Վիլլի Բոլի
Վիլլի Բոլի ֆր․՝ Willy Arnaud Zobo Boly | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Վիլլի-Առնաուդ Զոբո Բիոլի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | |||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 1991[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Մելուն, Ֆրանսիա | ||||||||||||||
Հասակ | 195 սմ | ||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 15 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլլի-Առնաուդ Զոբո Բոլի (ֆր․՝ Willy Arnaud Zobo Boly, փետրվարի 3, 1991[1][2], Մելյոն, Ֆրանսիա), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոնի» և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օսեր»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլլին ֆրանսիական «Օսեր» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է։ Ակումբի երիտասարդական թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 2011 թվականի փետրվարին, այնուհետև թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ 3 տարի ժամկետով[3]։
2011 թվականի ապրիլի 16-ին Բոլին իր առաջին հանդիպումն է անցկացրել Լիգա 1-ի շրջանակներում՝ ամբողջությամբ մասնակցելով «Թուլուզ ՖԱ»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Օսերի» հաղթանակով[4][5]։ Իսկ հաջորդ խաղային օրը նա խփել է նաև իր առաջին գոլը «Լանս»-ի դեմ խաղում(1-1)[6]։
Բոլին 2011-12 մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ[7], սակայն թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վերջին տեղը և տեղափոխվեց Լիգա 2[8]։
«Բրագա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 1-ին Վիլլի Բոլին տեղափոխվել է պորտուգալական «Բրագա»՝ թիմի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[9]։ Իր առաջին մրցաշրջանը ֆուտբոլիստը անցկացրել է ակումբի երիտասարդական թիմի կազմում՝ մասնակցելով Սեգունդա Լիգայի հանդիպումներին[10]։
«Պորտու»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 31-ին Բոլին տեղափոխվել է «Պորտու»։ Նա թմի հետ կնքել է հնգամյա պայմանագիր, իսկ հրաժարագին է սահմանվել 45 միիոն եվրոն[11]։ Ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է ընդամենը ութ պաշտոնական հանդիպան[12]՝ ներառյալ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած իտալական «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ իտալական թիմի հաղթանակով։ Վիլլին Բոլին այդ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինել է Անդրե Սիլվային[13]։
«Վուլվերհեմպտոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 8-ին Վիլլի Բոլին մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Վուլվերհեմպտոն»՝ վերադառնալով իր նախկին մարզիչ Նունու Սանտուի մոտ[14]։ Իր պաշտոնական դեբյուտը նա նշել է 2017-18 մրցաշրջանի բացման «Միդլսբրո ՖԱ»-ի դեմ կայացած խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Վուլվերհեմպտոնի» հաղթանակով[15] and scored his first goal with them on 31 October to help Wolves win 2–0 away against Norwich City.[16]։ Հոկտեմբերի 31-ին էլ ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում «Նորվիչ Սիթիի» դեմ կայացած խաղում(2-0)։
Թիմի կազմում 37 պաշտոնական հանդիպում անցկացնելուց հետո Վիլլին կնքել է հիմնական պայմանագիր անգլիական թիմի հետ[17]։ Երկարաժամկետ պայմանագիր կնքելուց հետո անգլիական թիմի կազմում Բոլին առաջին անգամ դաշտ է դուրս եկել օգոստոսի 11-ին՝ մասնակցելով «Էվերթոնի» դեմ կայացած հանդիպմանը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով[18]։
Եվրոպական մրցաշարերում իր առաջին գոլը պաշտպանը խփել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած թուրքական «Բեշիկթաշի» դեմ հանդիպման ընթացքում[19]։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ անգլիական թիմի հաղթանակով։
2020-21 մրցաշրջանում նա իր առաջին գոլը խփել է 2021 թվականի հունվարի 16-ին՝ «Սև երկրի դերբիի»-ում՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում[20]։
2021 թվականի ապրիլի 5-ին՝ Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականից վերադառնալուց հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը վարակվել է COVID-19-ով և ստիպված է գտնվել ինքնամեկուսացման մեջ[21]։ Այդ պատճառով Վիլլի Բոլին դաշտ դուրս չեկավ մինչև մայիսի 19-ը՝ մինչև «Էվերթոնի» դեմ կայացած հանդիպումը, որին նա մասնակցել է ամբողջությմանբ[22]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլլի Բոլին հանդես է եկել Ֆրանսիայի Մ16, Մ17 և Մ19 հավաքականների կազմում[23]։
2020 թվականին Բոլին որոշեց ներկայացնել Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի շրջանակներում կայացած Մադագասկարի հավաքականի դեմ խաղում[24]։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով Կոտ դ'Իվուարի հավաքականի հաղթանակով։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Օսեր | 2010–11 | Լիգա 1 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 8 | 1 | ||
2011–12 | 33 | 1 | 2 | 0 | 2 | 0 | — | — | 37 | 1 | ||||
2012–13 | Լիգա 2 | 25 | 1 | 0 | 0 | 2 | 0 | — | — | 27 | 1 | |||
2013–14 | 30 | 0 | 4 | 1 | 4 | 0 | — | — | 38 | 1 | ||||
2014–15 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | — | 3 | 0 | ||||
Արդյունք | 97 | 3 | 6 | 1 | 10 | 0 | — | — | 113 | 4 | ||||
Բրագա | 2014–15 | Պրիմեիրա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
