Վիետ Տան Նգուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիետ Տան Նգուեն
Ծնվել էմարտի 13, 1971(1971-03-13)[1] (53 տարեկան)
ԾննդավայրBuôn Ma Thuột, Հարավային Վիետնամ
Մասնագիտությունվիպասան, գրականագետ, գրող, Americanist, ազգագրագետ և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Bellarmine College Preparatory? և Saint Patrick School?
Ուշագրավ աշխատանքներԿարեկցողը
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Պարգևներ
Կայքvietnguyen.info
 Viet Thanh Nguyen Վիքիպահեստում

Վիետ Տան Նգուեն (անգլ.՝ Viet Thanh Nguyen, մարտի 13, 1971(1971-03-13)[1], Buôn Ma Thuột, Հարավային Վիետնամ), վիետնամական ծագումով ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[8][9][10][11], Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր[12], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (2018 թվականից)[13], Մըք-Արթուր կրթաթոշակի շահառու (2017 թ,)[14][15]։ Նրա առաջին իսկ վեպը՝ «Համակրողը» (The Sympathizer), 2016 թվականին շահել է ոչ միայն Պուլիտցերյան մրցանակ, այլ նաև մի ամբողջ շարք այլ մրցանակներ, այդ թվում՝ Էդգար Ալան Պոյի անվան մրցանակ, Խաղաղության դեյտոնյան գրկան մրցանակ[16], Գեղարվեստական գրականության կենտրոնի մրցանակ «Առաջին վեպ» անվանակարգում, Ամերիկյան գրադարանների ընկերակցության կողմից՝ Քարնեգի մեդալ՝ գեղարվեստական գրականության ասպարեզում գերազանցության համար, Edgar մրցանակ՝ «Ամերիկացի հեղինակի լավագույն առաջին վեպ» անվանակարգում՝ Mystery Writers of America-ի կողմից, Ասիա-ամերիկյան խաղաղօվկիանոսյան գրադարանների ընկերակցության մրցանակ՝ «Գեղարվեստական գրականություն» անվանակարգում։ Բացի այդ, «Համակրողը» վեպը տարվա գիրք է ճանաչվել «Նյու Յորք թայմս»-ի, «Ուոլ սթրիթ ջորնալ»-ի, «Գարդիան»-ի, Slate.com-ի, Amazon.com-ի և «Վաշինգտոն փոսթ»-ի տարբերակներով[17][18][19]։

Վիետ Տան Նգուենը հեղինակել է վիետնամական պատերազմի իրադարձությունների մասին պատմող «Nothing Ever Dies: Vietnam and the Memory of War» փաստավավերագրական վեպը[20][21], ինչպես նաև բազմաթիվ պատմվածքներ, էսսեներ։

Գրական և դասախոսական աշխատանքներից զատ՝ նա զբաղվում է ժուռնալիստիկայով. «Լոս Անջելես թայմս»-ի մշակութային քննադատն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետ Տան Նգուենը ծնվել է 1971 թվականի մարտի 13-ին, Վիետնամի Հանրապետության Բուոնմետհոուտ քաղաքում[22]։ Նրա ծնողները 1954 թվականին Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունից արտագաղթել են հարավ՝ Վիետնամի Հանրապետություն[23]։

1975 թվականին, այն բանից հետո, երբ կոմունիստները գրավել են Սայգոն քաղաքը, նրանք ընտանիքով տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ[24]։ Սկզբում ապրել են վիետնամցի փախստականների ճամբարում, որ գտնվում էր Ֆորտ Ինդիանթաունում[24], 1978 թվականին տեղափոխվել են Փենսիլվանիայի նահանգի Հարրիսբերգ[21], այնուհետև՝ Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսե քաղաքը[24], որտեղ Նգուենը նախ սովորել է Սուրբ Պատրիկի անվան դպրոցում, ապա՝ Բելլարմինի քոլեջում[21]։

1992 թվականին նա արվեստների բակալավրի որակավորումով ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը Բերքլիում[25], 1997-ի մայիսին պաշտպանել ատենախոսություն ու ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Այդ նույն տարում տեղափոխվել է Լոս Անջելես և աշխատանքի անցել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://www.amazon.com/stores/author/B001HD1IPU/about
  3. https://www.macfound.org/fellows/class-of-2017/viet-thanh-nguyen
  4. https://news.usc.edu/141146/viet-thanh-nguyen-elected-american-academy-arts-sciences/
  5. https://www.gf.org/fellows/all-fellows/viet-thanh-nguyen/
  6. http://www.krimilexikon.de/dkp/18.html
  7. https://edgarawards.com/category-list-best-first-novel/
  8. Carolyn Kellog. Viet Thanh Nguyen wins the Pulitzer Prize for fiction for 'The Sympathizer'. «Los Angeles Times»(անգլ.)
  9. Michelle Dean. Viet Thanh Nguyen’s The Sympathizer: from overlooked to Pulitzer winner. «The Guardian»(անգլ.)
  10. The Sympathizer, by Viet Thanh Nguyen (Grove Press)(անգլ.)
  11. Книги-победители Пулитцеровской премии из художественной литературы. Часть первая Արխիվացված 2018-03-20 Wayback Machine «Друг читателя»
  12. "Viet Nguyen". USC Dornsife Faculty Profile. University of Southern California. dornsife.usc.edu.
  13. Viet Thanh Nguyen
  14. Стипендия Мак-Артура(անգլ.)
  15. https://www.macfound.org/fellows/992/
  16. Alison Flood (October 12, 2016). "Viet Thanh Nguyen wins Dayton peace prize for The Sympathizer. The Guardian. theguardian.com. Retrieved 2017-06-07.
  17. "Editors' Choice". New York Times. April 10, 2015. nytimes.com. Retrieved 2017-06-06.
  18. "100 Notable Books of 2015". New York Times. November 27, 2015. Retrieved 2017-06-06.
  19. Grove Atlantic, The Sympathizer, http://www.groveatlantic.com/?title=The+Sympathizer
  20. "Kirkus Review: Nothing Ever Dies." January 10, 2016. Kirkus. kirkusreviews.com. Retrieved 2017-06-07.
  21. 21,0 21,1 21,2 Bio, Viet Thanh Nguyen Official Site, http://vietnguyen.info/author-viet-thanh-nguyen(անգլ.)
  22. Daniel Lefferts. First Fiction Spring 2015: Viet Thanh Nguyen: A Subversive Debut Adds a New Facet to an Old Story. «Publishers Weekly»(անգլ.)
  23. «Tháng tư và câu chuyện khác nhau của hai người Mỹ gốc Việt». Công an Long An (վիետնամերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  24. 24,0 24,1 24,2 Cristina Mari Arreola. Who is Who Is Viet Thanh Nguyen? The Pulitzer Prize Winner Is an Author & Professor. «Bustle»(անգլ.)
  25. Viet Thanh Nguyen(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիետ Տան Նգուեն» հոդվածին։