Վիլլա Լանտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլա Լանտեի պարտեզներ

Վիլլա Լանտեն Վիտերբո վարչական կենտրոնի մաներիզմի ժամանակաշրջանի Ջակոմո դա Վինյոլայի գործերից է[1]։

Վիլլա Լանտեն հայտնի չէր մինչև այն 17-րդ դարում անցավ Բոմարցոյի դուքս Իպոլիտո Լանտե Մոնտեֆելտոյին, երբ այն արդեն 100 տարեկան էր։ 2014թ.-ի դեկտեմբերից այն Իտալիայի սեփականությունն է[2]։

Վիլլա Լանտեի պարտեզներ

Ճարտարապետական դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլան կազմված է 2 casini (տներից), գրեթե նույնատիպ, բայց կառուցված տարբեր սեփականատերերի կողմից` 30 տարի տարբերությամբ։ Յուրաքանչյուր կառույց ունի առաջին հարկ, որը կազմված է հասարակ կամարաշարքից կամ լոգգիաներից, որոնք կազմում են piano nobile (պատշգամբ` 2-րդ հարկ սովորաբար կառուցված Կլասիկ Վերածննդի ճարտարապետության ժամանակաշրջանում։ Այս հարկը կազմված է հիմնական ընդունարանից և ննջարաններից)։ Յուրաքանչյուր ճակատն ունի միայն երեք պատուհան։

Յուրաքանչյուր տուն տանիքի գագաթում պսակվում է լապտերներով։ Այս տներից յուրաքանչյուրը՝ իրենց խիստ մաներիստ ոճով, կառուցել են տարբեր, իրար հետ կապ չունեցող սեփականատերեր։ Վիլլա Լանտեի կառուցումը առաջին անգամ հանձնարարվել է Կարդինալ Գիանֆրանցեսկո Գամբարային, ով էլ իր ազգանվամբ կոչեց առաջին տունը։

Աջ կողմի աշխատանքները կարծես թե սկսվել են 1566 թ-ին։ Ենթադրվում է, որ Գամբարան հանձնարարել է Վինյոլային, որ գծագրի այն (վիլլան միայն նվիրված է Վինյոլային) և սկսի պարտեզների աշխատանքներն ու դիզայնը, որի շնորհիվ վիլլան կդառնար հայտնի։ Առաջին տունը և վերևի պարտեզը արագ ավարտվեցին, բայց աշխատանքները հետագայում կասեցվեցին։

Գամբարան մահացավ 1587 թ.-ին և նրան հաջորդեց Հռոմի Պապ Սիքստուս V-ի 17-ամյա զարմիկը՝ Կարդինալ Ալեսանդրո Պերիտի դի Մոնտալտոն։ Նա միակ երիտասարդն էր, ով ավարտին հասցրեց ծրագիրը և կառուցեց երկրորդ տունը։ Տները շատ են տարբերվում իրենց որմնանկարներով. Գամբարայում բնանկարներ են, իսկ Մոնտալտոյում ավելի կլասիկ ոճի նկարներ են։

Պարտեզների դիզայնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլա Լանտեի Պեգասուս շատրվանն է

Փարթամ և հնչեղ այս վայրը կարելի է անվանել ջրային պարտեզ. այն ողողված է շատրվաններով, ջրային դիզայններով։ Այս շատրվանները ժամանակակից շատրվանների նման չեն, այլ խաղաղ հնչյուններով իջնում են վերից վար։ Վիլլա Լանտեի պարտեզները ներառում են կասկադներ, ֆանտաններ և կաթկթացող գրոտտոներ։ Ջրի հոսքի ներդաշնակությունը և մեխանիկական հոսքը իր կատարելությանը հասավ Տոմասո Ղինուչիի շնորհիվ։ Խորհրդի կարգով իր ներդրումն ունեցավ նաև Պիերո Լիգորիոն՝ ժամանակի հայտնի հնագետ և ճարտարապետ։ Սակայն փորձագետ Ղինուչին էր, որ ջրի ցուցադրումը հաջողության հասցրեց, ում շնորհիվ էլ ջուրը պարտեզների միջով հոսում է մինչև օրս։

