։ Բրասեն ենթադրել է, որ ինքն արել է 40-50 հազար անհատական լուսանկարներ 1940-1945 թվականներին՝ նախքան կտեղափոխվեր Էբենզե (Մաուտհաուզենի մասնաճյուղ), որն ազատագրվել է 1945 թվականի մայիսին[8][9][10][11]։

Վիլհելմ Բրասեի լուսանկարների մեծ մասը չի պահպանվել, սակայն դրանցից մի քանի հարյուրը ցուցադրվում են Աուշվից-Բիրկենաու թանգարանում և Յադ Վաշեմում[10]։ Նրա լուսանկարները, մասնավորապես կալանավոր Չեսլավա Կվոկայի նկարը, ոգեշնչման աղբյուր են ծառայել Painting Czesława Kwoka գրքի ստեղծման համար, որն արժանացել է «LIFE Award» մրցանակի[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Բրասեն ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 3-ին։ Նրա հայրը եղել է ավստրիացի գաղութարարների սերունդներից, կռվել է լեհական բանակում Խորհրդա-լեհական պատերազմի ժամանակ[5][6][7]։ Արվեստանոցում, որտեղ աշխատել է Բրասեն, նկատել են նրա տաղանդն ու ունակությունը՝ հաճախորդներին օգնելու մոռանալ լարվածությունն ու չնյարդանանալ[6]։

1940 թվականի օգոստոսի 31-ին Բրասեն փակվել է նորաստեղծ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում[6]։

1941 թվականի փետրվարին Վիլհելմին ու մի շարք այլ կալանավորների կանչել են ճամբարի պարետ Ռուդոլֆ Հյոսի աշխատասենյակ, որտեղ ստուգել են նրանց լուսանկարելու ունակությունը։ Բրասեին հատկապես առանձնացրել են լաբորատորիայում աշխատանքի ունակության և ֆոտոխցիկի հետ աշխատել իմանալու, ինչպես նաև գերմաներենի իմացության պատճառով, ինչից հետո նրան հանձնարարել են զբաղվել վավերագրական նկարահանումներով «Erkennungsdienst» աշխատանքային խմբում, որում Վիլհելմից բացի ընդգրկվել է ևս չորս մարդ[6]։ Բրասեն հարցազրույցի ժամանակ ասել է, որ ամոթ է զգացել նրանց առաջ, ում լուսանկարել է, սակայն չի կարողացել ոչնչով օգնել նրանց՝ վախենալով խախտել հրամանը[13]։ Մեկուկես տարի անց Վիլհելմը հանդիպել է բժիշկ Ժոզեֆ Մենգելեին, որն անցկացնում էր բժշկական փորձարկումներ կալանավորների վրա։ Բժշկին դուր են եկել Բրասեի լուսանկարները, և նա հրամայել է լուսանկարել մի քանի երկվորյակների, ինչպես նաև բնածին արատներ ունեցող կալանավորների, որոնց վրա փորձեր է կատարել ինքը[6]։ Մասնավորապես նա ստիպված է եղել լուսանկարել կալանավորների սպանությունը Ցիկլոն B գազով[13]։ Կալանավորներից բացի լուսանկարվելու գնացել են նաև ճամբարի վարչակազմի աշխատակիցներ[14][15]։ Դրա շնորհիվ Բրասեն ստացել է ծխախոտ և ուտելիք[16]։ Վիսլա-Օդերյան գործողության արդյունքում խորհրդային զորքերի՝ Լեհաստան ներխուժելուց հետո Վիլհելմին հազարավոր այլ կալանավորների հետ քշել են Էբենզե համակենտրոնացման ճամբար, որտեղ նրանց 1945 թվականի մայիսի սկզբին ազատագրել են ամերիկյան զորքերը[6]։

Վերադառնալով Ժիվեց՝ Վիլհելմը փորձել է վերսկսել լուսանկարչությամբ զբաղվելը, սակայն հիշողություններն ու տեսած պատկերները շարունակել են հետապնդել նրան լուսանկարման ժամանակ. «Ամեն անգամ, երբ ես նայում էի դիտանով, այնտեղ հայտնվում էին հրեա աղջիկներ»[13][17]։ Արդյունքում նա թողել է լուսանկարչությունն ու սկսել զբաղվել երշիկի թաղանթի բիզնեսով[6]։

Բրասեն այցելել է Աուշվից-Բիրկենաու թանգարան, որպեսզի իր հուշերը պատմի այցելուներին, ու թեև նրա մոտ եղել է նախապատերազմյան փոքրիկ Kodak ֆոտոխցիկ[6], նա ոչ մի լուսանկար չի արել[6][18]։

