Վիլհելմսհյոհե լեռնային այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Վիլհելմսխյոհե լեռնային այգի
Bergpark Wilhelmshöhe*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

WasserspieleKasselNachts kasselgalerie de.jpg
Վիլհելմսխյոհե լեռնային այգի
Երկիր Գերմանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2013  (37 նստաշրջան)
Համար 1413
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Վիլհելմսխյոհե լեռնային այգի (գերմ.՝ Bergpark Wilhelmshöhe), լանդշաֆտային այգի Գերմանիայի Կասել քաղաքում։ Այգու տարածքը 2,4 քառակուսի կիլոմետր է։ Եվրոպայի խոշորագույն լեռնային այգին է և երկրորդ ամենամեծ զբոսայգին՝ լեռան լանջին։ Բերգպարկի կամ «լեռնային պարկի» կառուցումը սկսվել է 1696 թվականին՝ Հեսսեն նահանգի Կասել քաղաքում։ Կառուցումը տևել է մոտ 150 տարի։ Այգին այսօր բաց է հանրության համար։ 2013 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսսենի հյուսիսում գտնվող Վիլհելմսխյոհե լեռնային այգին տեղակայված է քաղաքի կենտրոնի արևմուտքում, Հաբիխտսվալդ լեռնաշղթայի տարածքում։ Հայտնի է նաև Կասսել-Վիլհելմսխյոհե (Kassel-Wilhelmshöhe) կայարանով՝ Հաննովեր-Վյուրցբուրգ (Hanover–Würzburg ) արագընթաց երկաթուղային գծում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասելի համայնապատկերը բարձրունքից

Այգին սկզբնապես կառուցվել է բարոկկո ոճով և ֆրանսիական կանոնավոր այգու պես։ Ջրային ջրվեժները զառիթափով հոսում էին դեպի Վիլհելմսխյոհե պալատ։ Հետագայում այգին վերակազմավորվել է որպես Անգլիական բնապատկերային այգի: 1143 թվականին Մայնցի Canons Regular համայնքի քահանաները հիմնադրեցին Weißenstein վանքը, ներկայիս Վիլհելմսխյոհե պալատի կողքին։ Վանքը լուծարվեց բողոքական ռեֆորմացիաների ժամանակ։ Ֆիլիպ I Հեսսեն (Philip I of Hesse) մնացած շենքերը օգտագործեց որպես որսորդական տնակ, որը լիովին վերակառուցեց նրա ժառանգորդ Մորից Հեսսեն-Կասսելը (Maurice of Hesse-Kassel), 1606-1610 թվականներին։

Մեծ շատրվան

1866-1918[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 1918-ին Գերմանիայի բանակի բարձրագույն հրամանատար Օբերտե Հերեսլեյթունի անդամները

1870 թվականին Սեդանի ճակատամարտից հետո, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը, որպես բանտարկյալ ուղարկվել էր Վիլհելմսխյոհե պալատ (նախքան Մեծ Բրիտանիա աքսորվելը)։ 1899 թվականից Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ը, ով գնում էր դպրոց Կասելում, ընտրեց պալատը որպես ամառային նստավայր։ Նա հաջորդ քսան տարիների ընթացքում ամրոցը և այգին դարձրեց եվրոպական քաղաքականության կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմը ավարտած Կոմպիենի զինադադարից հետո, գերմանական զորքերի դուրս բերումը և զորացրումը սկսվել է 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի փետրվարը։ Այն կազմակերպվել և ղեկավարվել է Պաուլ ֆոն Հինդենբուրգի գլխավորությամբ։

20 և 21-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմսխյոհե պալատ

Վիլհելմսխյոհե պալատը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասվել է ռազմավարական ռմբակոծություններիցից։ 1968–1974 թվականներին այն վերակառուցվել է որպես արվեստի թանգարան։ Պարունակում է պաստառների հավաքածու, հունա-հռոմեական հավաքածու և հին վարպետների նկարների պատկերասրահ[1]։ Հավաքածուն ընդգրկում է 16 և 17-րդ դարերի գերմանացի, իտալացի, ֆրանսիացի և իսպանացի նկարիչների գլուխգործոցներ։ Այն ընդգրկում է Ռեմբրանդ վան Ռեյնի երկրորդ ամենամեծ հավաքածուն Գերմանիայում։ Նրանց թվում են Ռեմբրանդի հայտնի «Saskia» և Ֆրանս Հալսի «The Man with the Slouch Hat» կտավները։

1972 թվականին Արևմտյան Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Վիլի Բրանդտը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Վիլի Շտոֆը հանդիպեցին Վիլհելմսխյոհե պալատում՝ երկու գերմանական պետությունների միջև բանակցությունների համար։ 20-րդ դարում այգում ընդլայնումներ չեն իրականացվել: Հերկուլեսի (Hercules) հուշարձանի և կասկադի վերակառուցման լայնածավալ աշխատանքները շարունակվում են առ այսօր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին ընդգրկում է մոտ 2,4 քառակուսի կիլոմետր տարածություն, որը ձգվում է մինչև Կարլսբերգի լեռը։ Լեռան գագաթին Հերակլես հուշարձանն է 526,2 մետր բարձրության վրա։

Հերկուլես[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասելյան Հերկուլեսը (Kassel Hercules) պղնձե հուշարձան է, որը պատկերում է հին հունական Աստված Հերակլեսին (Grärkälts, German Herkules)։ Դա 3-րդ դարի Ֆարնեզեյան Հերկուլես (Farnese Hercules) արձանի կրկնօրինակն է (հեղինակ՝ Գլիկոն)։ Կասելյան արձանի հեղինակը Ջովաննի Ֆրանչեսկո Գուրնյերոն է։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմսխյոհե լեռնային այգին կառավարվում է Հեսսեի նահանգի կողմից։ Այն 2009 թվականին ներառվել է «Եվրոպական Այգի Ժառանգության ցանց»-ին (European Garden Heritage Network)։ 2013 թվականի հունիսի 23-ին Պնոմպենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանդիպման ընթացքում Վիլհելմսխյոհե լեռնային այգին հայտարարվել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ[2]։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստաբան Գեորգ Դեհիոն (1850-1932) բնութագրել է այգին այսպես՝ «հավանաբար լանդշաֆտի և ճարտարապետության ամենախոշոր համադրությունը, որ հանդգնել է Բարոկկոն» («vielleicht das Grandioseste, was irgendwo der Barock in Verbindung von Architektur und Landschaft gewagt hat.»)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Museum Palace Wilhelmshöhe". Museumslandschaft Hessen Kassel (MHK). Retrieved 9 July 2013.
  2. "Sites in Germany and Italy bring to 19 the number of sites inscribed on the World Heritage List this year". UNESCO World Heritage Organization. 2013-06-23. Retrieved 9 July 2013.
  3. Schuhmann Rainer (2004-04-08)։ «Die unendliche Baugeschichte des Kasseler Herkules»։ HR-Online (German)։ Hessischer Rundfunk։ Վերցված է 2009-03-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]