Մորիի շատրվան by Giambologna

Quadrato-ն հրաշալի քառակուսի պարտեր է։ Երկվորյակ տները մի կողմում են, մնացած երեք կողմերից այն շրջապատված է բարձր հեջերով՝ ցանկապատներով։ Պարտերի հիմնական դերը կենտրոնի շատրվանների համալիրի ցուցադրում է՝ կազմված չորս ջրավազաններով` բաժանված քայլելու համար նախատեսված հողապատնեշներով, որոնք զարդարված են քարե արքայախնձորներով և սափորներով։ Համալիրի սրտում, կենտրոնի ջրավազանում է Ջիամբոլոնայի "Մորիի շատրվանը": Չորս սևամորթներ ( moors ) շրջապատել են երկու առյուծների. նրանք ձեռքերով բարձրացրել են հերալդիկ սարը, որը շատրվանի շիթի միջոցով վերածվում է աստղի, Մոնտալտոյի զինանշանը։ Սա է Casini-ի և պարտերի անսովոր խորհրդի առանցքային կետը։

Առաջին իջնող տեռասում, երկու քարե աստիճանների միջև տեղակայված է Fontana dei Lumini (Լապտերների շատրվան), շրջանաձև հանգույցներով շատրվան, որի յուրաքանչյուր հանգույցի ծայրին ավելի փոքր շատրվաններ են՝ նմանվող հռոմեական նավթե լապտերների, որոնք ջրի շիթերի և արևի լույսի ներքո կարծես թե դառնում են լամպի կրակներ:Կամելիաները և ծաղկային թփերը ավելացվել են 19-րդ դարում։

Հաջորդ (երրորդ) տեռասում կա մի մեծ և երկար սեղան, որն ունի մի ջրանցք, որով հոսելով ջուրը զով է պահում գինին։ Այս տեռասի հետևում գետի աստվածների խոշոր քանդակներն են, որոնք հարակցում են շատրվանին։ Անմիջապես վերևում catena d'acqua կամ ջրային շղթա է, որը նաև սնում է շատրվանը։ Սա մի ջրային երևույթ է, որը կարելի է հանդիպել նաև այլ 16-րդ դարի պարտեզներում, ինչպիսիք են Villa Farnese և Villa d'Este: Ջրային շղթայի սանդուղքները միևնույն ժամանակ առաջնորդում են դեպի հաջորդ տեռաս։

Վերևի՝ հաջորդ տեռասում են ավելի հեռվում գտնվող շատրվաններն ու գրոտոները և երկու casini տներ, որոնք կոչվում են Մուսաների տներ։ Այս փոքրիկ տների ճակատները ցուցադրում են Սերլիանայի լոգգիաները արտաբերված իոնիկ սյուերի կողմից, որոնց դիզայնը ապահովել է Վինյոլան:Նրանք կրում են կարդինալ Գամբարայի անունը, որը փորագրված է քիվերի վրա։ Տներից մեկով կարելի է մուտք գործել փոքր գաղտնի պարտեզ. մի պարտեզ, որ իր սյուների գծով մելանխոլիկ մթնոլորտ է հաղորդում։

Քսաներորդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1656 թ.-ին Լանտեի վերջին կարդինալի մահվանից հետո, վիլլան անցավ Դուքս Իպոլիտո Լանտեին, և ծառայեց նաև նրանց ընտանիքի հաջորդ սերունդներին։ 19-րդ դարում մի ընտանիք՝ վերականգնված ամերիկուհի դքսուհու կողմից (Նյու-Յորքի Թոմաս Դեվիեսի դուստրը[3]) դեռևս ապրում է Լանտեում։ Գամբարա տանը ապրում է դքսուհու ընտանիքը, իսկ Մոնալտոն ծառայում է իրենց հյուրերին։ 1944 թվականին Հռոմի անկումից հետո ռմբակոծության հետևանքով պարտեզները և տները մեծ վնաս են կրել։ 20-րդ դարի վերջին Անժելո Քանտոնին ավարտեց երկարատև վերականգնման ծրագիրը։ Այն այժմ հանդիսանում է Grandi Giardini Italiani (մեծ իտալական այգիներ)-ի մի մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coffin, David The Villa in the Life of Renaissance Rome, Princeton University Press, 1979, p. 140
  2. Coffin, 1979, p.343
  3. Sitwell. Page 48

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]