Վիիմսի (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Վիիմսի
էստ. Viimsi poolsaar

Ողողող ջրեր Բալթիկ ծով
Ընդհանուր մակերեսը 50 կմ²
Երկիր Էստոնիա Էստոնիա

Վիիմսի թերակղզի, այն Հյուսիսային Էստոնիայում գտնվող թերակղզի է, Արևմուտքից սահմանակից է Տալլինի ծովածոցին, իսկ արևելքում՝ Մուուգա ծոցին։

Թերակղզու տարածքը կազմում է մոտ 50 կմ², երկարությունը մոտավորապես 110 կմ է, իսկ միջին լայնությունը 5 կմ է[1]։

Նաիսսար, Պռանգլի և փոքր կղզիների՝ էկսի, Տիիրլոդի, Քերի, Կրյաուլի, Սեյնակարի, Կումբլի, Պանդյու, Վուլիկրուն, Սիլիկրուն, Սեպակարի, Հանեկարի, Լոկարի և Լանեսար կղզիների, Վիիմսի թերակղզին կազմում է Վիիմսի ծխական համայնքը[2]։

Վիիմսի թերակղզում հայտնաբերված ամենահին հնագիտական ​​գտածոները թվագրվում են մ. թ. III և IV դարերին[3]։


Թերակղզու հյուսիսային ծայրում գտնվում է Ռոհունյեմ հրվանդանը, որը նաև անվանում են Ռոհունյեմ թերակղզի։

Հրվանդան աշխարհագրական կոորդինատները. 59°34′19″ լ. 24°47′47″ երկ.

Վիիմսի թերակղզու մեջտեղում գտնվում է 1 հա տարածքով և ծովի մակարդակից 53 մետր բարձրությամբ Լուբյամյագի եռանկյուն սարահարթը։ Լուբյամյագիի հյուսիսարևելյան մասում է գտնվում Տիսկրեի երկրաբանական ծայրամասը, որտեղ Լիվոնյան և Հյուսիսային պատերազմների ժամանակաշրջանում ավազաքարային հողում ռազմական նպատակներով փորել են քարանձավներ, որոնք հայտնի են որպես Սատանու քարանձավ, Ծովահենների քարանձավ կամ Դևի անցքեր (Kuradikoobas, Röövlikoobas, Tondiaukud)[4]:

Սատանի քարանձավի երկարությունը 18 մետր է, բարձրությունը` 1,2 մետր, իսկ լայնությունը` 2-2,5 մ[5]։ Այն ընդգրկված է Էստոնիայի նախնադարյան բնության վայրերի ցուցակում[6]։

Սատանու քարանձավի աշխարհագրական կորդինատներն են` 59°31′05″ լ. 24°50′23″ երկ.

Վիիմսի Երկաթյա ակունքը (Viimsi Rauaalikas) սկիզբ է առնում քարանձավներից մեկից։ Ակունքի ջրի հոսքի արագությունը 0,1–1,0 լ/վ է[7]։

Վիիմսի թերակղզում է գտնվում Հաաբնեեմե կլինտի եզրագծի լանդշաֆտային արգելոցը, որտեղ ծովի ափին է գտնվում բնության պահպանության գոտին՝ Վիիմսիի սև եղնիկի անտառը։

Լյուբյամյագում է գտնվում է Վիիմսի թերակղզու վերին ծայրակետը։ Դրա կորդինատներն են` 59°31′00″ լ. 24°50′23″ երկ.

Թարակղզու ներքևի ծայրակետը գտնվում է Հաաբնեեմե գյուղում։ Դրա կորդինատներն են` 59°30′56″ լ. 24°48′57″ երկ.


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mereleksikon. — Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus, 1996. — С. 478-479.
  2. «Valla üldandmed»։ Viimsi valla kodulehekülg։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-16-ին։ Վերցված է 2018-03-15 
  3. «Ajalugu. Viimsi valla ajaloolis-administratiivne kujunemine»։ Viimsi vala kodulehekülg։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին։ Վերցված է 2018-03-15 
  4. «TalTech - maintanance»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-02-ին։ Վերցված է 2021-05-06 
  5. Keskkonnaagentuur։ «Ürglooduse objekt: Viimsi Kuradikoobas» 
  6. Keskkonnaagentuur. Ürglooduse objekt: Viimsi Kuradikoobas.
  7. H. Kink Veeobjektid "Eesti ürglooduse raamatus". — Tallinn: Teaduste Akadeemia Kirjastus, 2006. — С. 42.


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]