Վիլիս Մկրտչյան
Ծնվել է | ապրիլի 1, 1937 |
---|---|
Ծննդավայր | Արտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 6, 2020 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | իմունաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր (1986) |
Աշխատավայր | Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Վիլիս Անդրանիկի Մկրտչյան (ապրիլի 1, 1937, Արտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2020, Երևան, Հայաստան), հայ իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլիս Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Արմավիրի մարզի Աթարբեկյան (այժմ` Արտիմետ) գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976 թվականից Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի իմունաբանության լաբորատորիայի վարիչ[1], 1988-2004 թվականներին` փոխտնօրեն[2], 1992 թվականից, միաժամանակ` Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր[3]։
Աշխատանքները վերաբերում են տարբեր հիվանդությունների ժամանակ իմունային տեղաշարժերի, բուժման իմունակարգավորիչ եղանակների մշակման հարցերին։ Առաջարկել է սրտի իշեմիկ հիվանդության, ռևմատիզմի, մարսողական, ներզատական, վերարտադրողական համակարգերի որոշ հիվանդությունների բուժման նոր եղանակներ[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ սրտաբանների ընկերակցության անդամ, (1972)
- ՀՀ իմունաբանների ընկերակցության անդամ, (1982)
- Սրտաբանների եվրոպական ընկերակցության անդամ, (1996)
- ԱՊՀ երկրների ալերգաբանների և իմունաբանների միության անդամ, (1997)
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիլիս Մկրտչյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Կլինիկական լաբորատոր ախտորոշման բաժանմունք | Научный институт кардиологии имени Левона Оганесяна». cardiology.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
- ↑ «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված համաժողովի բացմանը». www.yerevan.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.