2015–16 | 22 | 2 | 4 | 0 | 1 | 0 | 12 | 0 | — | 39 | 2 | |||
2016–17 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Արդյունք | 25 | 2 | 4 | 0 | 2 | 0 | 12 | 0 | 1 | 0 | 44 | 2 | ||
Պորտու | 2016–17 | Պրիմեիրա Լիգա | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | — | 7 | 0 | |
Վուլվերհեմպտոն (վարձավճար) | 2017–18 | Չեմպիոնշիպ | 36 | 3 | 0 | 0 | 1 | 0 | — | — | 37 | 3 | ||
Վուլվերհեմպտոն | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 36 | 4 | 5 | 0 | 0 | 0 | — | — | 41 | 4 | ||
2019–20 | 22 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 1 | — | 35 | 1 | |||
2020–21 | 21 | 1 | 1 | 0 | 1 | 0 | — | — | 23 | 1 | ||||
2021–22 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | — | 1 | 0 | ||||
Արդյունք | 115 | 8 | 6 | 0 | 3 | 0 | 13 | 1 | — | 137 | 9 | |||
Կարիերայի արդյունք | 241 | 13 | 16 | 1 | 17 | 0 | 26 | 1 | 1 | 0 | 301 | 15 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Կոտ դ'Իվուար | |||
2020 | 2 | 0 | |
2021 | 5 | 1 | |
Արդյունք | 7 | 1 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի գավաթակիր - 2015-16
- Չեմպիոնշիպի չեմպիոն - 2017-18
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեմպիոնշիպի տարվա հավաքականի անդամ - 2017-18
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «W. Boly passe pro» [W. Boly turns pro] (ֆրանսերեն). Mercato 365. 2011 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Toulouse FC 0–1 AJ Auxerre» (ֆրանսերեն). Eurosport. 2011 թ․ ապրիլի 16. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «TFC 0–1 Auxerre: Un hold-up qui fait très mal» [TFC 0–1 Auxerre: Quite harmful hold-up] (ֆրանսերեն). Les Violets. 2011 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Auxerre-Lens: Score final (1–1)» [Auxerre-Lens: Final score (1–1)] (ֆրանսերեն). RC Lensois. 2011 թ․ ապրիլի 24. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Auxerre s'écroule en fin de match» [Auxerre collapse towards the end of the match]. Le Figaro (ֆրանսերեն). 2012 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Auxerre: Boly vers la Roma?» [Auxerre: Boly to Roma?] (ֆրանսերեն). Les Transferts. 2012 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Boly à Braga» [Boly to Braga]. L'Équipe (ֆրանսերեն). 2014 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Boly (Sp. Braga): "Estamos a caminhar para o que Fonseca quer"» [Boly (Sp. Braga): "We are going in the direction of Fonseca's wishes"] (պորտուգալերեն). Mais Futebol. 2015 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Oficial: Willy Boly é reforço dos dragões» [Official: Willy Boly bolsters dragons]. Record (պորտուգալերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Gouveia, Carlos (2017 թ․ դեկտեմբերի 27). «Boly: um caso de sucesso que pode ser jackpot de verão» [Boly: a case of success who might be a summer jackpot]. O Jogo (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Murray, Scott (2017 թ․ մարտի 14). «Juventus 1–0 Porto (agg 3–0): Champions League last 16, second leg – as it happened». The Guardian. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Willy Boly!». Wolverhampton Wanderers. 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Wolverhampton Wanderers 1–0 Middlesbrough». BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Norwich City 0–2 Wolverhampton Wanderers». BBC Sport. 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Benik Afobe and Willy Boly join Premier League new boys on permanent deals». Talksport. 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Hafez, Shamoon (2018 թ․ օգոստոսի 11). «Wolverhampton Wanderers 2–2 Everton». BBC Sport. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Beşiktaş 0–1 Wolverhampton: Willy Boly strikes late to give Wolves victory». BBC Sport. 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Stone, Simon (2021 թ․ հունվարի 16). «Wolves 2–3 West Brom: Matheus Pereira's double secures Baggies win in Black Country derby». BBC Sport.
- ↑ «Trio to miss West Ham clash». Wolves. 2021 թ․ ապրիլի 5.
- ↑ Rose, Gary (2021 թ․ մայիսի 19). «Everton 1–0 Wolverhampton Wanderers: Richarlison header keeps alive Toffees' European hopes». BBC Sport.
- ↑ «Football / Willy Boly (International Franco-ivoirien de l'AJ Auxerre en France) Tout sur ce défenseur central qui peut aider les Eléphants!» [Football / Willy Boly (French-Ivorian international of France's AJ Auxerre) Everything about this central defender who might help the Elephants!] (ֆրանսերեն). News Abidjan. 2013 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Haller fait souffler la Côte d'Ivoire pour sa première». SOFOOT.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 3 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բրագայի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կոտ դ'Իվուարի ֆուտբոլիստներ
- Նոթինգհեմ Ֆորեստի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Օսերի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