Վիլլա Բալբիանելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլլա Բալբիանելո
Villa Balbianello a Lenno.jpg
Երկիր` Իտալիա

Վիլլա Բալբիանելո (իտալ.՝ Villa del Balbianello), վիլլա Իտալիայի Կոմո գավառի Լենո կոմունայում: Վիլլայից տեսարան է բացվում դեպի Կոմո լիճ: Տեղակայված է Կոմո լճի արևմտյան ափի հարավարևմտյան հատվածում՝ անտառապատ թերակղզու գագաթին, ոչ հեռու Կոմաչինա թերակղզուց և հայտնի է իր մշակված տեռասային այգիներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլան կառուցվել է 1787 թվականին կարդինալ Անգելո Մարիա Դուրինիի համար կառուցված Ֆրանցիսկական մենաստանի տեղում: Երկու աշտարակները մենաստանի եկեղեցու զանգակատուն են: 1796 թվականին կարդինալի մահից հետո վիլլան անցել է նրա զարմիկին՝ Լուիջի Պոռո Լամբերտենգիին: Վիլլայում Լամբերտենգին հյուրընկալել է գրող, դրամատուրգ և պատրիոտ Սիլվիո Պելիկոյին, ով դասավանդել է Լամբերտենգիի որդիներին: Երբ Լամբերտենգիին ստիպեցին հեռանալ Իտալիայից, նա վաճառեց վիլլան ընկերոջը՝ Ջուզեպպե Վիսկոնտի դի Մոդրոնեին, ով Լուկինո Վիսկոնտիի քավորն էր[1]: Վիսկոնտին բարելավել է այգիներն ու լոջիան:

20-րդ դարի սկզբում կառույցն անուշադրության է մատնվել և այն գնել է ամերիկացի գործարար Բաթլեր Ամեսը և վերանորոգել վիլլան ու այգին: 1974 թվականին Ամեսի ժառանգները վիլլան վաճառել են հետախույզ Գուիդո Մոնցինոյին (Էվերեստը մագլցած առաջին արշավախմբի առաջնորդն է), ով վիլլան հարստացրել է իր արշավաքների ընթացքում ձեռքբերած հավաքածուներով: 1988 թվականին Մոնցինոյի մահից հետո վիլլան անցել է պետական խնամակալության ներքո (Fondo per l'Ambiente Italiano, the National Trust of Italy) և կազմում է Grandi Giardini Italiani-ի մաս:

Վիլլան ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլայում են նկարահանվել մի շարք լիամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Մեկ ամիս լճի մոտ» (1995), «Նրա ժառանգությունը», Կազինո Ռոյալ (2006), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը» (2002):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Villa del Balbianello" Friends of FAI Արխիվացված է Հունիս 10, 2016 Wayback Machine-ի միջոցով: retrieved May 20, 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]