Վիլհելմ Բուշ (հոգևորական)
Վիլհելմ Բուշ | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1897 |
Ծննդավայր | Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հունիսի 20, 1966 (69 տարեկան) |
Մահվան վայր | Լյուբեկ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Էսսեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան |
Մասնագիտություն | գրող, աստվածաբան և Դիմադրության մարտիկ |
Վիլհելմ Բուշ (գերմ.՝ Wilhelm Busch, մարտի 27, 1897, Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունիսի 20, 1966, Լյուբեկ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ավետարանական քահանա, քարոզիչ և բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ Բուշը ծնվել է քահանա Վիլհելմ Բուշի ընտանիքում։ Նրա մայրը Իոհաննա Բուշը (ծնունդով Կուլենից) եղել է շվաբյան պիետիստների ընտանիքից։ Սակայն երիտասարդ տարիներին Վիլհելմը չէր հետաքրքրվում կրոնով, միայն հասունության ատեստատ ստանալուց հետո կրտսեր սպայի կոչումով զորակոչվում է գերմանական բանակ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո Բուշը Տյուբինգենում ուսումնասիրում է ավետարանական աստվածաբանություն, այնուհետև ծառայում է որպես Բիլեֆելդի եկեղեցական ծխի փոխարինող։ Այստեղ նա ծանոթանում է իր ապագա կնոջ` Էմիլի Մյուլլերի հետ, որի հետ ամուսնանում է Զիգբուրգում։ Փոխանորդությունից հետո Վիլհելմ Բուշը Բիլեֆելդում աշխատում է, որպես քարոզիչի օգնական, իսկ 1924 թվականից որպես քահանա ածխահատների ավան Ռուրում։ 1929 թվականից մինչև 1962 թիվը նա ծառայություն է կատարում Էսսենում, որպես երիտասարդ քահանա։ 1936-1950- ական թվականներին եղել է Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի էսսենյան խորհրդի նախագահ։ Նացիստների իշխանության ժամանակ Բուշը որպես Խոստովանական եկեղեցու անդամ, բազմիցս ենթարկվել է բանտարկության։ Պատերազմից հետո լինելով Կոնրադ Ադենաուերի քաղաքական ընդդիմախոսը, աջակցում էր Հայներմանի Համագերմանական ժողովրդական կուսակցությանը, այնուհետև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Պատերազմից հետո Բուշը քարոզչական նպատակներով եղել է բազմաթիվ վայրերում։ 1962 թվականին քահանան անցնում է թոշակի, սակայն չի դադարեցնում իր ակտիվ միսիոներական գործունեությունը։ Ռյուգեն կղզու վրա գտնվող Զասսնիցում ընթացող ավետարանչական հավաքներից մեկից հետո Բուշի վիճակն անսպասելի վատանում է։ Նա մի քանի օր հետո մահանում է Լյուբեկի հիվանդանոցում։ Վիլհելմ Բուշը հուղարկավորվում է 1966 թվականի հունիսի 24-ին Էսսենի արևելյան գերեզմանատանը։ Թաղմանը հավաքվել էին մի քանի հազար մարդ։ Մահախոսականով հանդես եկավ Գուստավ Հայնեմանը (հետագայում ԳՖՀ-ի նախագահ), որն ասել է, «այնտեղ, որտեղ եղել է նա, մշտապես ինչ որ բան պատահում էր։ Բայց ամենագլխավորը նրանում այն էր, որ նա հավատ էր ներշնչում իր Աստծո առաքյալի նախապաշարմունքների նկատմամբ»։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jesus unser Schicksal. Vorträge nach Tonbändern.- Иисус — наша судьба. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag, 2003. ISBN 3-7615-5300-5 u.a. — Сборник проповедей Вильгельма Буша. К настоящему времени вышло уже 42-ое издание. Существуют издания на русском, украинском, грузинском, армянском и других языках[1]. Суммарный тираж уже после 30-го издания в 1990 году превысил 1 миллион экземпляров. Русский текст, доступный в формате PDF на сайте издательства Archived 2017-05-16 at the Wayback Machine..
- Plaudereien in meinem Studierzimmer. Bielefeld: CLV, 10. Aufl. 2005, ISBN 3-89397-969-7 (PDF-Datei Archived 2009-09-04 at the Wayback Machine.)
- Jesus — unsere Chance. Bielefeld: CLV, 2000. ISBN 3-89397-770-8 (PDF-Datei Archived 2009-09-04 at the Wayback Machine.)
- Jesus unsere einzige Hoffnung, Jesus unser Friede, Jesus unser König — Приди домой. Sammelband. Asslar: Verlag Gerth Medien|Klaus Gerth], 1997. ISBN 3-89437-520-5 Русский текст, доступный в формате PDF на сайте издательства Archived 2017-05-16 at the Wayback Machine.
- 365 mal ER. Tägliche Andachten. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-4158-9
- Der Herr ist mein Licht und mein Heil. Tägliche Andachten. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-4886-9
- In der Seelsorge Gottes. Angefochtene Gottesknechte. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-3542-2 (PDF-Datei Archived 2016-04-17 at the Wayback Machine.)
- Von Bethlehem bis Rom. Predigten zu den Festtagen im Kirchenjahr. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-3568-6 (PDF-Datei Archived 2007-11-14 at the Wayback Machine.)
- Gegenstände der Passion. Anschauungs-Unterricht über das Leiden Jesus. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-1087-X
- Spuren zum Kreuz. Christus im Alten Testament. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag, 10. Aufl. 2006. ISBN 3-7615-1086-1. (PDF-Datei Archived 2016-03-04 at the Wayback Machine.)
- Die Suchaktion Gottes. Kurzgeschichten der Bibel. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-3555-4 (PDF-Datei Archived 2016-03-04 at the Wayback Machine.)
- Freiheit aus dem Evangelium. Meine Erlebnisse mit der Geheimen Staatspolizei. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-3556-2 (PDF-Datei Archived 2016-03-04 at the Wayback Machine.)
- Was bremst denn da? Aufsätze für ein unverkrampftes Christsein. Neukirchen-Vluyn: Aussaat Verlag. ISBN 3-7615-3553-8
- Jesus predigen. Neukirchen-Vluyn: Aussaat-Verl., 2. Aufl. 2002. ISBN 3-7615-3552-X (PDF-Datei Archived 2016-03-04 at the Wayback Machine.)
- Es geht am Kreuz um unsere Not. Predigten aus dem Jahre 1944. Neukirchen-Vluyn: Schriftenmissions-Verlag. (PDF-Datei Archived 2016-03-04 at the Wayback Machine.)
- Die belebte Straße. Entscheidende Begegnungen mit Jesus CLV/Aussaat-Verlag (PDF-Datei Archived 2016-03-04 at the Wayback Machine.)
- Pastor Wilhelm Busch erzählt — Auswahlband. Stuttgart: Quell Verlag, 10. Aufl. 1972
- Kleine Erzählungen. Stuttgart: Quell Verlag, 1. Aufl. 1949
- Das Geheimnis des Kreuzes. Gladbeck: Schriftenmissions-Verlag, 2. Aufl. 1956
- Gottes Auserwählte. Aus den letzten Ansprachen Pfarrer Buschs insbesondere beim Pfingstmissionsfest 1966 in Bad Liebenzell. Bad Liebenzell: Verlag der Liebenzeller Mission, 1967
- Wunderbar sind deine Werke. Vier Ansprachen über Texte aus den Psalmen. Asslar: Verlag Schulte + Gerth, 1985. ISBN 3-87739-633-X und weitere Bände in der «Reihe 38»