Վիլհելմ Բրասեն ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա ու հինգ թոռ։ Նա իր կնոջ հետ ապրել է Ժիվեցում մինչև իր մահը 94 տարեկան հասակում[5][6]։ Բրասեի մահվան մասին հայտարարել է Աուշվից-Բիրկենաու թանգարանի պատմաբանը[19]։

Օսվենցիմում արված լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսլավա Կվոկա

Բժիշկ Մենգելեն պնդել է, որ Վիլհելմը յուրաքանչյուր կալանավորի նկարիչ երեք անգամ՝ դեմուղիղ, կիսադիմի և երեք քառորդ[6]։ Լուսանկարման համար առանձնացվել է սենյակ, որտեղ եղել է շարժվող հենահարթակի վրա տեղադրված աթոռ։ Լուսանկարիչը կարող էր շրջել աթոռը՝ լուսանկարվողին չստիպելով վեր կենալ[20]։ Առաջին 35 000 կալանավորները լուսանկարվել են իրար հետևից, սակայն դրանից հետո հրեաներին այլևս չեն ուղարկել Վիլհելմի մոտ, որովհետև նրանք միանգամից ուղարկվել են գազի խցիկ[21]։

Երբ նահանջելուց առաջ ճամբարի ղեկավարությունը լուսանկարիչներին հրամայել է ոչնչացնել լուսանկարները, վերջիններս իրենց աշխատանքները նետել են կրակը, սակայն հազիվ էր ղեկավարությունը դուրս եկել շենքից, Բրասեն ջուր է լցրել նկարների վրա ու փրկել դրանց մի մասը[6][8][10][13][22]։

Նմանատիպ լուսանկարներ, ներառյալ նաև Բրասեի հեղինակածները, հասանելի են Հոլոքոստի թանգարանում և նրա կայքում[23][24]։

