Վիլկեր Անխել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլկեր Անխել
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1993(1993-03-18)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Valera, Trujillo, Վենեսուելա
Հասակ 190 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ախմատ
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Վենեսուելա Տրուխիլյանոս 13 (0)
2011-2016 Վենեսուելա Դեպորտիվո Տաչիրա 148 (18)
2016— Ռուսաստան Ախմատ 48 (4)
Ազգային հավաքական
2011-2013 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 20) 4 (0)
2014— Վենեսուելա Վենեսուելա 18 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 14 նոյեմբերի, 2017

Վիլկեր Խոսե Անխել Ռոմերո (իսպ.՝ Wilker José Ángel Romero, մարտի 18, 1993(1993-03-18)[1][2][3], Valera, Trujillo, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, «Ախմատ» ակումբի և Վենեսուելայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլկերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Տրիխիլյանոս» ակումբում։ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին «Կարաբոբոյի» դեմ խաղում նշել է նորամուտը վենեսուելական Պրիմերայում[4]։ Մեկնարկային մրցաշրջանում Վիլկերն ակումբին օգնել է նվաճել Վենեսուելայի գավաթը։ 2011 թվականի սկզբին Անխելը տեղափոխվել է «Դեպորտիվո Տաչիրա»։ Մարտի 5-ին «Կորոնիի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմում[5]։ Նույն խաղում Վիլկերը խփել է իր առաջին գոլը «Դեպորտիվո Տաչիրայի» կազմում։ Նոր ակումբի հետ Անխելը երկու անգամ հաղթել է առաջնությունում։ 2016 թվականի ապրիլի 6-ին Էկվադորի «Էմելեկի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղում դարձել է գոլի հեղինակ[6]։

2016 թվականի ամռանը Վիլկերը տեղափոխվել է է Գրոզնիի «Թերեք»[7]։ Օգոստոսի 14-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը ՌՖՊԼ-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդոլֆոյին[8]։ Օգոստոսի 28-ին «Ռոստովի» դեմ խաղում Անխելն իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[9]։ 2017 թվականի հունվարին Անխելը Գրոզնիի ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է ևս երկու տարով՝ մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը[10]։

Անխելը «Ախմատի» երկրպագուների կողմից ճանաչվել է Գրոզնիի թիմի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Անխելը Պերուում մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա եղել է պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս չի եկել։ 2013 թվականին Վիլկերն Արգենտինայում երկրորդ անգամ մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Ուրուգվայի[12], Էկվադորի[13], Պերուի[14] և Բրազիլիայի[15] հավաքականների դեմ խաղերին։

2014 թվականի նոյեմբերի 19-ին Բոլիվիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Վիլկերը կատարել է իր նորամուտը Վենեսուելայի հավաքականում[16]։ Նույն խաղում նա խփել է իր առաջին գոլը Վենեսուելայի հավաքականի կազմում։

2015 թվականին Վիլկերն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը Չիլիում։ Մրցաշարում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2016 թվականին Անխելը երկրորդ անգամ է մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանն ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Ճամայկայի[17], Ուրուգվայի[18], Մեքսիկայի[19] և Արգենտինայի[20] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Վենեսուելայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 19 նոյեմբերի, 2014 Էռնանդո Սիլես, Լա Պաս, Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիա 0:1 3:2 Ընկերական խաղ
2. 3 փետրվարի 2016 Ագուստին Տովար, Բարինաս, Վենեսուելա Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1:0 1:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Վենեսուելա «Տրուխիլյանոս»

  • Վենեսուելայի գավաթակիր – 2010

Վենեսուելա «Դեպորտիվո Տաչիրա»

  • 1st Վենեսուելայի չեմպիոն – 2010/11
  • 1st Վենեսուելայի չեմպիոն – 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Карабобо VS. Трухильянос 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 12.
  5. «Карони VS. Депортиво Тачира 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 5.
  6. «Депортиво Тачира VS. Эмелек 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 6.
  7. «Анхель Вилькер подписал контракт с «Тереком»» (ռուսերեն). fc-terek.ru. 2016 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  8. «Терек VS. Локомотив Москва 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14.
  9. «Терек VS. Ростов 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 28.
  10. «Анхель продлил контракт с «Тереком» до 2021 года» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 28.
  11. «Вилькер Анхель — лучший игрок сезона в «Тереке»» (ռուսերեն).
  12. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 18.
  13. «Էկվադոր (մինչև 20 лет) VS. Վենեսուելա (մինչև 20 лет) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 13.
  14. «Պերու (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 15.
  15. «Բրազիլիա (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17.
  16. «Բոլիվիա VS. Վենեսուելա 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 19.
  17. «Ճամայկա VS. Վենեսուելա 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  18. «Ուրուգվայ VS. Վենեսուելա 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 10.
  19. «Մեքսիկա VS. Վենեսուելա 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.
  20. «ԱրգենտինաVS. Վենեսուելա 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]