Վիլլի Դեկկեր
գերմ.՝ Willy Decker | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 8, 1950[1][2] (75 տարեկան) |
| Ծննդավայր | Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[3] |
| Կրթություն | Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | ռեժիսոր, համալսարանի դասախոս, թատերական ռեժիսոր և օպերային ռեժիսոր |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 2005145 |
Վիլլի Դեկկեր (Դեկեր) (գերմ.՝ Willy Decker,սեպտեմբերի 8, 1950[1][2], Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, Գերմանիա[3]), գերմանացի օպերային ռեժիսոր և բեմադրիչ, բազմաթիվ նշանավոր օպերային ներկայացումների հեղինակ, այդ թվում՝ Տրավիատայի սենսացիոն բեմադրությունը 2005 թվականին Զալցբուրգի փառատոնում։
Ստեղծագործական կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլլի Դեկկերը կրթություն է ստացել Քյոլնի Ռեյնի երաժշտական դպրոցում՝ ջութակի դասարանում, ապա Քյոլնի համալսարանում և Քյոլնի երաժշտության բարձրագույն դպրոցում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, թատերական արվեստ, երաժշտություն և վոկալ։ Նրա վոկալի ուսուցիչը Յոզեֆ Մետերնիխն էր։ Քսաներկուամյա Դեկկերը սկսել է իր մասնագիտական գործունեությունը որպես ռեժիսորի օգնական Քյոլնի օպերայում և պարբերաբար կատարել է գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։ Միջազգային ճանաչում է ձեռք բերել 80-ականների կեսերին՝ մի քանի հաջող բեմադրությունների շնորհիվ տարբեր թատրոններում[4]։ Դեկկերին բազմիցս հրավիրել են Եվրոպայի և աշխարհի խոշորագույն օպերային թատրոններում բեմադրություններ ունենալու համար[5][6][7]։
Վիլլի Դեկկերի աշխատանքների թվում են Հանս Հենցեի «Մատնաչափիկը» օպերայի համաշխարհային պրեմիերաները (Մոնտեպուլչանո, 1980), Անտոնիո Բիբալոյի «Մակբեթը» (Օսլո, 1990), Արիբերտ Ռայմանի «Ամրոցը» (Բեռլին, 1992)։ 1997 թվականին Օպերա Գարնյեում բեմադրել է Մոցարտի «Տիտոսի ողորմածությունը»[8]։
Զալցբուրգի փառատոնում ռեժիսորը դեբյուտով հանդես եկավ 2004 թվականին՝ Կորնգոլդի «Մեռած քաղաք» օպերայի բեմադրությամբ[9], իսկ 2005 թվականին բեմադրեց «Տրավիատա»-ն՝ Աննա Նետրեբկոյի և Ռոլանդո Վիլյասոնի մասնակցությամբ, որը մեծ հաջողություն ունեցավ և բազմիցս կրկնվեց համաշխարհային օպերային բեմում, այդ թվում՝ 2013 թվականին Մետրոպոլիտեն օպերայում[10][11]։ Այս բեմադրության մասին «Կոմերսանտը» գրել է[12]։
Դեկկերի «Տրավիատան» տարածվեց անհավանական տպաքանակով՝ դառնալով պաշտամունքի առարկա և ռուս երգչուհու անդրատլանտյան փառքի համար արեց այնքան բան, որ դիվան, հավանաբար, մինչև կյանքի վերջ կմնա ռեժիսորի առջև անվճար պարտքի մեջ։ Ինչ-որ պահի ներկայացումը, որի ժողովրդականությունը տարեցտարի միայն աճում էր, շարունակեց իր կյանքը առանց իր գլխավոր հերոսուհու. հանդիսատեսը ամբողջ աշխարհում ցանկանում էր դիտել «Տրավիատան» բացառապես Դեկկերի ռեժիսուրայով, թեկուզ և առանց Աննա Նետրեբկոյի։
Երգիչներն ու քննադատները Դեկկերի ռեժիսորական ոճն անվանում են մինիմալիստական, նրա պատկերային շարքը խոսուն չէ, նույնիսկ տեսողականորեն ասկետիկ է, տարածությունը՝ օրգանական։ Կոստյումները, դեկորացիաները, մանրակերտները մտածված են մինչև մանրագույն մանրամասները և իմաստավորված։ Նրա բեմադրությունները մեթաֆորիկ են, երբեմն գրեթե ցնցող, կարող են ընթանալ «բառային տեքստի հետ հակասության մեջ, բայց երբեք՝ երաժշտականի»[13][14][15][16]։
Դեկկերը բեմադրել է Վագների «Թռչող հոլանդացին» Փարիզում (Բաստիլի օպերա, 2010) և «Տրիստան և Իզոլդա» Հոնկոնգում (2010), «Նիբելունգի մատանին» Դրեզդենի օպերայում[17] և ապա Մադրիդում (Թագավորական օպերա, 2004)[1], Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունովը» Ամստերդամում (2001)[18], Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգինը» Փարիզում (2010)[19] Բենջամին Բրիտենի «Բիլլի Բադդ» օպերան Վիեննայում (2001) և ապա Սանկտ Պետերբուրգում (Միխայլովսկի թատրոն, 2013)[20][21][22]։
2005 թվականից Վիլլի Դեկկերը, Բեռլինի Էյսլերի անվան երաժշտական թատրոնի բարձրագույն դպրոցի ռեժիսուրայի պատվավոր պրոֆեսոր, 2009 թվականից հանդիսանում է Ռուր Տրիենալե փառատոնի գեղարվեստական ղեկավարը[23]։ Դավանում է ձեն բուդդիզմ[24]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուզեպե Վերդի, «Դոն Կառլոս», Նիդերլանդական օպերա (Վիլյասոն, Լլոյդ, Ռուկրոֆթ, Ուրմանա, Կրոֆթ, դիր. Շայ), Opus Arte, 2004
- Ջուզեպե Վերդի, «Տրավիատա», Զալցբուրգի փառատոն (Նետրեբկո, Վիլյասոն, Հեմփսոն, դիր. Ռիցցի), DG Unitel, 2006
- Մոդեստ Մուսորգսկի, «Բորիս Գոդունով», Լիսեո թատրոն, Բարսելոնա (Սալմինեն, Լենգրիջ, Հալֆվարսոն, Կոչերգա, դիր. Վայգլե), TDK, 2004 Ջ. Վերդի, «Օթելլո», «Լիսեո» թատրոն, Բարսելոնա (Կուրա, Ստոյանովա, Աթանելի, դիր. Ռոս-Մարբա), Opus Arte, 2006
