Վիթ Գրանտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիթ Գրանտի
Վիթ Գրանտի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Լատիներեն անվանում
Gazella granti
Հատուկ պահպանություն

Վիթ Գրանտի[1] (լատ.՝ Gazella granti), վիթերի տեսակ անտիլոպ ենթատեսակից։ Տարածված են հյուսիսային Տանզանիայից հարավային Սուդան և Եթովպիա, Քենիայի ափից մինչև Վիկտորիա լիճ։ Անունը տրվել է ի պատիվ շոտլանդացի բնագետ Ջեյմս Օգաստաս Գրանտի պատվին (1827—1892[2] Գրանցված են Համաշխարհային Կարմիր գրքում։

Գենետիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթ Գրանտի

Վիթ Գրանտին ավելի շատ գենետիկական առումով կապված է սոմալի վիթի (լատ.՝ Н. soemmerringii) և Թոմսոնի վիթի հետ (լատ.՝ Eudorcas thomsonii) Վիթ Գրանտին ունի մեծ գենետիկական տատանումներ պոպուլյացիյում, չնայած նրան, որ աշխարհագրական մեկուսացումներն այնքան էլ մեծ չեն։ Հավանաբար, տարբերակումը կարող էր տեղի ունենալ կրկնակի ընդլայման հետ կապված, և միջավայրի պլոստոցենայի նվազման հետևանքով, որտեղ պոպուլյացիաները կարող էին լինել մեկուսացված։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 75-91 սմ է, քաշը՝ 45-65 կգ։[3] Գույնը մուգ նարնջագույն է, փորի հատվածում սպիտակ գունավորում է նկատվում։ Վիթ Գրանտին նման է վիթ Թոմսոնին, բացի ձևավորված եղջյուրից, որոնց հիմքերը բավական հաստ են և օղակաձև, դրանց երկարությունը հասնում է 45-81 սմ-ի։ Ենթատեսակները բաժանվում են տարբեր ձևաբանական հատկանիշներով, դրանցից են օրինակ եղջյուրների ձևը և գունային տարբերությունները։ Նրանց արագությունը կարող է հասնել 80-90 կմ/ժ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթ Գրանտի

Վիթ Գրանտին ապրում է Արևելյան Աֆրիկայում, հանդիպում է բաց հարթավայրային տարածքներում, ցածրադիր թփերի տարածքներում, անտառաշատ սավաննայում, խուսափում է բարձր խոտային վայրերից, որտեղ գիշատիչների տեսանելիությունը սահմանափակ է։ Նրանք հանդիպում են նաև չորային շրջաններում, որովհետև համեմատաբար լավ են հարմարվում չոր պայմաններին։ Համարվում են միգրացիոն կենդանիներ, բայց ճանապարհորդում են հակառակ ուղղությամբ, համեմատած մյուս տեսակների հետ։ Նրանք կարող են դիմանալ անջուր պայմաններում և կիսաանապատային վայրերում։ Այստեղ ցածր է նրանց միջև մրցակցությունը։

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

A gazelle (Grant's gazelle). Lithograph by Jonathan Kingdon. Wellcome L0024953.jpg

Վիթ Գրանտին տարածքային առումով միգրացիոն կենդանիների տեսակին է պատկանում։ Միայն արուներն են համարվում որոշ չափով տարածքային։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթ Գրանտին հասուն է դառնում 18 ամսականում։ Հղիության շրջանը տևում է 6 ամիս։[4] Ծննդաբերություն տեղի է ունենում հունվար-փետրվար ամիսներին։ Էգը թողնում է խմբին և ձագերի համար փնտրում ապահով ու փակ տարածք։ Ձագը սկզբնական շրջանում մնում է խոտերի մեջ, իսկ մայրը մնում է մոտակայքում և հետևում նրան։ Երբ ձագը սկսում է քայլել նրանք միասին փնտրում են նախիրին։[5] Ձագը մինչև վեց ամսականը սնվում է կաթով, իսկ դրանից որոշ ժամանակ անց արդեն դառնում է հասուն։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Grant's-gazelle.jpg

Վիթ Գրանտին դեռևս բավական հասարակ տեսակ է համարվում, չնայած նրան, որ որոշ տարածքներում տեսակները լիովին ոչնչացված են։ Վերացման համար հիմնական վտանգ են հանդիսանում տարածքները և որսորդությունը։ Հանդիսանալով ոչ այնքան վտանգի առջև կանգնած կենդանի գտնվում է ազգային այգիների ուշադրության կենտրոնում։ Հանդիպում են Սերենգետի ազգային այգում և Տանզանիայի պահեստում, Տուրկանայի ազգային այգում և Քենիայի պահեստում։ Պոպուլյացիայում հիմանկան թվաքանակը 14.0000-ից 35.0000 է։ Չնայած նրան, որ հիմնականում ունեն հաստատուն պոպուլյացիա, հանդիպում են նաև նվազեցված պոպուլյացիաներ։[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոկոլով, կենդանիների միջազգային անվանումների հնգալեզու բառարան
  2. Bo Beolens, Michael Watkins, and Mike Grayson The eponym dictionary of mammals. — Baltimore: The Johns Hopkins University Press, 2009. — P. 163. — 574 p
  3. Աֆրիկայի ներսում, «Grant’s Gazelle, Out of Africa»
  4. Stuart, C. (1998). Field guide to the larger mammals of Africa. Sanibel Island, FL, Ralph Curtis Books.
  5. (1964) «Verhaltensstudien an der grantgazelle im Ngorongoro Crater» Zeitschrift Fur Tierpsychologie 22 (2): 167–208
  6. «Nanger granti (Grant’s Gazelle)»