Վիլլե Պեսսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլե Պեսսի
ֆին.՝ Ville Pessi
Bundesarchiv Bild 183-B0115-0010-112, Berlin, VI. SED-Parteitag, 1.Tag.jpg
Ծնվել էմարտի 24, 1902(1902-03-24)
ԾննդավայրVyborg Governorate of the Russian Empire, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6, 1983(1983-11-06) (81 տարեկանում)
Մահվան վայրՎանտաա, Ուուսիմաա, Uusimaa Province, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
ԿրթությունInternational Lenin School
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the Parliament of Finland
Քաղաքական կուսակցությունFinnish People's Democratic League
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
Ville Pessi Վիքիպահեստում

Վիլլե Պեսսի (Pessi) (մարտի 24, 1902(1902-03-24), Vyborg Governorate of the Russian Empire, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6, 1983(1983-11-06), Վանտաա, Ուուսիմաա, Uusimaa Province, Ֆինլանդիա), ֆինլանդիայի և միջազգային բանվորական շարժման գործիչ։ 1923 թվականին ընդունվել է Երիտասարդության սոցիալիստական միության, 1924 թվականին՝ Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) շարքերը։ Դարձել է Պասիլի (Հելսինկի) երկաթուղային արհեստանոցների կուսակազմակերպության քարտուղար, այնուհետև՝ պրոֆեսիոնալ հեղափոխական։ 1930-1931 թվականին Պ. Վասա և Տուրկու քաղաքների ՖԿԿ օկրուգկոմների ընդհատակյա կազմակերպիչն էր։ 1931 թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամ։ 1932-1933 թվականին՝ կազմակերպական աշխատանքի գծով ԿԿ քարտուղար։ 1934 թվականից գլխավորել է կոմկուսը։ Կոմունիստական գործունեության համար 1935-1944 թվականին արգելափակվել է բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ 1944-1969 թվականին ՖԿԿ գլխավոր քարտուղարն էր։ 1972 թվականի ապրիլին ընտրվել է ՖԿԿ պատվավոր նախագահ։ Եղել է ՖԿԿ Քաղբյուրոյի անդամ (1944-1972)։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 235 CC-BY-SA-icon-80x15.png