Վիլիկ Հարությունյան (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլիկ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1938(1938-12-05)[1] (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1964)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1988)
Մասնագիտությունքիմիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Վիլիկ Սիրակի Հարությունյան (դեկտեմբերի 5, 1938(1938-12-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1991): ԽՍՀՄ գյուտարար (1984):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլիկ Հարությունյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1966-1969 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1966 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում։ 1971-1983 թվականներին եղել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ, 1984-1999 թվականներին՝ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ, 1990 թվականից՝ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, 2000 թվականից՝ վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ տեղակալված հագեցած լակտոնների և հարակից կառուցվածքով տարացիկլային, այդ թվում կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի եղանակների մշակմանն ու քիմիական հատկությունների ուսումնասիրությանը։ Հարությունյանի առաջարկած մի շարք նյութերի ստացման եղանակներ ներդրվել են Երևանի քիմիական ռեակտիվների գործարանում, իսկ որոշ միացություններ (Ազովի ձկնատնտեսության ԳՀԻ հետ համատեղ)՝ ավազանային ձկնարդյունաբերության մեջ՝ որպես աճման խթանիչներ, ջրավազանների սանիտարական վիճակը բարելավող, բակտերիաների և վնասատու ջրիմուռների աճը կանխող միջոցներ[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1996)։
  • ՀՃԱ թղթակից անդամ (2003)։
  • ՀՀ ԳԱԱ ՕՔԻ մասնագիտական խորհրդի անդամ։
  • ԲՈՀ-ի 010 մասնագիտական խորհրդի անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան։
  • ԵՊՀ ոսկե մեդալ (2009)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синтезы на базе α-замещенных-γ-ацетилбутиролактонов, Автореферат кандидат. диссертации, Ереван 17-ого октября 1969:
  • Օրգանական քիմիան քիմիական օլիմպիադաներում, Խնդիրների ժողովածու իրենց լուծումներով, Երևան, «Լույս» 1985[3]։
  • Кетолактоны и кетокислоты–синтоны для синтеза новых гетероциклов и родственных соединений, (Автореферат доктор. диссертации), Ереван, 1988:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10601
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Ավետիսյան, Աիդա Ավետիսի; Հարությունյան, Վիլիկ Սիրակի (1985). Օրգանական քիմիան քիմիական օլիմպիադաներում. Երևան: Լույս.