Վիլհելմին ու նրա լուսանկարներին նվիրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աուշվից։ Նացիստները և «Վերջնական լուծումը» (անգլ.՝ Auschwitz: The Nazis and 'The Final Solution', Բի-բի-սի, 2005), «Surprising Beginnings» և «Orders & Initiatives» (1 և 2 սերիաներ)[25],
  • Դիմանկարիչը (Portrecista, TVP1, Լեհաստան, 2005)[26]։ 52 րոպեանոց լեհական ֆիլմ, որի ռեժիսորն է Աննա Իրեկ Դոբրովոլսկին, պրոդյուսերը՝ Աննա Դոբրովոլսկայան։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի հունվարի 1-ին, կինոէկրանին ցուցադրվել է 2007 թվականի մարտի 19-ին Արևմտյան Լոնդոնի սինագոգում[27]։ Ֆիլմում Բրասեն պատմում է այն մասին, թե ինպես է ինքը հայտնվել ճամբարում, ինչպես նաև այնտեղ իր կատարած աշխատանքի և մի քանի լուսանկարների մասին[10]։
  • Կալանավոր երեխաների լուսանկարները, որ արվել են Վիլհելմի կողմից և ցուցադրվում են Աուշվից-Բիրկենաու թանգարանում, մասնավորապես Չեսլավա Կվոկայի լուսանկարը, ոգեշնչել են բանաստեղծուհի Թերեզա Էդվարդսին և նկարչուհի Լորի Շրայներին ստեղծելու «Նկարելով Չեսլավա Կվոկային» («Painting Czesława Kwoka») գիրքը[28]։ Համաձայն այն ցուցահանդեսի կատալոգի, որին մասնակցել են Բրասեի ու Շրայների աշխատանքները, նպատակը եղել է հավերժացնել Հոլոքոստի զոհ դարձած, ինչպես նաև պատերազմում սպանված երեխաների հիշատակը[28][29]։ 2007 թվականին գիրքն արժանացել է «Tacenda Literary Award» մրցանակի որպես լավագույն համատեղ աշխատանք[12][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Auschwitz Prisoners Database
  3. 3,0 3,1 3,2 Auschwitz-Fotograf Wilhelm Brasse ist tot
  4. «W cyklu Widzieć i wiedzieć – Portrecista w reżyserii Irka Dobrowolskiego». Polecamy w TVP1 (program feature article) (Polish). TVP1, Poland. 2006 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից (Web) 2006 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 Polish Press Agency PAP (2012 թ․ հոկտեմբերի 23). «Zmarł Wilhelm Brasse, były więzień Auschwitz, fotograf (Died Wilhelm Brasse, prisoner of Auschwitz)». Wiadomości > Depesze. Gazeta.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 Fergal Keane (2007 թ․ ապրիլի 7). «Returning to Auschwitz: Photographs from Hell». Mail on Sunday. Daily Mail (Evening Standard & Metro Media Group). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  7. 7,0 7,1 «The Portraitist (Portrecista)» (PDF). New Polish Films 2006–2007. Polish Film Institute. էջ 61. Արխիվացված է օրիգինալից (Web (catalogue entry)) 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 Janina Struk (2005 թ․ հունվարի 20). « I will never forget these scenes' ». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  9. Janina Struk (2003). Photographing the Holocaust: Interpretations of the Evidence. New York and London: I.B.Tauris, 2004. ISBN 978-1-86064-546-4. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին. (Google Books provides hyperlinked «Preview».)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Ryan Lucas (Associated Press Writer) (2008 թ․ հուլիսի 8). «Auschwitz Photographer, Wilhelm Brasse, Still Images». imaginginfo.com. Cygnus Business Media. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  11. Marc Shoffman (2007 թ․ մարտի 15). «The Auschwitz Photographer». TotallyJewish.com. Jewish News Online. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  12. 12,0 12,1 «Awards». BleakHouse Publishing. 2007. Արխիվացված է օրիգինալից (Web) 2008 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին. «Best Collaboration, 2007: Painting Czeslawa Kwoka, by Theresa Edwards (verse), [Lori] Schreiner (art), photographs by Wilhelm Brasse (Admit2).»
  13. 13,0 13,1 13,2 13,3 Zeitzeugen: Auschwitz-Fotograf Wilhelm Brasse ist tot
  14. The photographer at Auschwitz: Man forced to take chilling images of inmates and their Nazi guards was haunted until his death at 94
  15. Wilhelm Brasse: A photographer in Auschwitz
  16. Wilhelm Brasse, il fotografo del lager
  17. «The Portraitist». interkulturforum.org. rekontrplan.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  18. Struk (2004). Photographing the Holocaust. I.B.Tauris. էջ 119. ISBN 978-1-86064-546-4.
  19. Leszkowicz, Dagmara (2012 թ․ հոկտեմբերի 24). «Auschwitz photographer Wilhelm Brasse dies at 95». Reuters. Warsaw. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  20. Papi, 2011
  21. Wilhelm Brasse Dies at 94; Documented Nazis’ Victims
  22. Janina Struk (2003). Photographing the Holocaust: Interpretations of the Evidence. New York and London: I.B.Tauris, 2004. ISBN 978-1-86064-546-4. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին. (Google Books) provides hyperlinked «Preview».
  23. «Photo Mural Displaying Mug Shots of Prisoners Interned in Auschwitz... Photograph #N02440» (Web). Photo Archives. USHMM. 1993–1995. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  24. «Mugshot of a Female Auschwitz Prisoner Lena Lakony (no. 34800). Photograph #66649» (Web). Photo Archives. USHMM (USHMM). 1941. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. «Mugshot of a female Auschwitz prisoner Lena Lakony (no. 34800). Date: 1941. Locale: Auschwitz, [Upper Silesia] Poland; Birkenau; Auschwitz III; Monowitz; Auschwitz II. Photographer: Wilhelm Brasse. Credit: USHMM, courtesy of Esther Lurie. Copyright: USHMM.»(չաշխատող հղում)
  25. «Production Credits: Wilhelm Brasse (for the BBC)» (Web). Community Television of Southern California (KCET), (BBC and PBS). 2004–2005. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  26. Stanley, Alessandra. «The Portraitist (2005)». Allmovie. movies.nytimes.com (The New York Times Company and All Media Guide). Արխիվացված է օրիգինալից (Web) 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  27. «The Portraitist: New Screening» (Web). The Spiro Ark. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  28. 28,0 28,1 «Words & Images: A Collaboration» (PDF). Windham Art Gallery (Brattleboro, Vermont). 2007 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  29. Jon Potter (Reformer staff) (2007 թ․ հունիսի 14). «Thinking Outside the Book: Words and Images Combine in Exciting New Ways at WAG». nl.newsbank.com (MediaNews Group). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  30. Theresa Edwards and Lori Schreiner. «Painting Czesława Kwoka». AdmitTwo (a2). 19 (September 2007). Արխիվացված է օրիգինալից (Web) 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Բրասե» հոդվածին։