Վիլլա Շտուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլա Շտուկ
Villa Stuck (Munich).JPG
Տեսակպատկերասրահ և artist's house?
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունHaidhausen?
ՎայրՄյունխեն
ՀասցեՊրինցրեգենտեշտրասսե
Հիմնադրված է1992
Կոորդինատներ: 48°8′26.5″ հս․ լ. 11°35′58.6″ ավ. ե. / 48.140694° հս․. լ. 11.599611° ավ. ե. / 48.140694; 11.599611
Կայքvillastuck.de

Վիլլա Շտուկ (գերմ.՝ Villa Stuck), գերմանացի նկարիչ և քանդակագործ Ֆրանս ֆոն Շտուկի 1897-1898 թվականներին կառուցված վիլլա, այժմ` Գեղարվեստի թանգարան: Գտնվում է Մյունխենում, Պրինցրեգենտենշտրասի (գերմ.՝ Prinzregentenstraße) վրա: Վիլլայի նախագիծը նեոկլասիցիզմի ոճով ստեղծել է Շտուկը: 1914-1915 թվականներին շենքի մոտ կառուցվեց արվեստանոցը: 1928 թվականին Շտուկը Մյունխենի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստացավ:

1992 թվականից շենքը օգտագործվում է որպես երրորդ քաղաքային թանգարան հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների համար: Բացի Ֆրանս ֆոն Շտուկի պահպանված բնակելի տարածքից և արհեստանոցից նրա ստեղծագործությունների հավաքածուի հետ միասին, ցուցադրության լրացում են հանդիսանում 19-20-րդ դարերի կիրառական արվեստի նմուշները: Այցելուների ուշադրությանն են ներկայացվում հատուկ ցուցադրություններ` նվիրված Շտուկի կյանքի և ստեղծագործության համատեքստում պատմական և գեղարվեստական իրավիճակներին, նաև 20-րդ դարի կիրառական արվեստին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]