Վիլիկ Գաբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլիկ Գաբազյան
Ծնվել էմայիսի 11, 1948(1948-05-11)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 6, 2002(2002-05-06) (53 տարեկանում)
Մահվան վայրՎանաձոր, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Վիլիկ Գառնիկի Գաբազյան (մայիսի 11, 1948(1948-05-11), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 6, 2002(2002-05-06), Վանաձոր, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլիկ Գաբազյանը ծնվել է 1948 թվականին Կիրովականում։ 1964-1968 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1968 թվականից դասավանդել է Կիրովականի նկարչական դպրոցում։ 1970-ակաների վերջերից և 1980-ական թվականներին Երևանում և Կիրովականում մասնակցել է մոնումենտալ որմնանկարների ձևավորմանը, եղել է Կիրովականի դրամատիկական թատրոնի ձևավորող, 1996-2001 թվականներին՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը[1][2][3]։

Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում[4], Վրաստանի ազգային թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում ու մասնավոր հավաքածուներում[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինքնանկար»
  • «Սևակի դիմանկարը»
  • «Տոն»
  • «Նատյուրմորտ տանձերով»
  • «Նատյուրմորտ»
  • «Մարինկայի դիմանկարը»
  • «Պարեկների հերթափոխ»
  • «Կիթառով նատյուրմորտ»
  • «Սկուտեղով նատյուրմորտ»
  • «Ծխամորճով նատյուրմորտ»
  • «Կիրակի օրը»
  • «Սպիտակ նատյուրմորտ»
  • «Հանգիստ ճանապարհին»
  • «Մղձավանջ»
  • «Անի քաղաքի թագուհին»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 16 աշխատանք, 1971 թ.
  • Քիմիկոսների մշակույթի տուն (Վանաձոր, 50 աշխատանք), 1974 թ.
  • Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան, 30 գեղանկարչական և 20 գրաֆիկական աշխատանք), 1976 թ.
  • Գեղարվեստի թանգարան (Սոչի, 30 աշխատանք), 1995 թ.
  • Ծննդյան 50-ամյակին նվիրված ցուցահանդես (Վանաձոր, Կերպարվեստի թանգարան, ավելի քան 60 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք), 1998 թ.

Հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Դանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լեհաստանում, Գերմանիայում, Արգենտինայում, Ռուսաստանում։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԼԿԵՄ II աստիճանի դիպլոմ, 1973 թ.
  • Այսրկովկասյան երկամյա պարբերականի ցուցահանդեսի ոսկե մեդալ, 1986 թ.
  • Անդրկովկասի բիենալեի ոսկե շքանշան և I աստիճանի դիպլոմ, 1986 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Վիլիկ Գաբուզյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-05-11 
  3. Design Sargssyan Studio - Web & Graphic։ ««Անկրկնելի ու անշփոթելի էր». Վիլիկ Գաբազյանի գեղանկարչությունը (լուսանկարներ)»։ lurer.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-11 
  4. «Գաբազյան Վիլիկ»։ mamy.am (hy-am)։ Վերցված է 2017-05-11 
  5. «Ես իմ շատ կտավներ չեմ էլ հիշում… Վիլիկ Գաբազյան (լուսանկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2017-05-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]