Վիլլի Մյունցենբերգ
Վիլլի Մյունցենբերգ գերմ.՝ Willi Münzenberg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 14, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Էրֆուրտ[4] |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1940[4] (51 տարեկան) կամ հունիսի 22, 1940[5] (50 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Marcellin |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, քաղաքական գործիչ, հրատարակիչ և հրապարակախոս |
Զբաղեցրած պաշտոններ | Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Young Socialists Switzerland? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Վիլլի Մյունցենբերգ (օգոստոսի 14, 1889[1][2][3][…], Էրֆուրտ[4] - հոկտեմբերի 21, 1940[4] կամ հունիսի 22, 1940[5], Saint-Marcellin), գերմանացի կոմունիստ, հրատարակիչ, կոմերիտական ակտիվիստ և Միջազգային աշխատանքային օգնություն կազմակերպության հիմնադիր: Վալտեր Լակերը նրան բնութագրել է որպես «փայլուն մշակութային իմպրեսարիո»[6]։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլլի Մյունցենբերգ ծնվել է պանդոկապետի ընտանիքում, պատանեկության տարիներին անդամագրվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1914 թվականին նա միացավ կուսակցության արմատական փոքրամասնությանը, որը դեմ էր պատերազմին և ձևավորեց Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատակ կուսակցություն (USPD): 1915 թվականի ապրիլին Բեռնի միջազգային սոցիալիստական երիտասարդական կոնֆերանսում ընտրվել է Միջազգային երիտասարդության քարտուղարության գլխավոր քարտուղար։ Պատերազմի տարիներին Շվեյցարիայում հաճախ է հանդիպել Լենինի հետ։
1920 թվականի սկզբին նա կազմակերպեց Աշխատողների օգնության միջազգային հիմնադրամը (Межрабпом), որը պաշտոնապես գումար էր հավաքում Վոլգայի շրջանի սովահար մարդկանց օգնելու համար, նաև իրականացնում էր լայնածավալ առևտրային գործունեություն: Մեժրաբպոմ-ն ուներ իր սեփական կինոստուդիաները, այդ թվում՝ խորհրդային ամենամեծ կինոստուդիան՝ «Межрабпо́м-Русь», և տասնյակ ամսագրեր ու թերթեր ամբողջ աշխարհում: Münzenberg Trust-ը լավ շահույթ ապահովեց: Մյունցենբերգին անվանում էին «կարմիր միլիոնատեր», և նշվում էր, որ նա սովոր է ոճային կյանքով ապրելու[7]։
1924 թվականին Մյունցենբերգն ընտրվել է Ռայխստագի անդամ Գերմանիայի կոմունիստական կուսակցությունից։ 1927 թվականին Մյունցենբերգը դարձել է Բրյուսելի հակաիմպերիալիստական լիգայի հիմնադիրներից մեկը։
1933 թվականին Հիտլերի իշխանության գալուց հետո Մյունցենբերգը Բաբետա Գրոսի հետ գաղթեց Ֆրանսիա։ Այստեղ նա հրատարակեց «Շագանակագույն գիրք՝ Հիտլերի տեռորի և ռայխստագի հրկիզման մասին», որը թարգմանվեց ավելի քան 20 լեզուներով և դարձավ հակաֆաշիստական քարոզչության կարևոր տարր։ Համարվում է մեծագույն քարոզչական հաջողություններից մեկը Կոմինտերնի ողջ պատմության մեջ[8][9]։
Ֆրանսիայում Մյունցենբերգը կազմակերպեց Գերմանական ֆաշիզմի զոհերի օգնության համաշխարհային միությունը և 1935 թվականին Փարիզում անցկացրեց մշակութային գործիչների միջազգային հակաֆաշիստական կոնգրես:
1936 թվականին աջակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու միջազգային բրիգադների կազմակերպմանը։ Նույն թվականին նա քննադատել է ստալինիզմը, և այդ պատճառով 1937 թվականին Մյունցենբերգը հեռացվել է Գերմանիայի կոմկուսի Կենտրոնական կոմիտեից Վալտեր Ուլբրիխտի պահանջով։
1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը։ Վիլլի Մյունցենբերգը կտրուկ դեմ է արտահայտվել դրան։ «Ստալին, դու դավաճան ես», - համարձակ գրել է նա։ Այնուհետև նա երկար հոդված է հրապարակել հականացիստական Zukunft ամսագրում և 1939 թվականին հեռացվել կուսակցությունից։
1939-1940 թվականներին աշխատել է ֆրանսիական ռադիոյում՝ հեռարձակումներ կազմակերպելով դեպի Գերմանիա։
1940 թվականի հունիսին նա փախել է Փարիզից՝ փրկվելով առաջխաղացող գերմանացիներից։ Նա ձերբակալվել է Դալադիեի կառավարության կողմից և ուղարկվել ճամբար (Camp militaire de Chambaran), որտեղից փախել է, հավանաբար ՆԿՎԴ-ի գործակալների օգնությամբ։
1940 թվականի հոկտեմբերի 17-ին որսորդները նրան գտել են անտառում՝ խեղդամահ արված։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Մյունցենբերգը սպանվել է Գեստապոյի համար աշխատող գերմանական գործակալների կողմից, որոնք ներթափանցել էին նրա կազմակերպություն 1939 թվականին[10]:
![]() |
Նա սպանվել է 1940 թվականի ամռանը սովորական չարաբաստիկ և առեղծվածային հանգամանքներում։ Ինչպես լինում է նման դեպքերում, մարդասպաններն անհայտ են, և կան միայն անուղղակի հուշումներ, որոնք բոլորն ուղղված են նույն ուղղությամբ, ինչպես մագնիսական ասեղները՝ դեպի բևեռը - Արթուր Քեսթլեր[11]
|
![]() |
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական երիտասարդական կազմակերպությունները Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և ընթացքում, Լիբրոկոմ հրատ․, Մոսկվա, 2012:
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինգրադում կար Վիլի Մյունցենբերգի անվան դպրոց (Վիլլի Մյունցենբերգի անվան մանկական և կանանց զգեստների կարի գործարանին կից)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Red Millionaire: A Political Biography of Willi Münzenberg, Moscow’s Secret Propaganda Tsar in the West, 1917—1940, Sean McMeekin, 2004. Yale University Press. ISBN 0-300-09847-2(անգլ.)