Ընտրյալ սկավառակագրությունը ներկայացված է ըստ «Համաշխարհային օպերայի ժամանակագրության» տվյալների[27]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cummings, David. Decker, Willy(անգլ.) // International Who's who in Music and Musicians' Directory (Classical and Light Classical). —Routledge, 2000. — № 17th edition. — P. 150. — ISBN 0-948875-53-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #134761464 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Tom Sutcliffe Frankfurt and after: from Neuenfels to Decker // Believing in Opera. — Princeton University Press, 2014. — P. 402-412. — 480 p. — ISBN 9781400864508
- ↑ «Willy Decker» (անգլերեն). medici.tv. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Willy Decker» (լեհերեն). Teatr Wielki Opera Narodowa. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Дж. Верди «Травиата»». Интермеццо. 2012 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Ю. Монтэль (2011 թ․ հոկտեմբերի 2). «Дети у власти. «Милосердие Тита» в Опере Гарнье». OperaNews.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Е. Бирюкова (2004 թ․ սեպտեմբերի 1). «Что умерло, то умерло». Известия. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Zachary Woolfe (2011 թ․ մայիսի 1). «Willy Decker Reinvents La Traviata at the Met» (անգլերեն). The New York Observer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Anthony Tommasini (2011 թ․ հունվարի 1). «Timeless Tragedy in Modern Guise» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Д. Ренанский (2012 թ․ ապրիլի 13). ««Травиата» Метрополитен-оперы». Коммерсант.ru WEEKEND. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ А Курмачёв. (2012 թ․ ապրիլի 1). «О комплексной терапии. «Севильский цирюльник» Бартлетта Шера в «Метрополитен»». OperaNews. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Потапова Н. Летние фестивальные впечатления: Зальцбург // Петербургский театральный журнал. —СПб, 2005. — В. ноябрь. Архивировано из первоисточника 25 հոկտեմբերի 2014.
- ↑ А. Мокроусов Улисс в версии дзен // Ведомости : газета. — 2014. — В. 19 июня. — № 108 (3612). Архивировано из первоисточника 31 հոկտեմբերի 2014.
- ↑ С. Элькин (2013 թ․ մայիսի 19). «Анна Нетребко: «Буду пробовать себя в новом репертуаре»». OperaNews. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Родни Милнз.; пер. К. Городецкий — по материалам журнала «Opera», февраль 2002 (2002 թ․ մայիսի 3). ««Валькирия» в Дрездене». OperaNews. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ пер. К. Городецкий — По материалам журнала «Opera» (2001 թ․ նոյեմբերի 30). ««Борис» в Амстердаме. Майкл Дэвис о новой постановке «Бориса Годунова» в Опере Нидерландов». OperaNews. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Р. Должанский. Охота на Татьяну. «Евгений Онегин» в Парижской опере // Коммерсантъ : газета. — Коммерсантъ, 2010. — В. 1 октября. — С. 14. Архивировано из первоисточника 25 հոկտեմբերի 2014.
- ↑ «Ангела должны повесить». РБК daily. 2013 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ В. Гиренко (2013 թ․ հունվարի 24). «Вилли Декер раскрыл секреты новой постановки оперы «Билли Бадд»». Искусство ТВ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ О. Кармунин (2013 թ․ հունվարի 27). ««Билли Бадд» Бенджамина Бриттена впервые поставлен в России». Известия. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Володина Э. (2009 թ․ օգոստոսի 14). «Рурская триеннале: три года и три религии». DW.de. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Дудин В. (2013 թ․ հունվարի 18). «Убить Билли?». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Willy Decker». Oper Frankfurt. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Ministerialblatt (MBl. NRW.) Ausgabe 2007 Nr. 10 vom 20.4.2007 Seite 171 bis 184» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Мугинштейн М. Л. Хроника мировой оперы. 1600 – 2000. 400 лет – 400 опер – 400 интерпретаторов. — Екатеринбург: Антеверта, 2012. — Т. 2 (1851-1900). — 616 с. — ISBN 978-5-905148-06-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- О. Кармунин — Интервью (2013 թ․ հունվարի 27). «Вилли Декер: «Быть современным — это очень поверхностная идея». Знаменитый режиссёр — о том, почему он ходит в Эрмитаж и не пользуется спецэффектами». Известия. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- «Decker, Willy» (անգլերեն). Haydn Rawstron Ltd — Страница режиссёра на сайте агентства. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.