Վիլայաթ Էյվազով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլայաթ Էյվազով
ադրբ.՝ Eyvazov Vilayət Süleyman oğlu
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1968(1968-06-28) (55 տարեկան)
ԾննդավայրԱպրակունիս, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունThe Police Academy of the Ministry of Internal Affairs of the Republic of Azerbaijan?
Մասնագիտությունպետական ծառայող
Զբաղեցրած պաշտոններՆերքին գործերի նախարար
Պարգևներ և
մրցանակներ
Zafar Order «Ադրբեջանական դրոշ» շքանշան For Heroism Medal 1st degree "For Service to the Fatherland" order և 2nd degree "For Service to the Fatherland" order
 Vilayat Eyvazov Վիքիպահեստում

Վիլայաթ Սուլեյման օղլու Էյվազով (հունիսի 28, 1968(1968-06-28), Ապրակունիս, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախարար (2019 թվականի հունիսի 20-ից[1]), գեներալ-գնդապետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլայաթ Սուլեյման օղլու Էյվազովը ծնվել է 1968 թվականին Ջուղայի շրջանի Աբրագունուս գյուղում։ 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Ադրբջանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանական ակադեմիան։

Արագացված ծառայություն է անցել Ադրբեջանի զինված ուժերում։ 1994 թվականի նոյեմբերից ծառայում է ներքին գործերի մարմիններում։ Իր ծառայությունը սկսել է որպես քրեական հետախուզության ոստիկան հետագայում դարձել է Ադրբեջանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։

2001-2005 թվականներին աշխատել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում որպես պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ։

Ադրբեջանի Նախագահի №753 կարգադրությամբ 2005 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի տեղակալ։

2019 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն մեկ այլ հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարար[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է հանցավորության դեմ պայքար ծավալելու, սահմանադրության պահպանման և պետական համակարգի անվտանգության ապահովման համար տարբեր շքանշաններով։

2004 թվականին Ադրբեջանի նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի, 2006 թվականին գեներալ-լեյտենանտի, իսկ 2019 թվականի հունիսի 21-ին գեներալ-գնդապետի կոչումներ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ունի երեք երեխա։ Ունի եղբայր, իսկ քույրը մահացել է 2019 թվականի հոկտեմբերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вилаят Эйвазов назначен министром внутренних дел» (ռուսերեն). Oxu.Az. 2019 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  2. «Эйвазов Вилаят Сулейман оглы» (ռուսերեն). www.mia.gov.az. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  3. «Big changes at the top of the security sector in Azerbaijan». Common Space. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)