- Double Lives: Stalin, Willi Munzenberg and the Seduction of the Intellectuals, Stephen Koch, 1994, 1995. Enigma Books. ISBN 1-929631-20-0(անգլ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christopher Andrew and Oleg Gordievsky, KGB: The Inside Story of its Foreign Operations from Lenin to Gorbachev. London: Hodder & Stoughton, 1990.
- Babette Gross, Willi Münzenberg: A Political Biography. Translated by Marian Jackson. East Lansing: Michigan State University Press, 1974.
- Arthur Koestler, The Invisible Writing. The Second Volume of an Autobiography: 1932–40. (1954) London: Vintage, 2005; pp. 250–259, 381–386.
- Leo, Gerhard, Frühzug nach Toulouse. Verlag der Nation, Berlin 1988.
- Green, John, Willi Münzenberg: Fighter against Fascism and Stalinism, Routledge, London 2019.
- Martin Mauthner, German Writers in French Exile, 1933–1940, London: Vallentine Mitchell, 2007.
- Sean McMeekin, The Red Millionaire: A Political Biography of Willi Münzenberg, Moscow's Secret Propaganda Tsar in the West, 1917–1940. New Haven, CT: Yale University Press, 2004.
- Henri Mora, Les vérités qui dérangent parcourent des chemins difficiles, 29 September 2008
- Stephen Koch, Double Lives: Stalin, Willi Munzenberg and the Seduction of the Intellectuals. New York: Free Press, 1994.
- Fredrik Petersson, "In Control of Solidarity? Willi Münzenberg, the Workers’ International Relief and League against Imperialism, 1921–1935"(չաշխատող հղում), Comintern Working Paper 8, Åbo Akademy University, 2007.
- Fritz Tobias, The Reichstag Fire. Arnold J. Pomerans, trans. New York: Putnam, 1963.
- Boris Volodarsky, The Orlov KGB File: The Most Successful Espionage Deception of All Time. New York: Enigma Books, 2009.
- "Wilhelm Munzenberg, International Secretary YPSL" Արխիվացված 2013-10-17 Wayback Machine, The Young Socialists' Magazine, vol. 12, no. 4 (April 1918), pp. 2, 15.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B. — Schutzstaffel, 1940.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118585541 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Hatherley, Owen (4 February 2021). «The Marxist Rupert Murdoch». Tribune. Արխիվացված օրիգինալից 16 February 2021-ին. Վերցված է 19 February 2021-ին.
- ↑ McMeekin, Sean, The Red Millionaire: A Political Biography of Willi Münzenberg, Moscow’s Secret Propaganda Tsar in the West, 1917—1940, New Haven, CT: Yale University Press (2004), p. 128(անգլ.)
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2022-04-02-ին. Վերցված է 2021-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Braskén, Kasper, "Hauptgefahr jetzt nicht Trotzkismus, sondern Münzenberg: East German Uses of Remembrance and the Contentious Case of Willi Münzenberg(չաշխատող հղում)", Åbo Akademi University (2011), retrieved 24 July 2011
- ↑ The God that Failed, Harper & Brothers, New York, 1949, p. 63
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Willi Münzenberg Archive marxists.org կայքում
- "Breitbart for the Left", Jacobin, 25 մարտի, 2017.
- Jacoby, Russell, "Willi the Red", The Nation, 29 հունվարի, 2004
- Koch, Stephen, "Lying for the truth: Münzenberg & the Comintern", The New Criterion, 2011
- Mora, Henri, Les vérités qui dérangent parcourent des chemins difficiles, 2011
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլի Մյունցենբերգ» հոդվածին։ |
|